Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ «Մայր Հայաստան»–ը և «Մենք» երիտասարդական նախաձեռնությունը միջոցառում էին կազմակերպել (լուսանկար)
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ ու մանկավարժներ,
Երեխաները մեր երկրի, մեր հասարակության վաղվա դեմքն են։ Նրանց անհոգ մանկությունը, անվտանգ միջավայրը, կրթության ու զարգացման իրավունքը մեր բոլորի առաջնային պատասխանատվությունն է։
Մաղթում եմ, որ յուրաքանչյուր երեխա մեծանա խաղաղ, անվտանգ, հոգատար ու հնարավորություններով լի միջավայրում։ Թող երբեք չլռի մանկական ծիծաղը մեր քաղաքներում ու գյուղերում, իսկ յուրաքանչյուր փոքրիկի աչքերում փայլեն հույսն ու երազանքի լույսը։
Հ․Գ․ Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ «Մայր Հայաստան»–ը և «Մենք» երիտասարդական նախաձեռնությունը միջոցառում էին կազմակերպել։ Շնորհակալ ենք «Մտորումների թատրոնին»՝ երեխաների համար դիտարժան ներկայացում մատուցելու համար։
Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից