«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Ինչո՞ւ են «Էրեբունի» արգելոց թանգարանով հետաքրքրված մասոնները․ նախկին տնօրենը փաստեր է ներկայացնում

Yerkir.am-ն իր տաղավարում հյուրընկալել է հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանին։ Մեր զրուցակիցը մի շարք ուշագրավ բացահայտումներ արեց, հատկապես, արգելոց-թանգարանի նկատմամբ մասոնների հետաքրքրության մասին։ Զրույցի ընթացքում նաև նշվեց, թե ով է մասոնական օթյակի անդամը, որը ցանկանում է դառնալ «Էրեբունի» թանգարանի տնօրեն։
Միքայել Բադալյանը նաև մի դրվագ հիշեցրեց, թե ինչպես են 2019 թվականին մասոնական օթյակներից առաջարկել իրեն, որ «Էրեբունի» ամրոցում ծես իրականացնեն․ թե՝ ինչով է ավարտվել այն, և հաջորդիվ ինչ հետաքրքրիր ու մտահոգիչ թեմաների մասին է խոսել մեր զրուցակիցը, մանրամասնում է մեր տեսանյութը։
Նաև ստորև ներկայացնում ենք զրուցակցի խոսքերից հատվածներ։
Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների՝ «Էրեբունի» թանգարան այցից պարզ դարձավ, որ այն, ինչի մասին ես ահազանգում էի, բոլորը համապատասխանում է իրականությանը: Ապշած եմ թանգարանի տնօրենի ժ.պ. Անահիտ Թելունցի ասածների վրա, ով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի գլխավոր ֆոնդապահ է դարձել իմ հրամանով:
Նա իմ մասին խոսելիս դիմել է պրովոկացիոն հնարքների: Անահիտ Թելունցը, հավանաբար ուղղորդված, վարում է մի քաղաքականություն, որով փորձ է արվում ուրանալ և նսեմացնել իմ օրոք կատարված աշխատանքը:
Նա կա՛մ ընդհանրապես չի տիրապետում թանգարանի շենքի յուրահատկություններին, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում է այն, ինչը արվել է: Իմ նիշն այն է, տիկի՛ն Թելունց, որ -Լուվրի տնօրենը կամ Ֆրանսիայի մշակույթի նախարարը երբ գալիս էին «Էրեբունի» թանգարան, մեծ գոհունակություն էին ապրում,
-«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը բազմաթիվ ցուցանիշներով եղել է Երևանի քաղաքապետարանի առաջատար թանգարանը,
-անկախ Հայաստանի պատմության մեջ «Էրեբունին» գրանցել է այցելուների ամենամեծ թվով աճը,
-Կարմիր բլուրն ազատագրվել է շինաղբից, -իմ կառավարման օրոք սարքվել է ֆանտաստիկ ֆոնդ՝ չհրկիզվող դռներով, էլեկտրոնային համակարգով աշխատող պահարաններով, -այսօր «Էրեբունին» ունի գեղեցիկ գրադարան, ստեղծվել է վերականգման շատ կարևոր լաբորատորիա, դահլիճ,
-բազմաթիվ երեխաներ են կրթվել մեր կրթական ծրագրով, -աշխատել ենք Լուվրի, Բրիտանական թանգարանի, Էրմիտաժի, Պուշկինի թանգարանի, իտալական, ամերիկյան, ավստրիական, գերմանական և մի շարք այլ երկրների առաջատար -գիտական հաստատությունների հետ, -առաջին անգամ «Էրեբունու» պատմության մեջ մոտավորապես 50 միավոր հնագիտական առարկա է տարվել արտասահման և ցուցադրվել հեղինակավոր ցուցադրությունում, որտեղ «Էրեբունին» մեդալ է ստացել, և այդ ցուցադրությունը 153,000 այցելու է ունեցել,
-Բրիտանական թանգարանում ցուցադրվել է մեր իրը, Էրմիտաժում բացվել է «Էրեբունու» անկյունը, և «Էրեբունին» աշխարհում միակ թանգարանն է, որն ունի Էրմիտաժում իր անկյունը:
-թանգարանում ընդունել եմ Լուվրի ու Էրմիտաժի տնօրեններին, բրիտանական և այլ հեղինակավոր թանգարանների ներկայացուցիչներին, հիմա ու՞մ հետ են հանդիպում, թող ասեն:
-Տիկին Անահիտ Թելունց, բա ո՞րն է ձեր նիշը, ցո՛ւյց տվեք: Փնթի պահպանված ամրոցը՞: Այն խայտառակ վիճակը՞, որ տեսան լրատվամիջոցները: Պեղումների մասին թնջուկը. ի՞նչ է ասել և արել Անահիտ Թելունցը, և ի՞նչ է տեղի ունեցել իրականում:
Կարմիր բլուրի աղյուսների առեղծվածը. միջազգային ինչպիսի՞ հեղինակավոր ծրագրի կասեցման մասին է խոսքը: Ո՞վ է պատասխան տալու. կարևոր հետևություններ: Ո՞վ է մասոնական օթյակի անդամը, որը ցանկանում է դառնալ «Էրեբունի» թանգարանի տնօրեն. ուշագրավ բացահայտումներ:
Ինչու՞ են 2019 թվականին մասոնական օթյակներից առաջարկել, որ «Էրեբունի» ամրոցում ծես իրականացնեն: Ինչո՞վ է ավարտվել այդ ամենը։ «Էրեբունին», Կարմիր բլուրը կամ Շենգավիթ հնավայրը պատահական տեղեր չեն, դրանք հայի ինքնության հետ շաղկապված կարևորագույն վայրեր են, այդ վայրերում մեծ էներգետիկ դաշտ կա, և չեմ ցանկանում, որ այնտեղ ինչ-որ մարդիկ հայտնվեն և ինչ-որ ծեսեր իրականացնեն: Մեծագույն ամոթ է, որ «Էրեբունի» թանգարանի աշխատակիցները 68,000 դրամ են ստանում, ինչու՞ չեն խոսում այս մասին: Ո՞ր քաղաքապետն է այցելել «Էրեբունի» թանգարան: Չայցելելով՝ ինչպե՞ս կարելի է խնդիր լուծել: «Էրեբունին» իմ մի մասնիկն է, ես խենթի պես սիրում եմ նրան, և որևէ մեկը չի՛ կարողանալու խլել այն մեզանից:
Ինչի՞ց սկսվեց այս քաոսը: Ի՞նչ կապ ունի 7-րդ դասարանի աղմկահարույց դասագիրքն այս մղձավանջի հետ:
Ըստ ադրբեջանական պաշտոնական պրոպագանդայի՝ իբր Երևանը կառուցել է Ռևան-ղուլի խանը, իբր Երևանն ընդամենը 500 տարեկան է։ Այսինքն՝ կատարելապես խեղաթյուրելով այս ամենը, իրենք մեզ կտրում են Էրեբունուց, որովհետև եթե Էրեբունին կա, բնականաբար, իրենք որևէ շանս չունեն հոխորտալու: Չգիտես ինչու՞՝ այս ամենը համահունչ է ինչ-որ քաղաքականության, որն արտացոլված է 7-րդ դասարանի խայտառակ դասագրքում, որտեղ Ուրարտուի քարտեզն է, իսկ Հայաստանի Հանրապետությունը չկա։
Դասագրքում սևով ընդգծված և իբրև առաջին տեսակետ բերված է նաև հայերի ծագման բալկանյան՝ վաղուց հերքված տեսությունը, որի համաձայն՝ մենք փռյուգիացի գաղութարարներ ենք, այսինքն՝ մենք այստեղ բնիկ չենք։ Սրանով փորձում են, ըստ երևույթին, լեգիտիմացնել նաև ուրիշ ոչ բնիկների գալը Հայաստան, օրինակ, այստեղ բնիկ կարող են դառնալ նաև ադրբեջանցիները: Դասագրքում ոչ մի բառ չկա Էրեբունի-Երևան կապի մասին: Ինչու՞: Ու՞մ է ձեռնտու այս ամենը:
Դիմում եմ բոլոր սրտացավ հայերին՝ եկեք փրկե՛նք «Էրեբունին», այն մեր ինքնության կարևորագույն ամրոցն է։ Եթե «Էրեբունին» էլ մեզանից կտրեն, հետո չափազանց վատ է լինելու մեզ համար։ Եկեք միավորվենք «Էրեբունու» գաղափարի շուրջ: Դիմում եմ նաև ավագանու սրտացավ անդամներին, քաղաքապետ Տիգրան Ավինյանին. եթե Ձեր ձեռքը դրել եք և երդվել եք Երևանի ծննդյան վկայականին, ուրեմն՝ պարտավո՛ր եք պահպանել Էրեբունին, ա՛յն ժառանգությունը, որ մեզ հասել է, եթե չե՛ք անում, ուրեմն Ձեր երդումը կե՛ղծ է։
Ուզում եմ դիմել մեր հոգևոր հայրերին. սա հոգևո՛ր պայքար է, բարու և չարի պայքար է։ Աղոթե՛ք, որպեսզի «Էրեբունին» փրկվի։ Թող Աստված պահապան լինի մեր ինքնությանը, մեր ժառանգությանը, իսկ դավեր նյութողներն արժանանան Աստծո լույսի հարվածին։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>