Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է
29
ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Պարտքի սպասարկման բեռն անգամներով ավելացել է Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել են 3 կիuամnխրացած մшրմիններ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Իշխանության ներկայացուցիչները չեն պատժվում անմեղության կանխավարկածը խախտելու համար ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Փաստաբան․ Փաշինյանի համախոհները ստիպված են նրա ագրեսիվ արտահայտությունները արդարացնել «քաղաքական հայտարարություններով» Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տասը իրանական ռազմական օբյեկտների Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը «Սուխոյ ատկազ». ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան Արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան Պայմանագրային զինծառայող է մահացել Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» «Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Նիկոլը կալանավորելու է ընդդիմության 3 լիդերներին. պետք է ձևավորել համակարգ ու դիմանալ 1.5-ից 2 տարի «Նոր ուժ» կուսակցությունը դուրս է գալիս ՍԴ-ում մեկնարկած դատական գործընթացից Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան Փամբակ գետում դի է հայտնաբերվել Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ

Ական՝ Հայոց բանակի, «դասակարգային» ռումբ՝ հասարակության համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Զինվորական պարտադիր ժամկետային ծառայությունից փողով ազատվելու մասին օրենքի նախագիծն այս օրերին բազմատեսակ, հիմնականում՝ արդարացված ու տեղին քննադատական արձագանքների, գնահատականների առարկա դարձավ: Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ խնդրահարույց նախագիծը գործնականում կոռուպցիան, կաշառակերությունն օրինականացնելու փորձ է, այլ ոչ թե՝ խայտառակ ու քարուքանդիչ երևույթների դեմ պայքար ենթադրող մոտեցում:

Բայց կան մի շարք այլ դիտարկումներ ևս, որոնք ոչ պակաս ուշագրավ են ու, կարծում ենք, կարևոր: Ինչի՞ մասին է խոսքն առհասարակ: Իսկ խոսքն այն մասին է, որ փաշինյանական իշխանության ներկայացուցիչը, հիմնվելով այն իրողության վրա, որ բազմաթիվ ծնողներ դիմում են ամենատարբեր քայլերի, այդ թվում՝ նախազորակոչային տարիքում քաղաքացիության փոփոխության և այլն, որպեսզի իրենց զավակներին «ազատեն բանակից», առաջարկում է այդ հարցը դնել օրինական հիմքերի վրա: Հատկանշական հանգամանք է այն, որ Փաշինյանի կառավարության անդամները (առաջին հերթին՝ պաշտպանության նախարարը) միանգամից ու կտրուկ չմերժեցին այդ առաջարկությունը, այլ այստեղ քննարկման թեմա տեսան: Այսինքն, մեծ հաշվով, նման մոտեցումն իրենց համար ընդունելի է, իսկ քննարկման ենթակա են ինչ-ինչ դետալներ:

Մինչդեռ, իրապես ազգային ու սոցիալական մոտեցումներ ունեցող որևէ մեկը պետք է որ ի սկզբանե մերժեր առաջարկվող անընդունելի նախագիծը:

Տեսեք, քաղաքական տեսանկյունից կարող է թվալ, թե սա առանձին վերցրած 1 պատգամավորի օրենսդրական նախաձեռնություն է: Բայց իրականում նմանօրինակ նախագծեր, առաջարկություններ նույն փաշինյանական իշխանությունը կամ իրենց հետ մտազուգահեռվող շրջանակները ներկայացրել կամ փորձել են շրջանառել նաև ավելի վաղ: Այսինքն, սա իշխանական 1 պատգամավորի խնդիր չէ, այլ արտացոլում է երկրի տվյալ պահի իշխանության ընդհանուր մոտեցումները և տրամադրությունները: Իսկ այդ իշխանության միակ «աստվածը» փողն է (դե, իշխանության հետ միասին)՝ բոլոր առումներով:

Քաղաքական տեսանկյունից նման օրինագիծ ներկայացնելը Փաշինյանի իշխանության բացարձակ ձախողման, սնանկության և անկարողության ինքնատիպ վկայություն է: Այսինքն, իշխանությունը ձախողվել է բանակի բարեփոխումների և զինված ուժերի արդիականացման հարցերում, ձախողվել է զորահավաքային քաղաքականության իրականացման գործընթացում, անկարող է ապահովել նորմալ զորակոչ, անընդունակ է հսկողություն սահմանել ու թույլ չտալ օրինախախտումներ, տվյալ դեպքում՝ կաշառատվություն և կաշառակերություն:

Էլ ավելի լայն ընդգրկմամբ, նման՝ հակաբանակային օրինագծի առաջ գալն անխոս վկայությունն է այն բանի, թե ինչ աստիճանի են Փաշինյանն ու իր թիմը վարկաբեկել Հայոց բանակը, ինչ օրի են այն հասցրել, որ ծառայությունից խուսափելուն ուղղված դրսևորումները նման տարածում են ստացել:

Այսինքն, գործնականում նման օրինագծի գաղափարաքաղաքական հիմնավորումները ոչ միայն խախուտ են, այլև, ըստ էության, բացահայտում են վերջին 7 տարվա «թավշյա» ձախավերության մասշտաբներն ու հետևանքները:

Ոչ պակաս ավերիչ ու տնաքանդիչ է այն մոտեցումը, որ նման օրինագծով փաշինյանական իշխանությունը գործնականում հայտարարում է, որ բանակային ծառայությունը ՀՀ քաղաքացու համար ոչ թե սահմանադրական պարտք է, այլ պատիժ, որի դիմաց այդ իշխանությունը առաջարկում է «փրկագին» մուծել:

Ինչ վերաբերում է կոնկրետ օրինագծի այլասերված տրամաբանությանն ու շրջանառության մեջ դրված առաջարկություններին՝ «փողով բանակից ազատվելու» վերաբերյալ, ապա արժե նկատել, որ այն, ամենից առաջ, խորացնելու է ներհասարակական պառակտվածությունն ու ներքին ատելությունը: Սա, մեծ հաշվով, ոչ թե օրինագիծ է, այլ ընդունվելու դեպքում դառնալու է ական՝ բանակի, ու ռումբ՝ հասարակության համար:

Զուտ սոցիալական տեսանկյունից՝ սա անխուսափելիորեն խորացնելու է սոցիալական բևեռացվածությունը: Դուք պատկերացնում եք, չէ՞, թե մարդիկ, ովքեր չեն ունեցել կամ չունեն 18-20 միլիոն դրամ, որպեսզի իրենց զավակին «ազատեն բանակից», ինչպես են վերաբերվելու այն հարուստներին, որոնք մուծվել ու ծառայությունից «թռել» են: Առավել ևս՝ ինչպես են բանակում լիարժեք ծառայողները վերաբերվելու «միամսյա» ծառայողներին, եթե հանկարծ չորոշվի առանձին «էլիտար» զորամաս տրամադրել նման «արտոնյալներին»:

Զինվորական առումով էլ է ներկայացված առաջարկությունն անհեթեթ: Ի՞նչ պետք է 1 կամ թեկուզ 4 ամսվա մեջ սովորի զորակոչիկը, ով հետո համարվելու է ծառայած: Պապայի փողերի հաշվին: Ի՞նչ զինվորական մասնագիտության է տիրապետելու. հրաձիգի՞, տանկի մեխանիկ-վարորդի՞, թնդանոթի նշանառուի՞, ԱԹՍ-ի օպերատորի՞...

Մեկ ամսվա մեջ հատկապես «փողով ազատվածները» երևի իրենց իսկ անկողինը հավաքել էլ չսովորեն...

Մի խոսքով՝ որ կողմից էլ նայում ես՝ անընդունելի ու անընկալելի բան են մեջտեղ բերել: Եվ ընդունել այն կամ առաջ հրել՝ նշանակում է ուղղակի ևս մեկ վատություն անել պետությանը: Թեպետ, ենթադրելի է, որ փաշինյանական իշխանությունն այսպիսով ուզում է ձայներ փախցնել: Չէ՞ որ նրանց համար իրենց իշխանությունը պահելը բազմապատիկ ավելի կարևոր է, քան պետությունը, բանակը, ժողովրդի ճակատագիրը՝ միասին վերցրած:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>