Քոչարյանի և Փաշինյանի մեծ տարբերությունը՝ մայիսի 28-ին Սարդարապատ այցի տեսանյութերում
Այսօր՝ մայիսի 28-ին, առավոտից ոստիկանները ուժեղացված հսկողություն էին իրականացնում Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհին։ Մայրուղու երկայնքով բոլոր գյուղերի մուտքի մոտ ոստիկաններ էին կանգնած։ Արգելված էր մարդկանց մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Եվ այս ամենը միայն նրա համար, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա իր ուղերձը կարդա՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 107-ամյակին։
Արխիվային տեսանյութերը ուսումնասիրելիս, աչքի է զարնում մեկ այլ իրողություն, թե ինչպես էր այս օրը նշվում 1998-2008 թթ․՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին։ Այն ժամանակ ոչ միայն ուշեղացված հսկողությունն էր բացակայում, այլև մոտակա գյուղերից մարդիկ իրենց գյուղի բարիքներն էին բերում հյուրասիրում միմյանց և շփվում նախագահի հետ։
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում։