Միջոցառում Գյումրիում՝ Հանրապետության օրվա կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար)
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Մայիսի 28-ին Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը կազմակերպել է միջոցառում՝ նվիրված Հանրապետության օրվան։ Ցուցադրվել է «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմը, ինչին հաջորդել է օրվա թեմայով քննարկում։
Ֆիլմը ներկայացնում է Առաջին Հանրապետության ստեղծման նախաշեմին տեղի ունեցած ճակատագրական իրադարձությունները։
Քննարկման բանախոսներն էին՝
«Կեղծ խաղաղության գինը» ֆիլմի ռեժիսոր Մարիամ Եգորյանը,
Ֆիլմի փաստահավաք-հեղինակ, «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Դերենիկ Մալխասյանը, արվեստաբան Արաքս Մարգարյանը։