«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Ես 1% շանս կտամ, որ ՔՊ-ն կարողանա վերարտադրվել. Արթուր Պարոնյան. News.am

Կա շեշտակի փոփոխություն հանրային կարծիքը ձեւավորելու մոդելի մեջ, մոդելը այլևս փոխվել է, և դա Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքն է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց սոցիոլոգ Արթուր Պարոնյանը։

«Գյումրու ավագանին ձեւավորեց Հայաստանի պառլամենտական մոդելը։ Եթե մինչ այդ ընտրությունները նախագահական էին՝ կամ մեկը պետք է լիներ, կամ մյուսը, ապա հիմա հասարակությունն ստացավ ալգորիթմ, թե ինչպես պետք է ապահովի դարավոր երազած միասնությունը։ Այստեղ կա երկու կարեւոր խնդիր. մինչեւ Գյումրին մենք ունեինք մի վիճակ, որ իշխանությունն ունի հսկայական հակավարկանիշ՝ ատելություն, անհանդուրժողականություն։ կա 60-65 տոկոս մարդիկ, որոնք չեն հանդուրժում իշխանությանը։ Այնուամենայնիվ, այդ հսկայական հակավարկանիշի պարագայում գործող իշխանությունը հնարավորություն ուներ մանեւրելու, քանի որ հասարակական կարծիքը կաղ էր։ Պետք էր ինչ–որ մեկը, որը պետք է իրեն փոխարինողը լիներ։ Հասարակությունը չէր կարողանում գալ համաձայնության, թե ով է այն մարդը, որը բոլորին պետք է դուր գա եւ հավաքի 51 տոկոս։ Այդ մոդելը հիմա այլեւս ակտուալ չէ, Գյումրին ցույց տվեց, որ հնարավոր է ալգորիթմ, երբ ինչ–որ մեկը կհավաքի 20 տոկոս, մյուսը 15 տոկոս, ու եթե այդ հնարավոր 4-5 ուժերը համաձայն են մի հարցում, որ իշխանությունը պետք է փոխվի, ապա կարող են համաձայն չլինել այն հարցում, թե ում են ուզում տեսնել ղեկավար։ Սա ամենակտրուկ փոփոխությունն է հանրային կարծիքում»,–ասաց նա։

Սոցիոլոգի խոսքով՝ մինչեւ Գյումրիի ընտրությունները հասարակությանը պարտադրում էին մտածել նախագահական մոդելով. «Թե Երեւանի, թե Գյումրիի ընտրությունները չեն եղել զուտ ՏԻՄ ընտրություններ, դրանք եղել են կոնսոլիդացված բողոք իշխանության դեմ։ Մասնավորապես, Գյումրիում «մեր Սարիկը» սկսեց պարտվել, երբ դարձան «ՔՊ–ի Սարիկը»։

Մինչ այդ մենք փորձում էինք գտնել այն մարդուն, որը բոլորին կկոնսոլիդացնի, ով է գալու այս իշխանության փոխարեն»։

Խոսքելով ՔՊ–ի եւ մյուս ուժերի վարկանիշի մասին, Արթուր Պարոնյանն ասաց. «ՔՊ–ի վարկանիշն այլեւս չի փոխվելու, կարող է ուղղակի իջնի, բայց ես դրան էլ եմ կասկածում։ Գործող վարչապետի վարկանիշը բաղկացած է երեք հատվածից։ Եթե ես հիմա գնամ հարցում անեմ, ինքն ստանալու է 10-15 էլեկտորալ տոկոս, բայց իրական ընտրություններում իրենք ավելի շատ կստանան։ Նիկոլ Փաշինյանը փորձելու է կոնսոլիդացնել, այսպես կոչված, արևմտամետ ուժերին։ Արևմտամետ ուժերը նույնպես երկու հատվածից բաղկացած ընտրողների զանգված է, ու խայտառակ ցածր վարկանիշը, անձամբ վարչապետի և կուսակցության, պարտադրում է այդ մարդկանց կոնսոլիդացվել այն մարդու շուրջը, որը քիչ թե շատ վարկանիշ ունի, քանի որ այլ արևմտամետ գործիչները այդ վարկանիշն էլ չունեն։ Սրա հետ մեկտեղ վտանգները իրենց նույնպես շատ են։

Պատկերացնենք 2026 թվականին, եթե այդ արևմտամետը ուզում է պահպանել որոշակի քաղաքական ուղղվածություն, եթե նա զգաց, որ այդ հաղթանակը չի լինելու, նա կարող է ընտրել մեկ այլ արևմտամետ գործչի, որը ավելի հաստատուն ձևով կշարունակի մնալ, քանի որ Նիկոլ Փաշինյանը պարտությունից հետո այլևս քաղաքական ասպարեզում կարծում եմ՝ չի մնա։

Փաշինյանը որպես ընդդիմադիր լիդեր կարծում եմ՝ չի մնա։ Պարտությունը ակնհայտ է ինձ համար, ես 100-ից 1% շանս կտամ, որ իրենք կարողանան վերարտադրվել։

Այսինքն 20 հոգուց 17-ը այսպես թե այնպես քննադատելու են գործող իշխանությանը, թեև դրանց մի մասը վերջին հաշվով գնալու է քվեարկի ՔՊ–ին։ Այսինքն 85 տոկոս ասույթը փողոցում կամ գործի տեղը, ինքը նեգատիվ է։ Սա ցանկացած մարդու մոտ ստեղծում է հոգեբանական իրավիճակ, որ այս իշխանությունը այլևս գոյություն չունի։

Այո, վարչական ռեսուրսը, նաև կոնսոլիդացիան թույլ կտա ավելի մեծ թվեր ունենալ, բայց դա հնարավորություն չի տալիս իրենց անգամ «անասնագողությունով» հետագայում ինչ-որ վերարտադրվելու շանս ունենալ»,– հայտարարեց Պարոնյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>