Կադրեր՝ Գյումրի-Երևան մարդատար գնացքի՝ մահվան ելքով վրաերթի վայրից
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Ինչպես հայտնել էինք մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի էր ունեցել դժբախտ պատահար՝ 14 տարեկան տղայի մահվան ելքով։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի գնացքի անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։ Արտակարգ արգելակումից հետո գնացքը շարունակել է շարժվել իներտորեն մոտ 380 մետր։
«ԱրմԼուր»-ը կադրեր է հրապարակել դեպքի վայրից։