Մեր Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի չեմպիոն
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որ ռուսական «Կրասնոդար» ակումբի առաջատարն է ու ավագը չարձավ Ռուսաստանի ֆուտբոլի չեմպիոն: Վերջին տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով պարտության մատնեց Մոսկվայի «Դինամոյին» և 67 միավորով գրավեց առաջին տեղ։
Էդուարդ Սպերցյանը անմիջական մասնակցություն ունեցավ թիմի հաղթանակում. առաջին գոլը եղավ նրա հարվածի արդյունքում ստեղծված սուր իրավիճակում: Երկրորդի դեպքում Սպերցյանը կատարեց գոլային փոխանցում, իսկ երրորդ գոլը խփեց հենց ինքը՝ 11 մետրանոց հարվածով:
Հուսանք, չեմպիոնական տրամադրությունը Սպերցյանը կփոխանցի նաև ազգային հավաքականի իր խաղընկերներին: