Արցախի խորհրդարանը նոր նախագահ ունի
Մամուլի տեղեկություններով՝ Արցախի խորհրդարանի նախագահ է ընտրվել «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը:
Նշվում է, որ ԱԺ նիստին մասնակցել են բոլոր 5 խմբակցությունները, ներկա է եղել 28 պատգամավոր և բոլորը միաձայն քվեարկել են Աշոտ Դանիելյանի օգտին։
2023 թ-ի սեպտեմբերյան դեպքերից հետո ԱՀ խորհրդարանը նախագահ չուներ, քանի որ ընտրված նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվում գերության մեջ է: Վերջինիս պարտականությունները կատարում էր Գագիկ Բաղունցը:
Նշենք, որ մայիսի 21-ին լրացել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը, և խորհրդարանը տասը օրվա ընթացքում նոր նախագահ պետք է ընտրի։