Հնդիկ գործարարները լիակատար բոյկոտ են հայտարարել Թուրքիային և Ադրբեջանին
Հնդիկ գործարարները լիակատար բոյկոտ են հայտարարել Թուրքիային և Ադրբեջանին՝ Հնդկաստան-Պակիստան վերջին հակամարտության ժամանակ Պակիստանին աջակցելու համար։ Այս մասին հայտնում է հնդկական Economic Times-ը Հնդիկ առևտրականների համադաշնությունը (CAIT) հայտարարել է այդ երկրների հետ ներմուծումն ու արտահանումն անհապաղ դադարեցնելու մասին։ Հնդկաստանի ավելի քան 24 նահանգներից բիզնեսի ղեկավարները հավաքվել են Նյու Դելիում՝ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար։ Հնդկական ընկերություններին նաև խստորեն հրահանգել են գովազդ կամ ֆիլմեր չնկարահանել Թուրքիայում և Ադրբեջանում, և եթե որևէ ընկերություն խախտի արգելքը, ապա CAIT-ը բոյկոտ կհայտարարի նաև տվյալ ընկերությանը։