Մոսկովյան հասցեում գտնվող Գիտնականի տունը գնել է հայ մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանը. ինչ է դառնալու այս շենքը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը նոր սեփականատեր ունի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Մոսկովյան 22 հասցեում տեղակայված «Գիտնականի տուն» կոչվող եռահարկ շենքը գնել է «Comedy Club Production»-ի հիմնադիր եւ գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը:
Հիմնադրամը շենքի վաճառքի հարցում Հայաստանում համագործակցել է «Բարս» անշարժ գույքի գործակալությունը: Գործակալության տնօրեն Մարինա Չատինյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ շենքը վաճառվել է, սակայն գնորդի մասին տեղեկություն չհայտնեց:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

