Արցախում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Օկուպացված Արցախի տարածքներում շարունակվում են Ադրբեջանի բանակի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունները: Դրանց երրորդ օրը երկու կողմերն անցկացրել են մասնագիտացված վարժանքներ, մարտական սցենարների մոդելավորում և համակարգված գործողություններ՝ երկու կողմերի դաշտային հրամանատարների և մարտավարական ստորաբաժանումների ակտիվ մասնակցությամբ։
«Արազ-2025» զորավարժությունները ավարտվելու են այսօր: Հատկանշական է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ադրբեջանական բանակի համատեղ զորավարժություններին զուգահեռ, Իրանի պաշտպանության նախարարը Հայաստանում է, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Իսրայելում է։

