Հատուկ դպրոցի երեխաների ծնողները դժգոհում են տրանսպորտի բացակայությունից․ «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները ծանոթացել են խնդրին (տեսանյութ)
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Երևանի «Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների» թիվ 17 հատուկ դպրոցի 2 հնամաշ «Գազելները» շաբաթներով չեն աշխատում և լուրջ խոչընդոտներ են առաջացնում երեխաների ուսումնական գործընթացի կազմակերպման համար։ Այս մասին Sputnik Արմենիային հետ զրույցում պատմեցին երեխաների ծնողները։
«6 տարի է` մենք հաճախում ենք այս դպրոց, և մեր գլխավոր խնդիրը տրանսպորտն է։ Շաբաթներով, օրերով չի աշխատում, մեր երեխաները մնում են անորոշ վիճակում։ Աշխատող ծնողի համար շատ դժվար է առանց դպրոցի։ Երեխային տրանսպորտով տեղափոխելը ևս խնդիր է, քանի որ ունեն ոչ ադեկվատ վարք, և ամեն կանգառում սպասելը խնդիր է երեխայի համար»,–ասաց ծնողներից մեկը` Իրինա Սարգսյանը։
Բացի հաշմանդամություն ունեցող երեխաներից, հնամաշ «Գազելներից» օգտվում են նաև մանկատան երեխանները, որոնք նույնպես հաճախում են այս դպրոց։ Ծնողները միաբերան կրկնում են` 2 «Գազելով» հնարավոր չէ սպասարկել 106 երեխայի։
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru