«Սա դադար է, ոչ թե վերջ»․ ուկրաինական կողմը՝ բանակցությունների մասին
Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները չեն ավարտվել, պատվիրակություններն ընդմիջում են վերցրել։ Այս մասին հայտնել են ուկրաինական պատվիրակության աղբյուրները։ Ա
վելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավարտվել են։ «Ռուսաստանը պահանջել է ուկրաինական զորքերի դուրսբերում բոլոր այն շրջաններից, որոնք նրանք ընդգրկել էին իրենց Սահմանադրության մեջ։ Նրանք հրաժարվել են 30-օրյա հրադադարից։
Պատվիրակությունները դեռ չեն մեկնել։ Բոլորը տեղում են։ Հնարավոր է երկրորդ փուլ լինի»,- հայտնել է ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։