«ՀՀ զինանշանն արտացոլում է տարածքային պահանջներ հարևանների նկատմամբ»․ Հաջիզադե
Պաշտոնական Բաքուն օրինական իրավունք ունի Հայաստանից փոփոխություններ պահանջել իր Սահմանադրության մեջ, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, դա մնում է վերջնական խաղաղության ստորագրման առանցքային պայման: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:
Հաջիզադեն նշել է, որ Փաշինյանի հայտարարությունները ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի հարցում միջազգային հանրությանը մոլորեցնելու հերթական փորձ են:
«Նույնիսկ Հայաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածում նշված Հայաստանի զինանշանը արտացոլում է տարածքային պահանջներ Հայաստանի ներկայիս հարևանների նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։