Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Լիլիթ Աղեկյանը գտնվել է մի շարք պետական մարմիններում գիշերազգեստով, հողաթափերով. Դիմում՝ ՆԳ նախարարին, գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին

Հասարակական մի շարք կազմակերպություններ, քաղաքացիներ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝  Լիլիթ Աղեկյանի ձերբակալման և ենթադրյալ խոշտանգման վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասված է.

«Սույնով մենք՝ ներքոստորագրյալներս, մեր խորագույն մտահոգությունն ենք հայտնում բլոգեր Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կիրառած գործողությունների, վատ և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի   առնչությամբ, որը տեղի է ունեցել 2025 թ. մայիսի 8–ին և շարունակվել հետագա մի քանի օրերի ընթացքում: Ըստ բազմաթիվ բաց աղբյուրների և անձնական վկայությունների, դեպքերի այս շղթան բացահայտում է մարդու հիմնարար իրավունքների խախտումների մի շարք դրվագներ։

Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ Լիլիթ Աղեկյանը գտնվել է մի շարք պետական մարմիններում, այդ թվում՝ դատարանում, գիշերազգեստով և հողաթափերով, հիգիենիկ ու առողջապահական նվազագույն պայմանների բացակայությամբ, այդ թվում՝ կանանց բնորոշ բնականոն ֆիզիոլոգիական վիճակում գտնվելու պայմաններում։

Պետական մարմինների վերահսկողության ներքո գտնվող անձը հանդիսանում է իրավական պաշտպանության հատուկ սուբյեկտ՝ ըստ ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի և այլ պարտավորեցնող միջազգային ակտերի։

Հաշվի առնելով վերոնշյալը, մենք պահանջում ենք՝

  • Անհապաղ իրականացնել անկախ, հրապարակային, բազմակողմանի և արդյունավետ քրեական վարույթ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կիրառված գործողությունների, նրա նկատմամբ դրսևորված խոշտանգման և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահման հնարավոր այլ դեպքերի վերաբերյալ և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։
  • Քննության առարկա դարձնել  ոստիկան Կարեն Գևորգյանի գործողությունները, հատկապես՝ Լիլիթ Աղեկյանի զննման գործընթացում նրա մասնակցության փաստը և գործառույթների խախտման հանգամանքները։
  • Քրեական վարույթի շրջանակներում ապահովել և երաշխավորել Լիլիթ Աղեկյանի ընթացակարգային իրավունքները, այդ թվում՝ իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքի արդյունավետ իրացումը։
  • Անհապաղ քննության առնել Լիլիթ Աղեկյանի բերման ենթարկման և պահման վերաբերյալ բոլոր տեսաձայնագրությունները, որոնք առկա են հատուկ վերահսկողության տակ գտնվող շենքերում՝ ի դեմս «Կումայրիի» բաժնի, «Մուշի» ՁՊՎ-ի և դատարանի։
  • Տեղեկացնել հանրությանը խախտումները կանխելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջոցներ ձեռնարկելու մասին։

Այս դեպքի հանգամանքները միայն մեկ անձի անձնական փորձի արտացոլում չեն, այլ համակարգային խախտումներ են՝ պայմանավորված ՀՀ կառավարության կողմից ոստիկանության համակարգում բարեփոխումների իրականացման քաղաքական կամքի բացակայությամբ և անգործությամբ։ Ոստիկանության վերահսկողության ներքո գտնվող անձանց նկատմամբ բռնությունները շարունակվում են տոտալ անպատժելիության պայմաններում՝ իր հերթին նպաստելով բռնությունների նոր դեպքերի կրկնության։

Մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում պատասխանատու մարմիններին անհապաղ դադարեցնել մարդու իրավունքների կոպտագույն խախտումների շարունակական շղթան։ Պահանջում ենք իրականացնել օրենքով ստանձնված բոլոր գործառույթները՝ վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու պատշաճ գնահատական տալու կատարվածին։

Գայանե Շագոյան, ՀՀ քաղաքացի

Լալա Ասլիկյան, ՀՀ քաղաքացի

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

Փաստաբաններ մարդու իրավունքների համար ՀԿ

Զարուհի Հովհաննիսյան, ՀՀ քաղաքացի

Երևանի մամուլի ակումբ

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Էկոլուր տեղեկատվական ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Հանրային լրագրության ակումբ ՀԿ

Սոնա Աղեկյան, «Մայր Հայաստան» դաշինքի անդամ

Սուսաննա Մելիքյան, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության  անդամ

Աննա Ավետիսյան, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ

«Միասին» շարժման կանանց խորհուրդ

Արմինե Ադիբեկյան, ՀՀ քաղաքացի

Զարուհի Համբարձումյան, ՀՀ քաղաքացի

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>