Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան
3
Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ԵՄ-ն զբաղված է Հայաստանում բռնապետություն բուծելով Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Ձեր մեղավորությունն է, որ Հայաստանի փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Պատերազմ Արցախում
Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ԵՄ-ն զբաղված է Հայաստանում բռնապետություն բուծելով Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ է վնասազերծվել Ռուսների հետ հարաբերությունները կարգավորելու սողանցք է փորձում գտնել ՀՀ իշխանությունը. Աղաջանյան Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան ՔՊ-ն ինձ հռչակել է ձայնազուրկ․ Արա Սահակյան Գնդապետին ծառայությունից հեռացրել էին, որովհետև ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն․ ազատամարտիկ ՍԴ-ում ելույթներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել. «Միասնության թևեր»-ի ահազանգը Ձերբակալել են Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին. Նարեկ Կարապետյան Գիտակցում եմ այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս մեր մերձեցումը. Ուրսուլա Ֆոն դեր Լայենը իրենց կողմից Հայաստանի վրա նշանակված բռնապետ Փաշինյանին ՀՀ-ն բռնապետություն է, ղեկավարն է հրահանգ տալիս՝ ում պետք է բռնել, ում՝ չէ, ում ասֆալտին պառկեցնել Հայաստանը սահուն կերպով գլորվում է դեպի ֆաշիստական ռեժիմ. Արեգնազ Մանուկյան Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Արյունոտ Ուրսուլա....Հայաստանը մանիպուլյացիների զոհն է. Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը․ «Հրապարակ» ԵՄ–ն ոչնչացնում է Հայաստանում ժողովրդավարության վերջին մնացորդները. քաղաքագետ Ստեփան Դանիելյան Ձեր մեղավորությունն է, որ Հայաստանի փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան «Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Ռուսաստանից սկսել են վախենալ Ամառվա տապ, անջուր Երևան. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները Հուլիսի 4-ին՝ ճանապարհային սահմանափակումներ Երևանում Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ

Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Զարմանալի է, եթե չասենք՝ տարօրինակ, երբ հանրահայտ պատմական եղելությունների վերաբերյալ մեկ էլ ելնում, ասում են՝ այ, եթե այնինչ թվականին այսինչ բանը լիներ կամ չլիներ, օրինակ՝ Նապոլեոնը չհարձակվեր Ռուսաստանի վրա, կամ՝ Մանազկերտի ճակատամարտի ժամանակ բյուզանդական կողմը մի գնդացրային դասակ ունենար, կամ՝ եթե Մխիթար Սպարապետը դավաճանաբար չսպանվեր...

Երբ նման «եթե»-ներով զբաղվում են պատմություն առարկայի հետ նոր ծանոթացող աշակերտները, դեռ ոչինչ: Երբ ինչ-որ ֆանտազյորներ նման «եթե»-ների վրա «այլընտրանքային պատմություն» են հորինում, մտածում ես՝ դե, մարդիկ են, պարապ են մնացել, ինչ-որ սերիալներից են ազդվել, զբաղմունք են գտել և այլն, քմծիծաղում, անցնում ես:

Բայց երբ միանգամայն հասուն, անգամ ինչ-որ գիտական աստիճան ունեցող մարդիկ են նման «եթե»-ների հետևից ընկնում, ավելին՝ սկսում են դրանց վրա տեսություններ ու «գաղափարախոսություն» կառուցել, ուրեմն՝ բանը բանից անցել է, և չի կարելի դա լուռ շրջանցել՝ քունքի մոտ բնութագրական շարժում անելով:

Չէ՛, պատմության հետ կապված «ռևիզիոնիզմը» մի նոր երևույթ չէ: Սակայն մեր պարագայում սա սոսկ «ռևիզիոնիզմ» չէ: Հարկավ, Նիկոլ Փաշինյանն իր, այսպես ասենք, գրքում, «հակառակ կողմից» ինչ մտքով անցներ, կարող էր գրել: Ու, ըստ երևույթին, հենց այդ մոտեցմամբ էլ այդ «երկը» գրվել է: Բայց երբ վարչապետի պաշտոնում նստածն է այդ անլվա «ֆանտազիաները» սկսում փաթեթավորել որպես «գաղափարախոսություն», դա արդեն դառնում է աղետ: Բնութագրական է, որ Փաշինյանն ու նրա տարաբնույթ կարկառուն քարոզիչները հետևողականորեն նենգախեղում են պատմական իրողությունները, սկսում են կասկածի տակ դնել հանրահայտ եղելությունները, ծաղրական կամ անհեթեթ մեղադրանքներ են սկսում հղել հարյուրավոր, անգամ հազարավոր տարիներ առաջ եղած պետական կամ ռազմական գործիչների հասցեին:

Մեթոդաբանությունը հիմնականում նույնն է: Օրինակ՝ վերցնում են որևէ «դրվագ», հնարավոր է՝ անգամ մտացածին, այն կոպտորեն կտրում են պատմաքաղաքական ենթատեքստից, ապա սկսում են դա արծարծել... ժամանակակից իրողությունների համադրությամբ:

Այդ նույն «ծակ-պրոֆեսորական» տակառից են հորդում զանազան մեղադրանքները, օրինակ՝ 120 տարի առաջ Դաշնակցության այս կամ այն որոշման վերաբերյալ, կամ՝ Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի անվանացանկի հետ կապված: Նույն «տակառից» է նաև այն արտածորումը, թե «թավշյա» իշխանազավթումը շատ ավելի կարևոր էր, քան Արցախյան շարժումը... Լրիվ նույն կեղծարարական մեթոդաբանությունն է:

Բայց ի՞նչն է հիմնականը, որ արժե արտածել նմանօրինակ դրսևորումներից:

Իսկ հիմնականը հետևյալն է. փոխարենն այն բանի, որ Փաշինյանն ու ՔՊ-ն պատասխան տան նրա համար, թե ինչպես Արցախը ուրացան, ինչպես Արցախի ինքնահռչակ պետականությունը կործանման տարան, ինչպես հազարավոր զինվորականների մահվան մատնեցին, ինչպես Արցախի 149 հազար բնակչությանը տնազուրկ ու հայրենազուրկ դարձրեցին, մեջտեղ են բերում ինչ-որ «եթե»-ներ: Տվյալ դեպքում՝ ինչ-որ մի հռչակագիր՝ 1991 թվականի, ու փորձում են ինչ կա-չկա՝ ջարդել դրա վրա, նախկինների վրա, Ռուսաստանի վրա, մարսեցիների վրա ու... չգիտես, թե էլ ում:

Մինչդեռ ակնհայտ է, չէ՞, որ 1991-ից առ 2018 թվականը հարյուրավոր դիվանագետներ, քաղաքական ու պետական գործիչներ, այդ թվում՝ օտարազգի, այդ թվում՝ գերտերությունների ներկայացուցիչներ, կներեք, բայց անգետ-ցնդածներ չէին, էլի, որ «ԱլմաԱթայի հռչակագիրը» մի կողմ դրած՝ Արցախի հիմնախնդիրն ու դրա կարգավորման տարբերակներն էին քննարկում:

Սա ընդամենը օրինակներից մեկն է:

Այսինքն, փոխանակ պատասխան տաս քո գործած ավերների ու քո բերած աղետների համար, ընդամենը մի կամ մի քանի «եթե» ես մեջտեղ նետում, ձայնդ գլուխդ գցում, թե՝ «բա եկեք բանավիճե՜նք, տեսնենք, թե ով է հանձնել...»: Ու ոմանց թվում է, թե՝ վերջ, դրանով բոլոր հարցերը սպառվեցին: Այսպես ասենք. ոմանք չարաչար սխալվում են:

Իսկ պատմական իրողությունների նենգախեղումը, մեծ հաշվով, ճահիճ է: Ճա-հի՜ճ: Որի ընդլայնումը, եթե ժամանակին չես կանխում, կարող է դառնալ ու դառնում է իրականության դահիճ:

Հա, ու եթե հիմա որոշ իշխանական քարոզիչների լսենք, ավելի ճիշտ՝ հակիրճ ի մի բերենք նրանց ասածները, դուրս է գալիս, որ Հայրենական պատերազմում հարյուր հազարավոր հայեր զոհվել են հանուն... ոչնչի:

Ծանոթ ֆրազ է, այնպես չէ՞:

Ի դեպ, վերոնշյալ երևույթին սերտորեն շաղկապված կրթության «նորաձևության» մասին: Երբ հետևում ես այդ «շրջիկ լիկբեզի» հիմնական բանախոս Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, այդ թվում՝ կառավարության նիստերում հնչող «դասախոսություններին», ապա հանրագումարում նրա ասածն ի՞նչ է:

«Իզմ»-եր չունեցող Փաշինյանն այդ ի՞նչ գաղափարախոսություն է ուզում փաթաթել հանրության պարանոցին: Մեծ հաշվով, նրա ասածները նպատակաուղղված են հնարավոր բոլոր արժեքները, ընկալումները, բոլոր արժանիքները ջնջելուն: Եթե նրան ու նրանց լսես, ապա հայերը կառուցել չգիտեն, դպրոց չեն կարողանում կառուցել, անգամ ասֆալտ փռել չեն կարողանում, հայերը բռի են, փնթի են, անմշակույթ են, պատմություն չունեն, տգետ են, անշնորհք են, վախկոտ են, ոչ մի հաղթանակ չեն ունեցել, կռվել չեն կարողանում, գող են, թալանչի են, զազրախոս են...

Հա, դե բնականաբար, Գառնու տաճարն էլ «հավաբուն» է, ըստ Փաշինյանի...

Եվ ընդհանրապես, ըստ Փաշինյանի «գաղափարաբանության», որտեղ հաց, այնտեղ կաց: Այսինքն՝ հայերը բացառապես միայն ստամոքսը լցնելու համար են ապրում, զուտ կենսաբանական օրգանիզմ են, ու՝ վերջ:

Գիտեք, այդպես հնարավոր է գնալ միայն մեկ տեղ՝ դեպի ինքնության զրոյացման, դեպի անէություն: Նման խոսք կա, թե՝ պատմությունը վրեժ է լուծում, երբ այն չես սովորում: Բայց թույլ տանք մեզ նկատել, որ պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>