Գագիկ Ծառուկյանն այցելել է Բերդ համայնք (տեսանյութ) Քանաքեռ-Զեյթուն. hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (ուղիղ) Չինաստան - ԱՄՆ. ինչպես է ընթանում բարձր մակարդակով երկկողմ հանդիպումը
15
Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) «Միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան»,-Գագիկ Ծառուկյան Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Պատերազմ Արցախում
Նուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորվածի մարմինը Գյուղերի հայաթափման ծրագիրը Հայաստանը թուրքի առաջ ծնկի է բերել մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Արաքս համայնք․ hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Սուր աղիքային վարակի դեպքեր Գյումրիում. «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան է հոսպիտալացվել Աբսուրդի ժանրից է. Բագրատ Սրբազանը՝ ՔԿ ղեկավարի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքն իրեն է նշանակել ու այսօր էլ այդ պաշտոններում շարունակում է աշխատել. Իվետա Տոնոյան Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի Արդեն Արցախը հանձնել եք, հիմա ո՞ր մասերն եք հանձնելու, որ չգնամ, այդտեղ բնակվեմ. արgախgի կինը՝ Փաշինյանին Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են «Հրապարակ». Հավանականությունը, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի, եթե իշխանության գա ընդդիմությունը, հավասար է զրոյի. Ռուսաստանը դա թույլ չի տա Գագիկ Ծառուկյանն այցելել է Բերդ համայնք (տեսանյութ) Քանաքեռ-Զեյթուն. hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (ուղիղ) Չինաստան - ԱՄՆ. ինչպես է ընթանում բարձր մակարդակով երկկողմ հանդիպումը Խուզարկում են Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու տունը. փաստաբան Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանի տարեց կողմնակիցը «սաղին խփելու» թույլտվություն էր ուզում իր կուռքից Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» Երևանի անգրագետ կառավարման մասին (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին «Ինտերը» «ոսկե դուբլ» արեց. Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի կրկնակի չեմպիոնի կոչումը զարդարեց կրկնակի գավաթակրի տիտղոսով Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) Ինչ կտա Թուրքիայի որոշումը Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Մեր Ղարաբաղի «Տատի-Պապին» եղանք (տեսանյութ) Նախընտրական ֆուտբոլը սկսվեեե՜ց (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել ԵԽԽՎ-ն դաղալություն է անում...

Ի՞նչ որոշում կկայացնի Թրամփը Վրաստանի ներկայիս իշխանության նկատմամբ, և ո՞րն է ԱՄՆ-ի առաքելությունը մեր տարածաշրջանում

Ինչպես հայտնի է, անցած ընտրություններից հետո Վրաստանում իշխանության և ընդդիմության միջև հակամարտությունը  ավարտվեց վերջիններս պարտությամբ: Վրացական ընդդիմության ցույցերի շարքը ավարտվեց առանց արդյունքի, սակայն ընդդիմությանը հաջողվեց արևմտյան վերնախավերին թշնամացնել ներկայիս Վրաստանի իշխանությունների հետ:

Դրա արդյունքում եվրոպական երկրները մի շարք պատժամիջոցներ ընդունեցին «Վրացական երազանք»-ի ղեկավարների դեմ:

Պատժամիջոցների  քաղաքականությունը կիրառեց նաև ԱՄՆ-ի նախորդ վարչակազմը:

Մասնավորապես,  անցյալ տարվա դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց  Վրաստանի պետական ​​պաշտոնյաների դեմ վիզային լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին։ ԱՄՆ վիզաների ստացման սահմանափակումները վերաբերվեցին  մոտ 20 մարդու։ ԱՄՆ-ն առաջին անգամ վիզային պատժամիջոցներ սահմանեց այն բանից հետո, երբ «Վրացական երազանքն» ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Ինչ վերաբերում է ֆինանսական պատժամիջոցներին, ապա դրանք կիրառվեցին  նաև ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլու  և նրա տեղակալ Միլերի Լագազաուրիի, Alt-Info-ի ղեկավարներ Զուրաբ Մախարաձեի և Կոնստանտին Մորգոշիի նկատմամբ։

Դեկտեմբերի 19-ին պատժամիջոցներ  սահմանվեցին  ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի և ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության փոխտնօրեն Միրզա Կեզևաձեի նկատմամբ։ Նրանք երկուսն էլ ներառված են համաշխարհային «Մագնիտսկու ցուցակում»։

2024 թվականի դեկտեմբերի վերջին Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ սահմանեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու դեմ։

Իսկ բոլորովին վերջերս, ԱՄՆ-ի օրենսդիր մարմինը ընդունեց Վրաստանի վերաբերյալ նոր պատժամիջոցների որոշում, որը կոչվում է «MEGOBARI Act»-ը (Մոբիլիզացում և ընդլայնում Վրաստանի  հաշվետվողականության, դիմակայունության և անկախության ձևավորման համար), որը նպատակ ունի «հակազդել Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության, Իրանի ռեժիմի և Ռուսաստանի Դաշնության ազդեցությանը՝ Վրաստանում»:

Այդ փաստաթղթում նշված էր հետևյալը.

-ԽՍՀՄ-ից անկախանալուց հետո Վրաստանի առաջընթացն արժանի է ճանաչման.

-Վրաստանում ժողովրդավարության ամրապնդումը կարևոր է տարածաշրջանային կայունության և ԱՄՆ ազգային շահերի համար.

-Վերջին տարիներին երկիրը  արձանագրել  է ժողովրդավարական հետընթաց, որը հաստատվել է անկախ գնահատականներով.

-Ներկայիս կառավարությունը թշնամական վերաբերմունք է ցուցաբերում քաղաքացիական հասարակության և արևմտյան գործընկերների նկատմամբ՝ միաժամանակ մերձենալով Ռուսաստանի, Չինաստանի և այլ ավտորիտար ռեժիմների հետ.

-Միացյալ Նահանգները շահագրգռված է Վրաստանում ժողովրդավարության պաշտպանությամբ.

-Նախաձեռնության համաձայն՝ մինչև որոշակի պայմանների պահպանումը, Վաշինգտոնը պետք է դադարեցնի 2009 թվականին ստեղծված ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի աշխատանքը, մինչև Վրաստանի կառավարությունը չսկսի  ներկայացնել ժողովրդի ժողովրդավարական կամքը  և  կատարել սահմանադրական պարտավորությունը՝ շարժվել դեպի ԵՄ և ՆԱՏՕ անդամակցություն։

Ըստ ամերիկյան օրենսդրության, այս Ակտը ուժի մեջ մտնելու համար պետք է հաստատվի Սենատի կողմից և ստորագրվի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Ընդ որում վերջինս պիտի որոշում կայացնի ստորագրելու կամ մերժելու համար՝ 90 օրվա ընթացքում:

Պետք է նշել, որ ի տարբերություն Կոնգրեսի, Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների դիրքորոշման մասին այս Ակտի վերաբերյալ դեռ ոչինչ հայտնի չէ:

Եվ  ահա, որպեսզի Թրամփի արձագանքը ստուգվի, ներկայիս Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է անձամբ Թրամփին, որտեղ նա կոչ է անում վերանայել ԱՄՆ նախկին վարչակազմի որոշումները և նոր ռեստարտ կատարել ԱՄՆ-Վրաստան հարաբերություններում:

Իր նամակում Կոբախիձեն ափսոսանք է հայտնում, որ «... Առայժմ Վրաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև բարձր մակարդակի ոչ մի շփում չի եղել...»:

Ըստ Վրաստանի վարչապետի, նախագահ Թրամփի լռությունը տարօրինակ է Վրաստանի  համար, մանավանդ, որ ըստ Կոբախիձեի,

«...Վրացական երազանքը  տարիներ շարունակ նշել է  Deep State-ի, USAID-ի, NED-ի և այլ համապատասխան կառույցների հանցավոր գործունեության մասին:

Վրաստանը  միանգամայն նույնական գնահատականներ ունի Թրամփի վարչակազմի հետ  ուկրաինական պատերազմի, գենդերային և ԼԳԲՏ քարոզչության, ինչպես նաև՝ բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ։ Նման արժեքային և գաղափարական զուգադիպության ֆոնին վրաց ժողովրդի նախնական ակնկալիքն այն էր, որ Վրաստանը  պիտի լիներ  առաջին երկրներից մեկը, որի նկատմամբ ձեր վարչակազմը հատուկ հետաքրքրություն կցուցաբերի։ Դուք նմանատիպ հետաքրքրություն եք ցուցաբերել Ռումինիայի և Գերմանիայի նկատմամբ, որտեղ եվրոպական բյուրոկրատիայի աջակցությամբ իրականացվել են ոչ ժողովրդավարական գործողություններ։ Սակայն, ի զարմանս ինչպես վրաց ժողովրդի, այնպես էլ մեր ժողովրդի, դուք դեռ նման ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ...»,- հիասթափված արձանագրում է Կոբախիձեն։

Վերջում Կոբախիձեն հույս է հայտնում, որ Թրամփը վերջապես կարձագանքի այս նամակին և ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերություններում վստահությունը կվերականգնվի:

Սակայն, ըստ ամերիկյան դիտորդների, Թրամփը չունի Վրաստանի նկատմամբ որևէ դիրքորոշում:

Մի կողմից Իվանիշվիլու թիմը պայքարում է տեղի գլոբալիստների դեմ, մյուս կողմից՝ Անակլիա նավահանգստի շինարարությունը հանձնել է Չինաստանին:

Ըստ դիտորդների, Թրամփը չունի դիրքորոշում ներկայիս Վրաստանի իշխանությունների նկատմամբ, սակայն 90 օրվա ընթացքում նա պարտավոր է իր դիրքորոշումը ցույց տալ այս Ակտի վերաբերյալ, որը կազմվել էր վրացական և ամերիկյան գլոբալիստական շրջանակների կողմից:

Ինչպիսի՞ն կլինի այդ որոշումը, պարզ կդառնա մոտակա ամիսների ընթացքում, որտեղից պարզ կլինի, թե որոնք են Թրամփի առաջնահերթությունները մեր տարածաշրջանի նկատմամբ:

Սա է իրականություրնը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>