Երևան մի ասա, Վենետիկ ասա... ՔՊ-ն անգամ անձրևաջրերի հեռացման հարց չի կարողանում լուծել. օրվա կադրը
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Արդեն մի տեսակ սովորական բան է դարձել, որ նույնիսկ մի 10-15 րոպեանոց անձրևից հետո Երևանի փողոցները վերածվում են գետերի ու գետակների, դառնում դժվարանցանելի՝ մեքենաների, գրեթե անանցանելի՝ հետիոտների համար, որոնք հարկադրված են մինչև ծնկները թրջվել՝ մի մայթից մյուսն անցնելիս:
Կարծում ենք, Aysor.am-ի հրապարակած լուսանկարը՛, որ արվել է այսօր, մայրաքաղաքի կենտրոնում, առավել քան խոսուն է: Այն նույնիսկ մրցանակի կարելի է արժանացնել:
Իսկ այ, քաղաքային քպ-ա-«Հանրապետություն»-ական իշխանությունը, որի համար խրախուսելի բան է համարվում վարչական շրջանների ղեկավարների կողմից խմբով խաղաղ քաղաքացիների վրա հարձաւկվելը, ծեծեք-ջարդելը, մի խոսքով՝ խուլիգանությունը, արժանի է համապատասխան գնահատականի: Այդ թվում՝ անձրևաջրերի հեռացման հարցը լուծել չկարողանալու համար: