«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Ավինյանն ու իր անվանակից, կոալիցիոն ենթական ցինիկաբար ծաղրում են հանրությանը. մի «ներողության» թարմ հետքերով

Բոլորի աչքի առաջ, բացահայտ խուլիգանական դրդումներով, մի խումբ անձանց հետ հասարակական ակտիվիստի վրա խմբակային հարձակում կատարած ու նրա նկատմամբ բռնություն գործադրած անձը՝ Տիգրան Տեր-Մարգարյանը ոչ միայն պաշտոնանկ չի արվել, ոչ միայն խուլիգանության մեղադրանքով կալանավորված չէ, այլև, որպես Նոր Նորքի վարչշրջանի ղեկավար, այսօր ներկայացել էր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը: 
Նախ, տեղեկատվությունը: Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, հիշատակված անձը «ներողություն է խնդրել: Նախ, խոսել է Երևանի «9 տոկոսանոց» քաղաքապետ Տիգրան  
Ավինյանը. «Բռնության որևէ ձեև, լինի ֆիզիկական, կամ խոսքով, վիրավորանքով, սադրանքով մեզ համար անընդունելի է։ Երևանիք քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից և, մասնավորապես, վարչական շրջանների ղեկավարները, ովքեր Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են վարչական շրջաններում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն՝ կյանքի բոլոր պարագաներում»։
Ավինյանը հայտարարեց, թե սադրանքները ամենուր են, բայց չպետք է բռնությամբ պատասխանել։
Նա հայտարարեց, որ դեպքով կա քրեական գործ և երկրորդ կողմ ու դիմեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ ասելիքի ակնկալիքով։

Տիգրան Տեր-Մարգարյանը դիմեց  գործընկերներին՝ ասելով, որ որպես վարչական շրջանի ղեկավար, չպետք է տրվեր սադրանքին, պետք է առավելագույնս զսպվածություն ցուցաբեր։ «Ցավում եմ տեղի ունեցածի համար, ձեզանից ու մեր հանրությունից ևս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն և հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,-ասաց Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարը:

Սա անհնար է բնորոշել այլ կերպ, քան՝ բացահայտ, ցինիկ ծաղրանք թե՛ հասարակության, թե՛ երևանցիների, թե՛ օրենքի և օրինականության նկատմամբ: 
Ի՞նչ «ներողություն»: Հա, այն էլ, ներողությւոն է «խնդրվում» քաղաքապետից... հանրությունից, բայց ոչ՝ իր և իր «թիմակիցների» հարձակման թիրախում հայտնված ու խմբակային ծեծով բռնության ենթարկված քաղաքացուց: 
Սադրանքից են խոսում, Տիգրանները՝ թե՛ Ավինյանը, թե՛ նրա կոալիցիոն ենթակա Տեր-Մարգարյանը, իրենց հաշիվ ու «նեղություն» չտալով, որ գլխավոր սադրանքը կատարել է հենց վարչական շրջանի ղեկավարը՝ զանգելով Չախոյանին ու խայտառակ հահոյախոսական արտահայտություններ անելով: 
Ի՞նչ սադրանք-մադրանք, բոլորը տեսան. Տիգրան Տեր-Մարգարյանը ուղղակիորեն դուրս նետվեց աշխատասենյակից ու բռունցքներով հարձակվեց Արթուր Չախոյանի վրա: Դրա սադրանքը ո՞րն էր: 
Ակնկալել, որ փաշինյանական իշխանության պայմաններում ուղիղ եթերում խուլիգանություն անող «Հանրապետություն»-ական քաղաքային պաշտոնյան պատասխանատվության կենթարկվի, իհարկե, միամտություն է: 
Որպեսզի Հայաստանում օրենքն սկսի գործել, նախ պետք է ազատվել նման իշխանությունից: 

Քանի դեռ խմբակային խուլիգանություն կատարողը ոչ միայն ազատության մեջ է, այլև իր պաշտոնին, Տիգրան Ավինյանի արտասանությունները «բռնությունների անթույլատրելիության» մասին, քոռ գրոշի արժեք չունեն: Դրանք դատարկ խոսքեր են, ոչ ավելին: 

Ի դեպ, հետաքրքիր է, վաղը, մյուս օրը, երբ ուղիղ եթերում արդեն սպանություն գործեն, այդ ժամանակ ի՞նչ են ասելու, «շա՞տ ներողություն»: 

Ա.Հակոբյան
Zham.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>