Արթուր Չախոյանին տեղափոխեցին հիվանդանոց
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի ու մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկված հասարակական գործիչ Արթուր Չախոյանին քիչ առաջ ոստիկանությունից տեղափոխեցին հիվանդանոց։
Նա աչքի հատվածում կապտուկներ ունի, բողոքում է գլխապտույտից։
Հիշեցնենք, որ այսօր թաղապետն ու նրա հետ մի խումբ մարդիկ ծեծի ենթարկեցին հասարակական գործիչ Արթուր Չախոյանին, որը թաղապետարան էր եկել մասնակցելու հանրային քննարկմանը։ Նրան ոչ միայն թույլ չտվեցին, այլև ծեծեցին։ Ոստիկաններն էլ ծեծողների փոխարեն ոստիկանություն տարան տուժողին։
Լուսանկարը՝ Սյուզի Բադոյանի։
Աղբյուր՝ Panorama.am