44-օրյա պատերազմի ժամանակ 2,4 մլն հայի անձնական տվյալների արտահոսք է եղել․ Արթուր Միքայելյան
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Մեր երկրում ինտերնետ շահումով խաղերի ոլորտը չի վերահսկվել ոչ մի ձևով․ Ընկերությունները արել են այն, ինչ ուզում են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, ինտերնետ շահումով խաղերի ոլորտում իրավախախտումների բացահայտմանը նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոնի նախագահ Արթուր Միքայելյանը։
«Կան այնպիսի օրենքի խախտումներ, որ թե՛ գործակալությունը, թե՛ դատախազությունը պետք է օր առաջ կասեցնի իրենց գործունեությունը ու սկսի ստուգումներ իրականացնել, թե ինչի համար է այս ամեն ինչը այդպես։
Նրանք այնպիսի անձնական տվյալներ են պահանջում, որ ուղղակի անհավանական է։ Ու ամենատարօրինակը այս ամեն ինչի մեջ այն է, որ բոլոր այդ ընկերությունները ունեն Էկենգ պետական համակարգում ստուգելու և այնտեղից ինֆորմացիա վերցնելու լիարժեք իրավունք։ Էկենգից նրանք վերցնում են ամեն տեսակի ինֆորմացիա ու, ինչպես նրանք գաղտնիության պայմաններում են նշում, որ իրենք իրենց իրավունք են վերապահում՝ շրջանցելով օրենքը, տվյալ ինֆորմացիան փոխանցել կա՛մ գործընկերներին, կա՛մ իրենց կողմից վստահել գործընկերներին», — ասաց նա։