Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է
14
Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Պատերազմ Արցախում
Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ

Ձեր գործընկերներն իրենց թույլ են տվել էնպիսի բաներ անել, որ мало не покажется․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթը՝ խորհրդարանի ամբիոնից․

Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ամբիոնից խոսել մեր սիրելի արցախցիների խնդիրների մասին, որոնք այս օրերին արժանապատվորեն պայքարում են իրենց իրավունքների համար՝ պահանջելով կառավարությունից վերանայել աջակցությունների դադարեցման որոշումը։

Խոսքը վերաբերում է հատկապես «40+10» ծրագրին, որը, ինչ-որ չափով մեղմում էր արցախցիների՝ կեցության հետ կապված կարիքները։

Ծրագրի դադարեցումը անթույլատրելի է․մայիսի 1-ից մեր հայրենակիցները չկարողանալով վճարել վարձավճարները՝ կարող են հայտնվել դրսում։ Սա հանգեցնելու է հուսալքության և արտագաղթի։

Այս ծրագրի փոխարեն կառավարությունը առաջարկում է օգտվել բնակարանային ապահովման ծրագրից, մինչդեռ, բազմիցս արձանագրվել է, որ այն ունի բազմաթիվ խոցելի կետեր, խրթին ընթացակարգ, ենթադրում է՝ ՀՀ քաղաքացիության պարտադիր ընդունում, վարկի ձևակերպում, ինչը, շատ դեպքերում մերժվում է բանկերի կողմից։ Հարց է ծագում, եթե պետությունն է այս ծրագրի երաշխավորը, վարկային պատմությունը դիտարկելուց հետո ինչու՞ են մերժվում մեր հայրենակիցները։

Պետք է ընդգծել, արցախցիներին արհեստականորեն և ապօրինաբար զրկել են ՀՀ քաղաքացիությունից և հարկադրում են, որպեսզի ծրագրի շահառու դառնալու համար վերջիններս նորից դիմեն քաղաքացիություն ստանալու համար։ Բնական է, որ շատերը վախեր, մտահոգություններ ունենալով չեն դիմում քաղաքացիության համար։ Մանավանդ, որ այս գործընթացը ևս վերածվել է քաշքշուկի ու բյուրոկրատիայի։ Պահանջում են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք բռնի տեղահանվածներից շատերը չեն բերել իրենց հետ։

Արցախցիների սոցիալական ծանր դրությունը մեղմելու համար կառավարության կողմից չեն սահմանվում արտոնություններ․ սկսած տրանսպորտի փաթեթներից որոշակի զեղչերով օգտվելուց՝ մինչև բժշկական ծառայությունների անվճար ապահովում։

Հարց է առաջանում․ բազմաթիվ դժվարությունների միջով անցած, մի քանի պատերազմ տեսած, հայրենիքից, տնից, տեղից, գույքից զրկված մեր հայրենակիցները ինչպե՞ս պետք է հոգան իրենց տարրական կարիքները, երբ զրկում եք անգամ այդ չնչին աջակցությունից։

Իրենց իրավունքների վերականգնման համար այս օրերին Արցախից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները ձևավորել են խորհուրդ, Ազատության հրապարակում տեղադրել վրաններ։

Կառավարությանը ներկայացվել է 12 կետից բաղկացած պահանջագիր, որտեղ խոսվում է ոչ միայն սոցիալական աջակցության ծրագրերի անհրաժեշտության մասին, այլ դրվում են հստակ պահանջներ՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը չեղարկելու, Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերի հետ հետքաշումից հրաժարվելու, գերիների վերադարձի, արցախյան հիմնահարցի, վերադարձի իրավունքի վերաբերյալ։

Պետք է արձանագրել, որ այս բոլոր պահանջները միայն արցախցիները չեն․ սա բոլորիս արժանապատվության հարցն է։

Հետևաբար, ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ՝ մենք, յուրաքանչյուրս, մեր հնարավորությունների սահմաններում, պետք է աջակցենք, սատարենք, զորավիգ լինենք արցախցիներին։

Եվ այն անձինք, որոնք ատելության խոսք կհնչեցնեն, պետք է ենթարկվեն ամենախիստ պատասխանատվության․ կլինեն պարզապես ֆեյսբուքյան օգտատերեր, թե պետական պաշտոնյաներ։

Պատգաավորի ելույթը՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>