Ամբողջ կյանքը գիտությանն ու պետական ծառայությանը նվիրած մարդն այսօր բանտում է, այն էլ` ադրբեջանական. Աբրահամյան
Դիտել նաև
Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
«Եթե ձեր «իդեալը» հանկարծ անցնի, կհանդիպենք գաղթի ճամփին». Դավիթ Ամալյան
Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը
Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը
Այսօր Բաքվի բանտում գտնվող Դավիթ Բաբայանի ծնունդն է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Դավիթին արդեն 15 տարի է ճանաչում եմ, դեռ չեմ խոսում այն մասին, որ դրանից 4-ը` միասին, աշխատել ենք Արցախի նախագահի աշխատակազմում: Ամբողջ կյանքը գիտությանն ու պետական ծառայությանը նվիրած մարդն այսօր բանտում է, այն էլ` ադրբեջանական: Իր ընտանիքին ու երկրին նվիրված մարդ, ով անչափ սիրում էր Արցախն ու անմնացորդ նվիրված էր իր հայրենիքին: Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր:
Ազատություն քեզ ու Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»,-գրել է նա։

