Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է
14
Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Պատերազմ Արցախում
Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան

Փոքրամասնության իշխանության տապալումը Գյումրիում և Փարաքարում

Ընդդիմության համար փորձությունն ավարտված չէ:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Նիկոլ Փաշինյանը սիրում է կրկնել, որ «եթե ժողովուրդը որոշի, նա այլևս չի ունենա իշխանություն Հայաստանում»։ Սակայն, թե ում է Փաշինյանը հասկանում «ժողովուրդ» ասելով, և քանի մարդ պետք է միավորվի հակաիշխանական գաղափարի շուրջ, որպեսզի իշխանափոխությունը դառնա անայլընտրանքային, Փաշինյանն, իհարկե, չի ասում։ Միևնույն ժամանակ, հակառակ նրա ցանկություններին, գոյություն ունեն «ժողովրդի կամքը» որոշելու մի քանի եղանակներ, այդ թվում՝ ինստիտուցիոնալ։ Այդ մեթոդներից մեկը ընտրություններն են՝ ինչպես հանրապետական մասշտաբով, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններում։ Եվ հենց նախորդ օրը տեղի ունեցած ընտրությունների ժամանակ դրսևորվեց ժողովրդի կամքը։ Փաշինյանը պարտվեց և՛ Փարաքարում, և՛ Գյումրիում։

Ընդդիմադիր ուժերը ջախջախիչ պարտություն հասցրին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Արմավիրի մարզի խոշորացված Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրություններում։ Քվեների հաշվարկի ավարտից հետո ընդդիմադիր «Միասնություն» դաշինքը համոզիչ հաղթանակ տարավ՝ ստանալով 56,57%։ Փաշինյանը պարտվել էր Փարաքարում նաև 2021 թվականին, սակայն հետընտրական շրջանում իրականացված մեքենայությունները թույլ տվեցին Փաշինյանի կուսակցությանը վերահսկողություն հաստատել նաև այնտեղ։ Սակայն 2025 թվականի ընտրությունները բոլոր հարցերը փակեց:

Ինչ վերաբերում է Գյումրիի ընտրություններին, ապա դրանք անցան Փաշինյանի գաղափարական հայրերի (Լևոն Տեր-Պետրոսյան, Վանո Սիրադեղյան, Գագիկ Ջհանգիրյան և այլն) սիրելի ոճով, երբ իշխանությունները ի վերջո ստիպված եղան նույնիսկ լույսը անջատել որոշ ընտրատեղամասերում։ Ըստ երևույթին, ընտրություններից առաջ կիրառված վարչական ռեսուրսը (քաղաքում գրանցված այլ համայնքների բնակիչներ, բյուջետային աշխատողների վրա ճնշում, կաշառքների մասին հաղորդագրություններ, որոնք փոխանցվել են բուքմեյքերական ընկերությունների օգտատերերի հաշիվներին) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չօգնեցին հասնել անհրաժեշտ 17 մանդատներին։ Կեղծիքները բավարարեցին ընդամենը 36 տոկոսի համար։

Քվեարկությամբ Հայաստանի ժողովուրդը երկու տարբեր համայնքներում, երկրի երկու տարբեր մարզերում մերժեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Դա տեղի ունեցավ մարտի 13-ին Ադրբեջանի հետ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» կետերի համաձայնեցման մասին հայտարարությունից հետո, ինչը վկայում է այն մասին, որ հասարակությանը պարտադրվող օրակարգը կեղծ է և չի ընդունվում։ Կեղծ՝ ոչ այն իմաստով, որ ժողովուրդը պատերազմ է ուզում, այլ այն, որ ժողովուրդը չի հավատում «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղություն բերելու կարողությանը։ Ուստի ընտրություն կատարելիս մարդիկ առաջնորդվում են այլ նկատառումներով և չեն հետևում քարոզչական նարատիվներին։

Սա, իր հերթին, ապացուցում է, որ մենք գործ ունենք փոքրամասնության իշխանության հետ (ինչպես գաղափարական, այնպես էլ թվային), որը հասարակությանը պարտադրում է քաղաքական իրականություն, որը ոչ մի կապ չունի հասարակության իրական կարիքների հետ։ Այս թեզը հաստատվում է նաև նրանով, որ այսպես կոչված «Եվրաքվե» նախաձեռնության թեկնածու Լևոն Բարսեղյանը («Եվրադաշինք»՝ քաղաքական միավորում, որի նախաձեռնությունը անցած շաբաթ օրենք դարձավ, որը կատեգորիկ կերպով ամրագրում է Հայաստանի ձգտումը դեպի ԵՄ) նույնիսկ 6 տոկոսի անցողիկ շեմը չհաղթահարեց։ Նրանք («Եվրադաշինք»-ն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը) եղել և մնում են փոքրամասնություն, սակայն մինչ օրս նրանք հնարավորություն ունեն պարտադրելու իրենց օրակարգը երկրին։

Ընտրությունները «կործանեցին» այն միֆը, որ ընդդիմության հաջողության համար ընտրություններից առաջ անպայման պետք է միավորվել։ Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ դա հաջողության պարտադիր պայման չէ։ Միավորվել կարելի է նաև ընտրություններից հետո։ Բայց ահա այստեղ նույնպես կլինի ընդդիմության հերթական թեստը՝ առնվազն Գյումրիում։ Գյումրիի հետընտրական դասավորությունը (որտեղ ընդդիմությունից ամենաշատ ձայներ հավաքեց Վարդան Ղուկասյանը, որին արդեն միացել են Կարեն Սիմոնյանը և Ռուբեն Մխիթարյանը, սակայն տեքստի գրելու պահին Մարտուն Գրիգորյանը դեռ հապաղում է որոշում կայացնել) ցույց կտա, թե ով է իրականում երկրում փոփոխությունների կողմնակից, իսկ ով է իրականում բոլոր միջոցներով պահում Նիկոլ Փաշինյանի թիկունքը։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>