Կրակոցներ՝ Տավուշում. կան վիրավորներ
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Դիտել նաև
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի տների ուղղությամբ
Գիշերը թշնամին շուրջ մեկ ժամ անդադար կրակոցներ է արձակել Խնածախի ուղղությամբ
Վերջին 3 շաբաթվա ընթացքում կրակոցներ են լսվում նաև Չինար ու Մովսես գյուղերում
«Խոզնավարում կրկին կրակոցների ձայներ են լսվել»․ բնակիչ
Արդեն մի քանի օր է՝ կրակում են․ Արավուսի նախկին համայնքապետ
Այսօր՝ մարտի 28-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում «կրծքվանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Հայտնում է Shamshyаn.com-ը: Մինչ հիվանդանոց կժամանեին ոստիկանության ծառայողները, «2 ոտքերի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ ևս 1 հոգի տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Շամշյանի տեղեկություններով՝ քրեական և համայնքային ոստիկանները և Դիլիջանի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ կրակոցները տեղի են ունեցել Դիլիջան խոշորցաված համայնքի Հաղարծին բնակավայրի «Մարիա Խլեբ» կոչվող չգործող հացատան տարածքում, վիրավորները Տավուշի մարզի բնակիչներ 38-ամյա Արմեն Բաբինյանն ու 40-ամյա Վրեժ Թամամյանն են: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: