ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
«ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Պատերազմ Արցախում
ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև

Ինչպե՞ս փրկել Գյումրու պատմական շենքերը․ զրույց՝ ալեքպոլցի մեծահարուստ զինագործ Կարանյանների առանձնատան դիմաց. «Առավոտ»

Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքն իր նախընտրական ծրագրում այս քաղաքի կառավարման ղեկը ստանձնելու դեպքում խոստանում է հետևողական լինել, որպեսզի այն դառնա Հայաստանի բիզնես մայրաքաղաքը՝ ազատ տնտեսական գոտու ներդրման և ազատ քաղաքի կարգավիճակ ստանալու միջոցով, բացի այդ Գյումրին դարձնել ինչպես մշակութային, այնպես էլ զբոսաշրջային մայրաքաղաք։
«Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրում նաև նշված է, որ հինգ տարիների ընթացքում պլանավորում են վերականգնել Գյումրու փլուզման եզրին գտնվող պատմամշակութային հուշարձանները։ Ըստ նախընտրական ծրագրի, քաղաքապետարանը պետք է աջակցի մասնավոր սեփականություն հանդիսացող հուշարձան-շենքերի ֆասադների ու կտուրների վերականգմանը։
Aravot.am-ը «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու ցուցակում երկրորդ համարը զբաղեցնող ճանաչված հեռուստամեկնաբան, մասնագիտությամբ պատմաբան Դերենիկ Մալխասյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են դարձնելու Գյումրին զբոսաշրջային մայրաքաղաք ու պատմական կառույցները ի՞նչ միջոցներով են վերականգնելու։ Թեկնածուն, որը տարբեր արխիվներից, այդ թվում ալեքպոլյան հին թերթերից տարիներ շարունակ ուսումնասիրել է Գյումրու պատմամշակութային արժեք ներկայացնող ամեն մի կառույցի պատմությունը, որոնցից շատերը մեզ անհայտ են, մանրամասն ներկայացրեց իրենց նախընտրական ծրագրի վերոնշյալ դրույթները։
Ի դեպ, ծրագիրը կազմելուց առաջ էլ Դերենիկ Մալխասյանը խորհրդակցել, քննարկումներ է ունեցել «Կումարի արգելոց-թանգարանի» հիմնադիր, վաստակավոր ճարտարապետ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սաշուր Քալաշյանի հետ։ Դերենիկ Մալխասյանը մեզ փաստացի ներկայացրեց «Կումայրի արգելոց թանգարանի» փրկության իրենց ծրագիրը։

Մեր զրույցը ընթացավ Էրզրումից գաղթած ալեքպոլյան ճանաչված զինագործ Կարանյանների գերդաստանին պատկանող առանձնատան դիմաց, որը ևս պատմական հուշարձան է՝ կառուցված 1906 թվականին։ Այդ տանը Կարանյանները հյուրընկալել են հայկական ճարտարապետության Կոմիտաս Թորոս Թորոմանյանին, ֆինանսավորել նրան, որպեսզի Անիում պեղումներ կատարի ու աշխարհին ներկայացնի հայկական գանձերը։ Դերենիկ Մալխասյանի ներկայացմամբ, այդ տանը հյուրընկալվել են բազմաթիվ նշանավոր մարդիկ, այդ թվում Կոմիտասը․ այդ տանն է ստեղծվել Արևելյան Հայաստանում առաջին մասնավոր հնագիտական թանգարանը։
Դերենիկ Մալխասյանն ասաց․ ««Մայր Հայաստան» դաշինքը ներկայացրել է Գյումրու պատմաճարտարապետական հուշարձանների պահպանման ֆունդամենտալ ծրագիր, որով մենք հիմնավոր լուծում ենք առաջարկում։ Շենքերն ամբողջությամբ մասնավոր են, բայց դրանք հուշարձան են։ Մարդ կա, որ չի կարողանում աշխատանք կատարել իր շենքի վրա ՝ նախ գումարի բացակայության պատճառով, հետո խնդիրներ կան՝ կապված ճարտարապետական թույլտվության հետ։ Մարդը եթե փորձի վերանորոգել այն, նախ ընկնում է բյուրոկրատական քաշքշուկների մեջ ու նաև ֆինանսական ծախսերի տակ։ Իսկ եթե փորձի առանց համաձայնեցման իր փլուզվող տան վրա աշխատանք կատարել, այդ ժամանակ դատախազությունը քրեական գործ կհարուցի։
Այդ պատճառով մենք առաջարկում ենք մասնավորի և համայնքապետարանի համագործակցություն․ ճարտարապետական արհեստանոց ստեղծել․ որտեղ ընդգրկված կլինեն քարտաշներ, ճարտարապետներ, ինժեներներ, եթե ֆասադի, քարի կամ կտուրի հետ վերականգման խնդիր լինի, քաղաքապետարանը ծախսերի մեծ մասը՝ մինչև 70 տոկոս կարող է իր վրա վերցնել։
Այդպես ժամանակին եղել է Լենինականի շրջանում․ եթե ասենք հուշարձանի տան քարը վնասվել է, այդ քարը ինչ-որ տեղից գտնել- բերելը քաղաքացու համար խնդիր է, ասենք՝ հանքի քարը վերջացել է, հետևաբար գույների ճշգրտում, դիզայն, նկարչական ու ճարտարապետական խնդիրներ կան, այդ ամբողջը քաղաքապետարանը պիտի անի, իսկ քաղաքացին փոքր ծախսերով լուծելու է իր տան խնդիրը, համայնքն էլ լուծելու է պատմաճարտարապետական արժեքը պահպանելու խնդիրը։
Իսկ ինչու ենք մենք շահագրգռված․ ոչ միայն նրա համար, որ սա մեր նախնիների ժառանգությունն է, որ կարողանանք պահպանել, փոխանցել մեր սերունդներին, այլ նաև տուրիստական գրավչություն է ապահովում։ Զբոսաշրջիկն առաջին հերթին Գյումրի ինչո՞ւ է գալիս, գալիս է այս շենքերը տեսնելու համար, գալիս է պատմությանն առնչվելու համար, գալիս է նախնինների թողած ժառանգությունը տեսնելու համար։ Կոպիտ բան ասեմ, մենք, ըստ էության, զբոսաշրջիկին վաճառում ենք Ալեքսանդրապոլի ժառանգություն, դա քաղաքին ու քաղաքացուն եկամուտ է բերում»։

Ըստ Դերենիկ Մալխասյանի, սա հեշտ լուծվող խնդիր է․ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում հնարավոր է արհեստանոց ստեղծել, ճարտարապետների, հուշարձանագետների ու արհեստավորների ընդունել, քարտաշներ պատրաստել ու մասնավոր- համայնքապետարան համագործակցության միջոցով շատ կարճ ժամանակահատվածում՝ 1-2 տարվա ընթացքում հասնել հուշարձանների պահպանման զգալի մակարդակի։ «Այս խնդրին անպայման լուծում պիտի տանք, տպավորություն է՝ մենք մեր ոտքին ենք կրակում՝ տեր չլինելով պատմամշակութային հուշարձաններին։ Եթե սա կորցնենք, զբոսաշրջիկին ի՞նչ եք ցույց տալու»,-հարցնում է մեր զրուցակիցը։
Դերենիկ Մալխասյանը համոզված է, որ զբոսաշրջությունը Գյումրիում հնարավոր չէ զարգացնել ռեստորաններով կամ սրճարաններով։ «Այդ նույն ռեստորանները կան Դիլիջանում, Ծաղկաձորում և Հայաստանի մյուս բոլոր քաղաքներում, բայց այն արժեքները, ինչ ունի Գյումրին, Հայաստանի ոչ մի քաղաք չունի նման պահպանված պատմական կենտրոն։ Կովկասում չկա, Թբիլիսին ունի․ շատ մեծ, բայց կտրտված է, կոմպակտ պատմական կենտրոն միայն Գյումրին ունի, այն պատմամշակութային հուշարձան է՝ հազարից ավելի շենքերով։ Մենք սա ենք զբոսաշրջիկին վաճառում, եթե վաճառում ես, ինչո՞ւ հավուր պատշաճի հոգ չես տանում, որը մեր պարտքն է՝ անկախ ամեն ինչից, զբոսաշրջիկին ցույց ես տալի՞ս, թե՞ չէ։ Նման ճարտարապետական գանձ չկա, ինչպիսին Գյումրին է։ Ռուս զբոսաշրջիկներից մեկը Գյումրին համարել էր Հայաստանի սև ադամանդը։ Եվ դա այդպես է, ոչ մի քաղաք Հայաստանում նման հուշարձանային համալիր չունի»,- ասում է « Մայր Հայաստան» դաշինքի թեկնածուն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>