Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի» Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ)
29
Հաղորդում ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ` քրեական վարույթի ընթացքում ապացույց կեղծելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը ՀՀ իշխանության խնդրանքով են «Թրիփի» փաստաթուղթը ստորագրել նախընտրական քարոզչության համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ) Ըստ չինական infoBRICS-ի՝ Զանգեզուրի միջանցքն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև՝ Չինաստանի դեմ ՔՊ-ական տիրադավ Գևորգ Սարոյանը կարգալույծ արվեց Կեղծիք և փարիսեցիություն Գերլարված. ինչո՞վ կավարտվի Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցությունը Հայաստանի համար. Բոզոյան Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը Պատերազմ Արցախում
Խոշոր հրդեհ Երևանում՝ անձեռոցիկի արտադրամասում Հաղորդում ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ` քրեական վարույթի ընթացքում ապացույց կեղծելու համար Ախպրաձորի զորամասում հրամանատարը սպային ծեծել է, հնչել են կրակոցներ․ արդեն 2 տարի է դեպքը քննվում է. Արմլուր Տիգրան Ավինյանին վերապահվեց լիազորություն՝ Նորագյուղ թաղամասի փոխարեն կառուցել դաունթաուն Վթարային ջրանջատում Փաշինյանը դարձյալ «Արարա՛տ, թե՛ Արագած» կռիվ է տալիս Փետրվարի սկզբին սպասվում է ձյուն. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Արշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի» Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ) Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Կառավարությունը մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխեց ապրիլի 18 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ Չպետք է վերարտադրվեն այն մարդիկ, ովքեր կարծում են, որ խաղաղությունը երաշխիք է. Սեյրան Օհանյան Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել Վաղարշապատում ՔՊ-ական իշխանության առաջին քայլերից մեկն իրենց աշխատավարձերը բարձրացնելն էր Քրեական տարրերը՝ ընտրացուցակում. նոր «չափանիշներ» ՔՊ-ում ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում «Ովքեր Նիկոլին «պատվի» են առնում՝ բանակը նրանց տեղը չէ. Մեզ ու բանակին գլխավոր գերագույն հրամանատար է պետք». Աշոտ Սևյան Սրանք Հայաստանի վերջին ընտրություններն են՝ հաջորդ ընտրություններն արդեն այստեղ չեն լինի. Բագրատյան ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներին ներկայացրել ենք իրականությունը. Հայկ Մամիջանյան Ըստ Միրզոյանի՝ Արցախում հայերը հանգիստ ու խաղաղ ապրում էին պուպուշ ադրբեջանցիների հետ, իսկ «ազատության թշնամիները» եկան ու այդ շոկոլադե հարաբերությունները խափանեցին. Խաչատրյան Բա տենց դուխով տղա ես, ասեիր՝ Արշակ սրբազանը նստած է, որովհետև դուք իր ջեբը «պլանով բիչոկ» եք փորձել ճխտել. Արմեն Աշոտյան Գնացեք և սերտեցեք Հայոց Եկեղեցու պատմություն, որպեսզի չխարխափեք տգիտության քաոսում․ Տեր Ասողիկը՝ տիրադավերին

Մի Մելիքբեկյան Արմեն ֆեդերացիայում է, մի 50-ը՝ կառավարությունում․ ո՞ր մեկը պետք է գնա առաջինը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Հայաստան-Վրաստան իրար հետևից երկու ֆուտբոլային խաղում խոշոր հաշվով պարտությունից հետո ֆուտբոլասերները նոր թափով են պահանջում, որ ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հեռան պաշտոնից։ Վերջին ամիսներին նրա դեմ ակցիաները բամաթիվ են, երթեր են եղել, խաղեր են ընդհատել։ Մելիքբեկյանը ներողություն է խնդրում, ասում է՝ հունիսից լավ կխաղանք, բարեփոխում-բան։ Մելիքբեկյանի եռամսյա ծրագրի մասին ելույթը կարդալիս հիշեցի Նիկոլին՝ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո․ նա էլ 6-ամսյա ծրագիր էր հրապարակել, 15 կետից կազմված, ոչ մեկով էլ տեղից չշարժվեց։

Հանուն արդարության ասենք, որ Մելիքբեկյանը միայնակ չէ, Նիկոլի թիմում ամեն մեկը մի ձախողակ Արմեն Մելիքբեկյան է։ Բո-լո-րը։ Էսօր դարձյալ Երևանի քաղաքապետարանի դիմաց ակցիա էին անում 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչները, ասում էին՝ ամեն վայրկյան սպասում ենք, որ շենքը հեսա-հեսա գլխներիս փուլ կգա։ Ասում են՝ Ավինյանը խոստացավ, որ հենց ընտրվի քաղաքապետ, մեր շենքի հարցը կլուծի․ ըտրեցինք՝ խաբեց։ Տիգրան Ավինյանը ընտրվելուց մեկուկես տարի հետո քաղաքացիներին տված խոստումը չի կատարել, չգիտի էլ՝ կկատարի, թե չէ, բայց քաղաքապետ ընտրվելուց մեկ տարի անց Նորքում սիրուն առանձնատուն է իր ընտանիքը գնել։ Հերքում են, թե 650 հազար դոլրով է գնել, ասում են՝ 490 հազար դոլար է։ Ինչո՞վ է տարբերվում Ավինյանը Մելիքբեկյանից, երկուսն էլ քանդել են իրենց վստահված ոլորտները։

Այսօր պաշտպանության նախարար աշխատող մարդը ինչո՞վ է պակաս Արմեն Մելիքբեկյանից։ Վերջին օրինակը․ ամեն օր Ադրբեջանը տարածում է լուրեր, թե Հայաստանի բանակը կրակում է իրենց ուղղությամբ։ Մեր ՊՆ-ն հերքում է, բնականաբար, քանի որ չի կրակում։ Հետո լուրեր են տարածվում, որ ադրբեջանական բանակն է Գեղարքունիքի մարզում կրակում, նաև զորքերի կուտակում է, Սուրեն Պապիկյանի նախարարությունը դա էլ է հերքում, թե՝ ադրբեջանական բանակը չի կրակել, զորաշարժ էլ չկա, սուտ լուրեր մի տարածեք։ Հետո նույնը կրկնում է Սուրեն Պապիկյանն անձամբ՝ Ազգային ժողովում։ Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչները ասում են՝ Պապիկյանը ղալաթ է արել, կրակում են, մենք ենք լսում էդ կրակոցները, մենք ենք ապրում էդ գյուղերում։ ՊՆ-ից հերքողը շենքի պահակը չէ, նախարարն է։ Հետաքրքիր է, թե ինչու են սրանք լռում թշնամու՝ հրադադարը խախտելու մասին, ինչո՞ւ են ուզում թշնամուց բարի կերպար կերտել։ Մենք հրադադարը չենք խախտում, Ադրբեջանը ամեն օր ասում է՝ խախտել են, իրենք հրադադարը խախտում են, մերոնք ասում են՝ չեն խախտել։ Սա նույն պաշտպանության նախարարությունն է, որը Ադրբեջանի կրակոցների արդյունքում ծանր վիրավորված երկու զինվորի դեպքը ներկայացնում էր թեթև քերծվածքներ, էն դեպքում, երբ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էին հոսպիտալ։ Նախորդ տարի էլ հրադադարի խախտումներ կային, քաղաքացիները վնասներ էին կրել, ահազանգողներն ահազանգում էին, որ գրառումներից հետո իրենց այցելել են ոստիկաններ, ահաբեկել, որ չբարձրաձայնեն։ Այսիքն, ամեն ինչ անում են, որ ցույց տան, իբր խաղաղ է, փչել են խաղաղության մասին փուչիկ ու ուղարկել ասեղների վրա։

Նիկոլն ասում է՝ Ադրբեջանը հրաադարի խախտման մասին կեղծ լուրեր է տարածում՝ գլխավոր լուրը քողարկեու համար, այն է՝ խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրման։ Հենց այն, որ կրակում են, նշանակում է՝ խաղաղության պայմանագրի մասին մոռացիր։

Այնպես որ Սուրեն Պապիկյանը իր տեղում վաղուց Արմեն Մելիքբեկյան է։

Ֆուդբոլի ֆեդերացիայի նախագահը վարի է տվել ոլորտը, իսկ, օրինակ, ի՞նչ է արել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իր ոլորտում։ Էլի օրինակը բերեմ վերջին կատարվածից․ գալիս է Ազգային ժողով ծրագրի կատարողական ներկայացնելու, «Հայաստան» խմբակցության պատգամավորները քննադատում են խաղաղության պայմանագրի տեքստը չհրապարակելու համար, պատասխանում է, թե՝ ընդդիմությւոնը չի ուզում խաղաղություն, ի հեճուկս ձեզ լինելու է և նման բաներ, հետո գնում է Բրազիլիա ու հայտարարում, որ Ադրբեջանը նախապայմաններ է թելադրում ու բարդացնում է իրավիճակը։ Արարատ Միրզոյանը գնում է թուրքերի հետ բանակցում լայն ժպիտով, վերադառնում է, ու թուրքերը հայտարարում են՝ առանց Ադրբեջանի հետ խնդիրները կարգավորելու, ոչ մի քայլ չենք անի։ Հետո մեզ ասում են՝ թուրքերի հետ նորմալ է, բանակցում ենք։ Արարատ Միրզոյանն իր ոլորտում շատ ավելի բեթար է տապալել, քան Արմեն Մելիքբեկյանը ֆուտբոլում։

Իսկ Պապոյան Գևորգը Արմեն Մելիքբեկյանից ինչո՞վ է պակաս կամ Ժաննա Անդրեասյանը, Անահիտ Ավանեսյանը, Սրբուհի Գալյանն ու մյուսները։

Ոստիկանները ջարդուխուրդ են անում քաղաքացուն, մարդու իրավունքների պաշտպանը ասում է՝ չեմ էլ այցելել ու գնում է դասախոսություն կարդալու «Մարդու իրավունքների այբուբեն. սովորել, գործել, փոխել» թեմայով։ Սրանք հատկապես դասախոսություն են կարդում էն թեմայներով, որոնք պրավալ են տալիս, ինչից հեռու են։ Նիկոլը, օրինակ, չունենալով դիպլոմ, դասախոսություն է կարդում «կրթվելը նորաձև է» թեմայով։

Օրեր առաջ 17-ամյա պատանին սպանվեց՝ «երկար նայելու համար»։ Երեկ կարդացինք՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանում սպանվել է 36-ամյա քաղաքացի։ Երեկ կարդացինք՝ Սպիտակում դանակահարություններ են եղել։ Այսինքն, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նույնն է իր ոլորտում, ինչ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ իր ոլորտում։ Էն օրը ուրախացել էր՝ հանցագործությունները մելկ տոկոսով նվազել են․ ուրախանալու առիթ կա․ 2018-ից հետո 100 տոկոսով են ավելացել։

Կրկնում եմ, սաղ պետական ապարատները լցված են Մելիքբեկյաններով, նրանց ազգուտակով։ Ասենք՝ Մելիքբեկյանը գնաց ֆուդբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, ո՞վ է գալու, մի հատ ուրիշ ՔՊ-ական Մելիքբեկյան չի գալո՞ւ։ Սրանք ում հանում են, նույն մակարդակի կամ մի քիչ ավելի վատին բերում են տեղը, իրենց ռեսուրսը դա է։ Էսքան անունների թվարկեցի, իրենք ամեն մեկը մեկի փոխարինել են․ ո՞ր հեռացվածից են լավը։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փոխարինել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին․ նույն բանը չե՞ն։ Ուղղակի սա մի քիչ ավելի վարժ է խոսում։ Գևորգ Պապոյանը որ փոխարինել է Վահան Քերոբյանին, ավելի լավն է՞։ Երկուսն էլ եղել են առաքիչ, էն մեկը պիցցայի, սա՝ ՀՀԿ-ում։ Սուրեն Պապիկյանը ո՞ւմ փոխարինեց, Արշակ Կարապետյանին․ Պապիկյանից մի քիչ էր բեթար, ցուցմունք տալու դիմաց գործի անցավ, հիմա էլ Մոսկվայից Հայաստանում ընդդիմություն է աշխատում։ Արշակ Կարապետյանը ո՞ւմ փոխարինեց․ Վաղարշակ Հարությունյանին, Արշակ Կարապետյանի որակի մի աշխատող էլ նա էր, որին Ռոբերտ Քոչարյանը կոչումազրկել էր՝ գեներալի ուսադիրներին անարժան լինելու համար։ Բայց Նիկոլը հենց Քոչարյանի ինադու էս երկուսին նշանակեց խորհրդական, օգնեցին պատերազմը ձախողել, հետո երկուսին էլ պաշտպանության նախարար նշանակեց, էլի պրավալ ու բերեց ձախողակների ձախողակին՝ Պապիկյան Սուրենին։

Ժողովուրդ ջան, ո՛չ էս պրավալ տվողներն են հրաժարական տալու, ոչ էլ կարիքը կա, որովհետև էդ բուրգի գլխին կանգնած Նիկոլը թիվ մեկ Մելիքբեկյան Արմենն է մեր երկրում։ Մելիքբեկյանը ֆուտբոլային խաղ է կրվել հարևան երկրի ֆուտբոլի հավաքականի հետ, դրանից առաջ՝ ոչ հարևան երկրների հետ։ Իսկ Նիկոլը պատերազմ է կրվել հարևան երկրի հետ ու դիվանագիտական ձախողումներ ունի ոչ հարևանների հետ։ Փաշինյանը շատ ավելի մեծ պարտություն ունի իր ոլորտում, քան ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը՝ իր ոլորտում․ հանձնել է հայրենիք, հանձնում է հողեր, զոհել է հազարներով կյանքեր այնքան շատ, որ անգամ անունները չեն հայտնում, որ իրական թիվը չիմանաք։ Պակա՞ս Մելիքբեկյան է Նիկոլը։ Երեկ էլի հարցազրույց էր տվել ու էլի՝ ոչինչ չեմ զիջել, անվտանգության երաշխավորը խաղաղութունն է ու սենց ինչ-որ բաներ էր ասում։

Ի դեպ, ինչի՞, օրինակ, Նիկոլը, նախապես հասկանալով, որ պարտվելու ենք, որովհետև իրենց ղեկավարած որևէ ոլորտում հաղթանակը տարօրինակ կլինի, այնուամենայնիվ գնաց ու մարզադաշտում անձամբ գրանցեց հայ-վրցական խաղում պարտությունը, «մենք հպարտ ենք մեր պարտությամբ» կարգախոսով։ Կարող էր, չէ՞, չգնալ, օրինակ՝ ասեր կորոնավիրուսով վարակվել եմ, թեստ եմ հանձնել։

Կարճ ասած՝ այդպես էլ չհասկացանք, թե ինչու պաշտոնից հեռացան Վահե Ղազարյանը, Արգիշտի Քյարամյանը, Սասուն Խաչատրյանը ու մյուս Սասունները, նրանք վատ էին աշխատում, սրանք լա՞վ։ Չենք հասկանում նաև, թե որն է իմաստը սրանց հրաժարականը պահանջելու․  հաջորդներն ե՞ն լավ աշխատելու։ Չէ՞ որ էդ բոլորի հրամանատարը աշխարհի թիվ 1 ձախողակն է։ Իրականում Մելիքբեկյանը պետք է գնա, Պապոյանն էլ, Պապիկյանն էլ, Գալյանն, Վարդապետյանն էլ, մյուսներն էլ, ու գնալը քիչ է, կարծում եմ՝ պատասխանատվություն պետք է կրեն իրենց արած ու չարածների համար։ Բայց էդ գնալը պետք է լինի թիմով, ամբողջությամբ։ Եթե ծառը արդեն արմատից փտում է, ինչքան էլ ճյուղ կտրես, ծառը չես փրկելու։ Անիմաստ է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan