Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է
14
Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Պատերազմ Արցախում
Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան

Երբ Գյումրիում ՔՊ-ն պարտվի, դա ուղիղ համեմատական է ամբողջ Հայաստանին. Կարեն Սիմոնյան

Մարտի 30-ին Գյումրիում նշանակված են ավագանու արտահերթ ընտրություններ: Գյումրին բնակչության քանակով Հայաստանի 2-րդ քաղաքն է, ըստ ԿԸՀ-ի տվյալի՝ ընտրողների թիվը 112 160-ն է։ Մարտի 15-ից մեկնարկած քարոզարշավը ակտիվ ընթանում է, 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք պայքարում է Գյումրիում իշխանությունը վերցնելու համար:

Այդ ուժերից մեկը «Մայր Հայաստան» դաշինքն է, որի ցուցակը գլխավորում է գործարար Կարեն Սիմոնյանը: «Միացի՛ր, որ փոխենք» կարգախոսով ընտրություններին մասնակցող այս ուժը համայնքի զարգացման համար առաջարկում է Գյումրին դարձնել ազատ տնտեսական գոտի և Գյումրուն տալ ազատ քաղաքի կարգավիճակ:

«Գյումրին այսօր աղետի գոտի է, սա պայմանավորված է ոչ միայն երկրաշարժի հետևանքով, այլև ծանր սոցիալական պայմաններով։ Սրանից դուրս գալու համար մենք առաջարկում ենք երկարաժամկետ զարգացման ծրագիր՝ Գյումրին դարձնել ազատ տնտեսական գոտի և նրան տալ ազատ քաղաքի կարգավիճակ: Ազատ տնտեսական գոտին ներառում է Մարմարաշեն տանող խճուղու երկու կողմերը, մոտ 300 հա: Այդ տարածքին տալով ազատ տնտեսական գոտու կարգավիճակ, միանշանակ, մենք կարողանալու ենք ներգրավել ներդրողների, ինչպես երկրի ներսից, այնպես էլ դրսից, օրինակ՝ Ռուսաստանից գործընկերներ ունեմ, որոնք հետաքրքրված են նման ծրագրով։ Սա այն պատճառով, որ Ռուսաստանը պատժամիջոցների մեջ է, և սա իրենց շահավետ է լինելու։ Բացի այս, Գյումրիում է ռուսական ռազմաբազան, ինչը նշանակում է, որ իրենք հետաքրքրված են այստեղ ավելի ուժեղ քաղաք տեսնելու համար, որպեսզի կայուն լինի իրենց կապը Գյումրու հետ։ Մենք կապի մեջ ենք նաև Չինաստանի բիզնես դասի հետ, հույս ունենք, որ կարողանալու ենք ստանալ արդյունք, որը գոհացնելու է գյումրեցիներին։ Իսկ Գյումրուն ազատ քաղաքի կարգավիճակ տալը նշանակում է, որ բացառապես Գյումրիում գործունեություն ծավալող ազատ ձեռներեցները և նրանց մոտ աշխատողները, որոնք կրկին բացառապես հաշվառված են Գյումրիում, 50%-ով կազատվեն հարկերից, ինչը կնպաստի ապրանքների էժանացմանը, աշխատույժի բարձրացմանը, ներդրումների ավելացմանը»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու համայնքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը:

Նա համոզված է, որ ավագանու արտահերթ ընտրություններում հաղթողը լինելու է հենց իր գլխավորած ուժը, որն էլ ստանձնելու է Գյումրու կառավարումը:

«Առաջին տեղը մենք ենք վերցնելու, որովհետև մեզ մոտ է փորձը, գործարար դաշտը, իսկ դրա առավելությունն այն է, որ գործարարները շատ լավ գիտեն ինչպես տնտեսել և դրա հետ մեկտեղ զարգացնել: Մեր թիմում նման մարդիկ մեծամասնություն են կազմում»,- նշեց Կարեն Սիմոնյանը:

«Մայր Հայաստան» դաշինքը բացառում է իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» և իշխանամերձ «Եվրադաշինքի» հետ գործակցությունը։

«Իշխանական ուժի հետ մենք ընդհանուր բան չունենք, իրենց կցված «Եվրադաշինքի» հետ էլ։ Իրենք մեզ համար առանձին ուժ չեն, դա փաստում է նաև այն, որ այդ դաշինքին մաս կազմող կուսակցությունը Երևանի ավագանիում կոալիցիա է կազմել ՔՊ-ի հետ։ Իսկ Գյումրու ընտրություններից առաջ «Եվրադաշինք»-ից շատ վտանգավոր հայտարարություն են արել, ասելով, որ կողմ են ռուսական ռազմաբազայի հեռացմանը: Դա անհեռանկարային և վտանգավոր թեզ է, Գյումրիում մեծամասնությունն դեմ է այդ թեզին։ Գյումրիում հարցադրումներ կան, թե ինչ են ուզում այդ ռազմաբազայից, եթե այդ բազան չլինի, ով է գնալու այդ սահմանը պահի»,- ասաց Կարեն Սիմոնյանը:

Գյումրու ավագանու մանդատների թիվը 33-ն է, սա նշանակում է, որ համայնքի միանձնյա կառավարումը ստանձնելու համար քաղաքական ուժը պետք է հավաքի ձայների մեծամասնությունը, տվյալ դեպքում ավագանու կազմում ունենա առնվազն 17 մանդատ։

Կարեն Սիմոնյանը հավելեց, որ «Մայր Հայաստանը» հարկ եղած դեպքում կօգնի, կաշխատի այն ուժերի հետ, որոնք կողմ են իրենց գաղափարներին, ծրագրերին։

«Պատրաստ ենք նման համագործակցության, մենք չենք գնում պաշտոնների համար կռիվ անելու։ Եթե կլինի ուժ, որին կպակասի 1 ձայն, ապա մյուս ուժերը պետք է աջակցեն նրան քաղաքի կառավարումը ստանձնելու համար և չվիժեցնեն համախմբումը, պաշտոնի համար տարաձայնություններն անընդունելի են, որովհետև յուրաքանչյուր ուժ հայտարարել է, որ իր նպատակն է գործող իշխանությանը զրկել Գյումրու կառավարումից։ Երբ Գյումրիում գործող իշխանությունը սատարում չունենա, պարտություն կրի, դա ուղիղ համեմատական է ամբողջ Հայաստանին, որովհետև չափիչ ուժը միշտ եղել է Գյումրիում, և՛ ընտրվելու, և՛ չընտրվելու առումով»,-ասաց  Սիմոնյանը։

Գյումրու համայնքապետի թեկնածուն խոսեց նաև իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի օգտագործման, չարաշահման դեպքերի մասին։

«Ամբողջ աշխարհն առաջ է գնում, իսկ Գյումրիում դեռ շիբին փռելով, կանալիզացիայի տրուբա գցելով են ընտրարշավ կազմակերպում։ Սա վարչական ռեսուրսի չարաշահում է»,- հավելեց Կարեն Սիմոնյանը։

Աղբյուր՝ Alphanews.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>