Ռուբեն Մխիթարյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության (տեսանյութ)
Դիտել նաև
Հացադուլի 14-րդ օրը Սամսոնյանին տեղափոխեցին հիվանդանոց
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հայր Ռուբենը
Ռուբեն Հակոբյանի վճիռը կբողոքարկվի․ նա կմնա ազատության մեջ
Վերաքննիչը վերացրեց Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը
Փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար․ Փաստաբանների պալատը՝ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման մասին
«Իմ հզոր համայնք» կուսակցության՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հրավիրել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
«Բռնելոցին սկսվեց։ Սարի՞կ։ Շատ արդար պայքարի մեջ ես, հալալ լինի։ Բոլորին ուղարկի վրեքս: Քննչականի օգնությունը գլխիցդ անպակաս: Չեմ էլ հիշում, ջրծաղիկի պատվաստում փոքր ժամանակ արել եմ, թե չէ: Ավանեսյանին էլ ուղարկի վրես: Սարիիիիկ։ Քաղքի տղա, լա՞վ ես»,– գրել է Մխիթարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։

