Ինչպես են Հայաստանի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում անկումը Կաթողիկոսը քաղաքացիների «վեհափառ-վեհափառ» վանկարկումների ներքո դուրս եկավ դատարանից և նրանց ուղեկցությամբ քայլեց դեպի Մայր տաճար Փաշինյանը կասի.«Եթե Սահմանադրության փաթեթը չեք ընդունում, վաղը կլինի պատերազմ». Բենիամին Մաթևոսյան
10
ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու․ Նաթան Սրբազան «Մայր Հայաստան»-ը Էջմիածնում էր՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառի Լինել սթափ և չտրվել սադրանքների․ Վեհափառ Հայրապետի հորդորը Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել ՔՊ-ական իշխանությունը կատարում է հայատյաց թուրքերի ու ադրբեջանական թուրքերի երազանքները. Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսին դատում են «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի Պատերազմ Արցախում
Ոստիկան(իկ)ները Նար-Դոսի փողոցից բերման են ենթարկել «Նարդոսցի Սերգուլիկին», «Փումփուլիկին», «Սնայպերչիկին», «Բեթմենին», «Խուճուճիկին», «Խուտուտիկին», «Այֆոնչիկին» Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում․ Աննա Գրիգորյան Ինչպես են Հայաստանի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում անկումը ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում «30 արծաթի» ժամանակակից փոխարժե՞քը... ավելի քան 25 միլիոն աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրող, գլխավոր դատախազի տեղակալ Արամյանի հայտարարագիրը Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է Արցախահայերի վերադարձը սեփական բնօրրանում էթնիկ զտման ենթարկված բնիկ ժողովրդի հիմնարար, միջազգայնորեն ճանաչված իրավունքն է Ինչպիսին պետք է լինի Կաթողիկոսի գործը քննող դատավորի ինքնաբացարկի տեքստը Վաշինգտոնյան խաղաղությունից ի՞նչ մնաց «գետնի վրա» «Խաղաղության համար» Փաշինյանին պետք է ջնջել բոլոր հայ մարդկանց հիշողությունը, առավել ևս՝ Արցախն ու Արցախի մասին հիշողությունը, հայրենիքում ապրելու իրավունքն իրացնելու ցանկացած մղում Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորը մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Տեղի է ունեցել Փաշինյանի և հայության թշնամի Ալիևի հեռախոսազրույցը «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին Խստորեն դատապարտում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ նախաձեռնված ստոր հետապնդումները․ Լևոն Քոչարյան Միասնական աղոթք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամը Միածնաէջ Մայր Տաճարում Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու․ Նաթան Սրբազան Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց հավատավոր ժողովրդին Հայ առաքելական Սուրբ եկեղեցին դիմացել է շատ մեծ ասպատակումների. Մամիջանյան Արա՛, դուք խիղճ ունե՞ք․․․ մորը խի՞ եք զրկում երեխուց․ Դավիթ Մկրտչյան «Մայր Հայաստան»-ը Էջմիածնում էր՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառի Ծուռ հայելիների ու օրուելյան «Անասնաֆերմայի» սցենարով ապրող թագավորությունում դատավորի համար արդար ու բարեխիղճ լինելն արդեն իսկ հերոսություն է Արենդտի գլխավոր դասը... Կաթողիկոսը քաղաքացիների «վեհափառ-վեհափառ» վանկարկումների ներքո դուրս եկավ դատարանից և նրանց ուղեկցությամբ քայլեց դեպի Մայր տաճար Լինել սթափ և չտրվել սադրանքների․ Վեհափառ Հայրապետի հորդորը Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել Նողկալի խելահեղություն. Տեր Վահրամ ՔՊ-ական իշխանությունը կատարում է հայատյաց թուրքերի ու ադրբեջանական թուրքերի երազանքները. Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսին դատում են ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը վրդովված է և խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ հալածանքները

«Ոստիկաններն ինձ 8 հոգով ծեծել են»․ Ոստիկանության բաժնում կատարված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

«Հետքը» գրում է. «Քննչական կոմիտեից զանգահարել են Վանաձոր քաղաքում վարձակալությամբ բնակվող, Արցախից բռնի տեղահանված Տիգրան Ուլուբաբյանին, որ այցելի դատաբժշկին՝ 2025թ․ մարտի 15-ին Ոստիկանության Վանաձորի բաժնում բռնության ենթարկվելու դեպքով։ Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով՝ խոշտանգում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից։

Նշենք, որ օրեր առաջ Տիգրանի բարեկամի բնակարանի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Դրանից հետո 29-ամյա Տիգրանին երկու օր՝ մարտի 14-ին և 15-ին, հրավիրել են Ոստիկանության բաժին, Քննչական կոմիտե՝ ասելով, թե կապ ունի ավազակային հարձակման հետ: Սակայն, վերջին այցի ժամանակ Ոստիկանության բաժնում ծեծել են Տիգրանին։

Տիգրան Ուլուբաբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ քրեական վարույթը բավականին ուշացումով է նախաձեռնվել։ Նույնիսկ այն պարագայում, երբ մամուլում հայտնվեցին դեպքի հետ կապված հրապարակումներ, չշտապեցին վարույթ նախաձեռնել։

Տիգրանը պատմեց, որ բարեկամի տան վրա կատարված ավազակային հարձակման դեպքով մարտի 14-ի գիշերն են իրեն բռնել, տարել Ոստիկանություն, այնուհետև հաջորդ օրը՝ մարտի 15-ին ցերեկը՝ ժամը 15։30-ի սահմաններում, դարձյալ հրավիրել են Ոստիկանություն՝ «2 րոպե շփվելու» նպատակով։ Սակայն, 2 րոպեն ձգվել է մինչև ժամը 22։30-ը։

Տիգրանի պատմելով, երբ արդեն բաժնում է եղել, ոստիկաններն ասել են, որ հիմա իրեն «մշակելու» են, որ խոստովանի բարեկամի տան վրա կատարված ավազակային հարձակման մասնակից լինելու հանգամանքը։ Իսկ Ոստիկանության բաժնում «մշակելը» ծեծելն է։

«Ոստիկաններն ինձ 8 հոգով ծեծել են, 10 րոպեն մեկ մոտենում, ծեծում էին։ Որ դուրս եկա բաժնից, ինձ վատ էի զգում, գնացել եմ հիվանդանոց, գլուխս նկարել եմ, ասել են՝ սալջարդ է։ Հիմա դեղեր եմ քսում, որ ցավերս մի քիչ մեղմանան»,- ասում է Տիգրան Ուլուբաբյանը և հավելում, որ ավելի շատ վիրավորված է, որ իրեն փորձել են նվաստացնել հայհոյանքներով։

Տիգրանը Արցախից բռնի տեղահանվել է 2023թ․-ին։ Նրա եղբայրը զոհվել է 2017թ․-ին՝ Արցախում ադրբեջանցիների դիվերսիոն հարձակման ժամանակ։ Ծնողները նույնպես մահացել են և հուղարկավորված են Արցախում։ Վանաձորում ապրում է միայնակ։

Պատմեց, որ Ոստիկանության բաժին հաղորդում չի ներկայացրել իր նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ, քանի որ վստահություն չի ունեցել։

«Այդ շենքում չպետք է այդպիսի մարդիկ աշխատեն, թող բերեն նորմալ մարդկանց տեղավորեն, որ ժողովրդի հետ, անմեղ մարդկանց հետ այդ ձևով չվարվեն։ Նույնիսկ, որ մարդ են սպանում, իրավունք չունեն ծեծեն, օրենք գոյություն ունի, բայց անմեղ մարդուն տանում, ծեծում են, ասում են՝ «պրիզնատ» արի»,- նշում է Տիգրանը։

Կատարվածը երեկ հանրայնացրել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ նշելով, որ Տիգրանի դեպքով երեկ անձամբ է հաղորդում ներկայացրել, քանի որ արդեն որերորդ դեպքն է՝ Քննչական կոմիտեն շատ անլուրջ և պասիվ մոտեցում է ցուցաբերում խոշտանգման ահազանգերի վերաբերյալ՝ արդարանալով կամ հաղորդման բացակայությամբ, կամ ապացույցների անբավարարությամբ, իսկ երբեմն էլ ոչ աշխատանքային օրերով։

«Քննչական կոմիտեն ու Դատախազությունը թքած ունեն, որ երկկողմանի ծնողազուրկ տղային, զոհված զինծառայողի որդուն, զոհված զինծառայողի եղբորը, 3 պատերազմների մասնակցին և վերջապես բռնի տեղահանված արցախցուն 7 ժամ ապօրինի պահում են Ոստիկանության բաժնում, ենթարկում ծեծի, թքում նրա վրա և հայհոյում ոչ միայն իրեն, այլև վերջինիս զոհված ու մահացած ծնողներին՝ միայն նրա համար, որ նա իր վրա չի վերցնում ինչ-որ ավազակության դեպք»,- հայտարարել է Ռոման Երիցյանը։

Ներքին գործերի նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն։ Սակայն, հարկ է նշել, որ ծառայողական քննությունը զուտ գերատեսչական քննություն է, որը, ինչպես ցույց ենք տվել մեր հրապարակումներով, ձևական բնույթ է կրում»։

Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>