«Սա խաղաղության համաձայնագիր չէ, այլ՝ Ադրբեջանի առաջ նոր կապիտուլյացիա». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողներին հայտարարել է․ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է»։ Բայրամովի խոսքերով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է համաձայնագրի վերջին երկու կետերը, որոնք բաց էին մնացել։ Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է․ «Տեքստի վրա աշխատանքն ավարտված է։ Հաջորդ փուլում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունից»։ Սա խաղաղության համաձայնագիր չէ, այլ՝ Ադրբեջանի առաջ նոր կապիտուլյացիա։ Սակայն ոչ մի կապիտուլյացիա խաղաղություն չի ապահովում, այն նոր պատերազմի պատճառ է դառնում»:

