Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Պատերազմ Արցախում
Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ

«Ինչ Դավիթի փաստաբանը փոխվել է, նրա հետ չենք կարողացել կապ հաստատել». հարցազրույց՝ Դավիթ Իշխանյանի կնոջ հետ

Արցախի Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը մոտ մեկուկես տարի է՝ ապօրինաբար պահվում է Բաքվում։ Իշխանյանին ձերբակալել են հոկտեմբերի 3-ին։ Նրա՝ Բաքվում հայտնվելու, առողջական վիճակի, պահման պայմանների ու ընթացող դատավարության մասին «ABC media»-ն զրուցել է կնոջ՝ Հասմիկ Սարգսյանի հետ։

-Դավիթ Իշխանյանի գերի ընկնելու մասին տարբեր վարկածներ են շրջանառվում, ասում են՝ նա առհասարակ չի եղել Ադրբեջանի պահանջած անձանց ցանկում, ինչպե՞ս ստացվեց, որ ընտանիքի հետ դուրս չեկավ Արցախից և 3 նախկին նախագահների հետ նա ևս ձերբակալվեց, Ձեզ ի՞նչ է հայտնի։

-Մենք էլ միայն այդ վարկածների մասին գիտենք։ Ինքը մեզ հավատացնում էր, որ իր անունն Ադրբեջանի պահանջած անձանց ցուցակում չկա, ասում էր, որ անհոգ լինենք, չմտահոգվենք, դուրս գանք Արցախից, իսկ ինքն անպայման կգա։ Այլ տեղեկություն չունենք, որովհետև երբ հասանք Երևանք, այլևս չէինք կարողանում կապվել Դավիթի հետ, կապ չկար։ Մեր երեխաներն իրենց ընտանիքիների հետ սեպտեմբերի 28-ին են դուրս եկել Ստեփանակերտից, իսկ ես՝ սեպտեմբերի 30, պայմանավորվել էինք, որ ինքն էլ հոկտեմբերի 3-ին է դուրս գալու։

-Իսկ ինչպե՞ս կազմակերպեցիք Արցախից Երևանը գալը։ Ընտանիքը դժվարություններ ունեցա՞վ Հակարիի անցակետում։

-Ինչպես բոլոր արցախցիները, այդպես էլ մենք ենք դուրս եկել Արցախից։ Որպես Դավիթ Իշխանյանի ընտանիք հատուկ դժվարություններ չեն եղել։

-Դավիթ Իշխանյանն Արցախում առողջական խնդիրներ ունե՞ր, այժմ ի՞նչ խնդիրներ ունի, ի՞նչ տեղեկություններ ունեք նրանց պահման պայմանների ու դատավարության ընթացքի մասին։

-Այո, ուներ առողջական խնդիրներ։ Ուներ ողնաշարի, լեղապարկի, մարսողական համակարգի խնդիրներ։ Չեմ կարող ասել, թե ինչ վիճակում է, Դավիթը չի սիրում տրտնջալ, գիտի, որ շատ մտահոգ ենք իր համար: Երբ խոսում ենք, ասում է, որ լավ է, ամեն ինչ նորմալ է։ Պահման պայմանների մասին էլ ասում է՝ ամեն ինչ լավ է։ Հիմա փաստաբանը փոխվել է, սակայն նախորդը մեզ հետ պարբերաբար կապվում էր, ինչ-որ պետք էր, հասցնում էր, իսկ նոր փաստաբանը չի կապվում մեզ հետ։ Փաստաբանը փոխվել է նախքան դատավարության մեկնարկը։ Նախորդ փաստաբանն առողջական խնդիրներ է ունեցել, նույնիսկ երկար ժամանակ չէր կարողանում այցելել Դավիթին, իսկ նոր փաստաբանի հետ դեռևս չենք կապվել։

-Ադրբեջանական մամուլում տեղեկություն է տարածվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու մասին, բայց ռազմագերիների շփումն ընտանիքների հետ, ծանրոցների, նամակների փոխանցումն այս կառույցն է կազմակերպում, ԿԽՄԿ-ի փակվելուց հետո ո՞վ պիտի զբաղվի այդ հարցերով։ -Այդ լուրը շատ ցավալի է, որովհետև Կարմիր խաչը հսկայական գործ է արել՝ նամակներ, նկարներ, տեղեկություն՝ առողջության մասին, այս ամենը այդ կազմակերպության միջոցով էինք անում։ Իսկ թե ով է զբաղվելու նրանցից հետո այդ ամենով, դեռևս չգիտենք։ Սա մեզ համար չափազանց մտահոգիչ է։

-Հայաստանի կառավարությունից ի՞նչ ակնկալիքներ ունեք, ասում են՝ լուռ են, բայց շարունակում են աշխատանքն այդ ուղղությամբ, այդ աշխատանքը Ձեզ համար տեսանելի՞ է։

–Ոչ մի աշխատանք էլ տեսանելի չէ, բայց ուզում ենք հավատալ, որ աշխատում են, սակայն որևէ արդյունք չենք տեսնում։ Ակնկալում ենք ավելի ակտիվ աշխատանք։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>