ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան Լիահույս ենք, որ Իրանի մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիներին ներքաշեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացներում. Արման Աբովյան
27
Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում Պուտինի նոր հայտարարությունը․ պատերազմը տեղափոխվում է նոր դաշտ․ Հայկ Նահապետյան Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցի գործունեությունը ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է Բաքվի բանտում պահվող Լյուվիգ Մկրտչյանը կնոջ հետ վերջին անգամ խոսել է հունիսի 19-ին. Փաստաբանը դիմել է Ալիևին Ալո՛, Սուրեն Պապիկյան, քեզ եմ սպասում․․․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. Սուրենյանց Փրկարարները հայտնաբերել են երեկ մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իշխանական պատգամավորի եղբոր ծեծի գործով 2 ձերբաալված կա. ՔԿ Մարդկանց մոխրшցման պատճառ դարձած վթարի գործով ձերբակալվածներ կան 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան Լիահույս ենք, որ Իրանի մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիներին ներքաշեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացներում. Արման Աբովյան Ինչպե՞ս է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնելիս հայհոյում Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանին. MakaryanNews. TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին (տեսանյութ) Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով. Արփինե Հովհաննիսյան Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ավինյանի գրոհը Փաշինյանի ընտրազանգվածի վրա. փողոցային առևտրականներից 6 տոննա ապրանք է առգրավվել Ավինյանի գլխավորած Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ընկերության օրինական շահերին վնաս պատճառելու համար Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինծառայողների թիվը հասել է 624-ի Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա․ Աբբաս Արաղչի Ուկրաինայի ԶՈւ-ն Կասպից ծովում հարվածել է իրանական տանկերին,կան զոհեր և վիրավորներ Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Ընտրությունները խուժանավարի կեղծեցին. Արման Աբովյան Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում

Ամերիկյան պարադիգմի վերափոխումները և հայկական հեռանկարը․ Արմեն Գևորգյան

Այլընտանքային նախագծեր խումբը սկսում է մաս-մաս հրապարակել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերլուծությունը՝ աշխարհում կատարվող կտրուկ շրջադարձերի մասին.

Փաստացի, աշխարհում ամերիկյան գլոբալ դիրքավորման պարադիգմը փոխվում է. ամերիկյան հեգեմոնիան կարող է ապահովվել երկու հիմնական մեխանիզմներով՝ ուժեղացնելով գերակայության տնտեսական լծակները (դոլարի ամրապնդում, հիմնական տրանսպորտային և լոգիստիկ ուղիների նկատմամբ վերահսկողություն, հանքային ռեսուրսների լայնածավալ հասանելիություն) և արտաքին խաղացողների մուտքով ամերիկյան շուկա (սակագնային քաղաքականություն):

Այս բանաձևը ենթադրում է հրաժարում աշխարհում արտաքին ռազմական ներկայությունից և փափուկ ուժի գործիքակազմից. երկուսն էլ չափազանց թանկ են։

Մենք գործ ունենք ոչ թե մի իրավիճակի հետ, երբ ամերիկյան նոր վարչակազմը հրաժարվում է ամերիկյան հեգեմոնիայի հիմնարար գաղափարից, այլ, ընդհակառակը, ստեղծվում է իրավիճակ, երբ բոլորը պետք է ընդունեն և առաջնորդվեն ամերիկյան խաղի նոր կանոններով։ ԱՄՆ-ն իր գերիշխանության նոր պարադիգմի շրջանակներում ելնելու է նրանից, որ աշխարհում նրա տնտեսական շահերը կարող են ոչ միայն կանգնեցնել պատերազմներ, այլև՝ կանխել նորերը։
Ամերիկյան վերակառուցման  անհրաժեշտությունն անմիջապես չի առաջացել. այն իր էվոլյուցիան սկսեց ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո և անցավ այնպիսի ներքին ցնցումների միջով, ինչպիսիք են 2001 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունները, 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը և անսանձ լիբերալ-միգրացիոն մոլագարությունը: Ակնհայտ դարձավ, որ ռազմական ուժի միջոցով աշխարհին տիրելն ոչ տեղին է, ոչ՝ պրակտիկ չէ, և ամենակարևորը՝ անարդյունավետ է (դրա վառ ապացույցն են Իրաք և Աֆղանստան ներխուժման արդյունքները, ուկրաինական ճակատում առկա իրավիճակը), իսկ աշխարհում փափուկ ուժի համար հատկացված միլիարդավոր դոլարները չեն ավելացրել ԱՄՆ-ի ճանաչումն ու ազդեցությունը։

Կարելի է ենթադրել, որ ամերիկյան ռազմական ներկայությունն այսուհետ պայմանավորվելու է ոչ թե դաշնակցային և գործընկերային պարտավորություններով, այլ՝ կոնկրետ տնտեսական շահերով, ինչպես նաև Միացյալ Նահանգների անվտանգությանն ուղղված կոնկրետ սպառնալիքներով։ Այդպիսին է, օրինակ, պայքարը Մեքսիկայից անօրինական միգրացիայի և նարկոթրաֆիքի դեմ կամ առանցքային տրանսպորտային, լոգիստիկ ուղիների նկատմամբ ռազմավարական վերահսկողության կորստի վտանգը։ Ամերիկյան նոր քաղաքականության երկու առանցքային ասպեկտներն են.

ա. Այլ պետությունների համար Միացյալ Նահանգներից ակնկալվող անվտանգության երաշխիքներն այսուհետ ունենալու են շատ բարձր և հստակ գին, որը և պայմանավորելու է նրանց նոր կախվածության աստիճանն ԱՄՆ-ից։
բ. Միացյալ Նահանգները ձգտելու են աշխատել ահռելի գումարներ ուրիշների պատերազմների վրա՝ իրենց ռազմարդյունաբերության համար ապահովելով բազմամիլիարդանոց գործարքներ։
Իհարկե, լինելու են նաև բացառություններ, որոնք նույնպես ենթադրելու են տնտեսական պրագմատիզմ։ Օրինակ՝ Իսրայելի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը՝ Գազայում նոր Միջերկրածովյան ռիվիերայի կառուցման դիմաց, ինչպես նաև հնդկաարաբական տրանսպորտային երթուղու անցկացումը՝ Հնդկաստանից Եվրոպա և ԱՄՆ։

Աշխարհաքաղաքական հանգույցների լուծում.

Թրամփի ընտրությունը կանխատեսելի անակնկալ էր. ո´չ Եվրոպայի մեծ մասը, ո´չ նեոլիբերալ Ամերիկան, ոչ էլ նույնիսկ նրա հարևանները չեն մտահոգվել և չեն մշակել կամ դիտարկել Թրամփի ընտրվելու դեպքում իրադարձությունների ընթացքի բոլոր հնարավոր տարբերակները: Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ ներկա պատմական պահին որոշումները, հատկապես Եվրոպայում, կայացվում են պոստֆակտում և առանց ռազմավարական հեռատեսության։

Գլխավորի մասին.
Ուկրաինան այլևս ոչ թե պատճառ է, այլ՝ պատրվակ ավելի լայնածավալ քննարկումներ սկսելու համար, որոնք դուրս են գալիս կոնկրետ տարածաշրջանից։ ԱՄՆ-ն և Ռուսաստանը բարձր ինտենսիվությամբ զարգացնելու են միջպետական երկխոսությունն ու հարաբերությունները՝ ընդգծելով երկկողմ բաղադրիչի առաջնահերթությունը։ Տրամաբանական է ենթադրել, որ մոտ ապագայում նման քննարկումների միջոցով լուծումներ են փնտրելու նաև վերջին տասնամյակների ընթացքում ձևավորված առանցքային աշխարհաքաղաքական հանգույցների համար։
1. Առաջին նման հանգույցը հենց Եվրոպան է։ Այս համատեսքտում նա ինքն է դառնում սակարկության և բաժանման առարկա։ Սա արդեն հանգեցրել է եվրոպական ինքնամտածողության առանցքային փուլի՝ իր ինքնության և նշանակության, ինչպես նաև անվտանգության հարցերի շուրջ։ Չի կարելի բացառել շահերի նոր տարածաշրջայնացումը, օրինակ՝ «Բալթյան կոալիցիայի», «Դանուբյան համաձայնագրի», «հին աշխարհի» ձևաչափերում, ինչպես նաև ազգային ինքնիշխանության և պատասխանատվության վերածնունդը։
Անվտանգության նոր ճարտարապետության, ինչպես նաև եվրասիական-ատլանտյան տարածքում փոխզսպման արդյունավետ համակարգի որոնումը կխթանի ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի նոր դերի և գործառույթների շուրջ երկխոսությունը։

Եվրոպայում խաղաղության մասին․
1. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցուցադրում են Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ իրենց ցանկությունն ու պատրաստակամությունը։
Չինաստանը նույնպես կմիանա խաղաղության համառ կոչերին և ի վերջո երեքին էլ կմիավորի գլոբալ հարաբերությունների «վերաձևման» այսպես կոչված խաղաղարար նախաձեռնությունը։ Մինչդեռ նեոլիբերալ Եվրոպան Զելենսկու հետ միասին կդիմադրի խաղաղության աշխարհաքաղաքական միտումին։ Այս համատեքստում բարենպաստ պայմաններ կստեղծվեն երեք հսկաների համագործակցության և երկխոսության համար, իսկ Ռուսաստանը կպնդի Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակելու օգտին, քանի դեռ չի ստացել առավել շահավետ արդյունքներ։ Չի կարելի բացառել, որ ԱՄՆ կարող է օգուտ քաղել ինչպես Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումից, այնպես էլ՝ Ուկրաինայում պատերազմի շարունակականությունից։ Իսկ Եվրոպայի համար որոշակի առումով կա «ռազմավարական անհեռանկարայնություն»։
2․ ԱՄՆ-ի համար այժմ ռազմավարական երկխոսության գլխավոր առաջնահերթությունը պարզունակ տնտեսական պրագմատիզմն է։ Այդ պատճառով Ուկրաինայի հետ հարաբերություններում բարձրացվում է հազվագյուտ մետաղների հարցը, Գազայի հատվածում խաղաղությունը կապվում է մերձավորարևելյան ռիվիերա ստեղծելու ծրագրի հետ, առաջին պլան է մղվում Պանամայի ջրանցքի վերահսկողության հարցը, ինտեսիվորեն առաջ են մղվում պաշտպանիչ մաքսատուրքերը։ Այս հարցերի շուրջ կարելի է գտնել խոստումնալից լուծումներ՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ, արաբական աշխարհում, Հնդկաստանում, այլ կերպ ասած՝ գլոբալ հարավում։ Իսկ Եվրոպան՝ նեոլիբերալիզմի, բաց սահմանների, կանաչ տնտեսության և հակառուսական օրակարգով Թրամփի համար առաջնահերթություն չէ։ Հենց հիմա այն պահն է, երբ ազդեցության բոլոր առանցքային կենտրոնները կկարողանան մշակել և ամրագրել իրենց ռազմավարական առաջնահերթությունների իրականացման նոր և հատուկ երաշխիքները՝ առաջին հերթին տրանսպորտի, նյութատեխնիկական ապահովման և ռեսուրսների հնարավորությունների վերաբերյալ։ ԱՄՆ-ի համար կա նաև դոլարի գերակայությունը պահպանելու խնդիր՝ կապված արևմտյան ակտիվ պատժամիջոցների քաղաքականության հետ․ ԱՄՆ արդեն հասկանում է, որ այս պահին տեղի է ունենում կամ հեռացում այս պրակտիկայից, կամ սրվում է ապադոլարացման գործընթացը։ Միջազգային հաղորդակցության հիմնական գործիքը դառնում են անձնական կապերն ու հարաբերությունները, և դրանց վրա հիմնված վստահությունը։ Միջպետական հարաբերությունների ավանդական դասական մեխանիզմները կօգտագործվեն արդեն իսկ ընդունված որոշումները պաշտոնականացնելու համար։
3․ Կան աշխարհաքաղաքական հանգույցներ, որտեղ «վերաֆորմատավորման» մասնակիցները լուծումներ գտնելու համար պետք է ներգրավեն երրորդ երկրների։
Օրինակ. Մերձավոր Արևելքը, որտեղ Իսրայելի հարաբերությունները մուսուլմանական աշխարհի, մասնավորապես՝ Թուրքիայի հետ, մնում են առանցքային, Պաղեստինի անկախության խնդիրը, որի լուծմանը կխոչընդոտեն իսրայելական վերնախավի ավելի ու ավելի ակնհայտ հավակնությունները՝ Մեծ Իսրայելի գաղափարն իրագործելու հարցում։ Հենց այս հանգույցում կան խնդիրներ․
⁃ Սիրիան և նրա տարածքային ամբողջականության պահպանումը
⁃ Քրդերի և նրանց ազգային պետության խնդիրը
⁃ Իրանի միջուկային ծրագիրը
⁃ Թյուրքական էքսպանսիայի և Թուրքիայի աճող հավակնությունները։

Մեկ այլ հանգույց է Աֆրիկյան մայրցամաքը: Արևմուտքի, մասնավորապես՝ Ֆրանսիայի ազդեցության նվազումը և Ռուսաստանի և Չինաստանի ազդեցության աճը կպահանջեն սկզբունքորեն ընդունել վերջին երկու պետությունների ներկայությունը և նրանց դերակատարման նշանակությունը։

Ասիական հանգույց. Թայվանի երկընտրանքը և Հյուսիսային Կորեայի հրթիռները։ Ինչպես կանխատեսել էի իմ «Նոր աշխարհ առանց կանոնների» հոդվածում (2022, ապրիլ), իրականությունն այն է, որ մրցակցության հիմնական մեգատարածություններ են դառնում Արկտիկան և տիեզերքը։

Շարունակելի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>