Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Արշակ սրբազանին ՔԿ-ն ձերբակալել է «հանդիսադիր վայրում թմրամիջոց իրացնելու» մեղադրանքով
5
Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Արշակ Սրբազանը կալանավորվեց Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները փողոց են փակել․ այնտեղ են «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները (տեսանյութ) Նոր աշխարհակարգի նախաշեմին․ կհաջողվի՞ Պուտինին ու Թրամփին համաձայնության հասնել Ուկրաինայի հարցով և ինչ է սպասվում Փաշինյանին Ինչո՞ւ են վերջին օրերին սրվել վրաց-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ կապ ունի այստեղ Զանգեզուրը Մարդիկ ինքնակամ ստրկության են հանձնվել Փաշինյանին․ գործարարները վախենում են․ քննարկում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արմինե Մկրտումյանի սպանության գործով կա ձերբակալված Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Եկեղեցու ընկնելու հետ միասին ընկնելու է Հայաստանը․ Անի Կարապետյան (տեսանյութ) Արշակ Սրբազանը կալանավորվեց Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ. Կարապետ Պողոսյան Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է Վեհափառին Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վրդովմունք է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը. Ռոբերտ Ամստերդամ Ինքնապաշտպանության շատ ավելի մեծ փորձ ունի եկեղեցին, քան Փաշինյանը՝ հարձակման. Վլադիմիր Մարտիրոսյան Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. Արսեն Բաբայան Ավինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը «Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան Հողեր՝ իշխանության դիմաց․ «Կարճ ասած» Հայաստանն անձամբ է ընդհատել ԼՂ բանակցությունները և բաց թողել կարգավորման հնարավորությունները․ Զախարովա Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան Նիկոլ Փաշինյանը «պայթեցրեց իր ականներից օֆշոր, բենթլի Սամո Կճոյանին»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թալանի խաչմերուկ Արշակ սրբազանին ՔԿ-ն ձերբակալել է «հանդիսադիր վայրում թմրամիջոց իրացնելու» մեղադրանքով Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին Մենք առաջարկում ենք, ոչ թե կարգալույծ անել, այլ պաշտոնազրկել. Բագրատ սրբազանը՝ 10 եպիսկոպոսներին ՀՀ ինքնիշխանությունը տապալող թիվ մեկ ուժը գործող կառավարությունն է. Ստեփան Դանիելյան Սոցիալիստական ինտերնացիոնալը բանաձևէ ընդունել Արցախի վերաբերյալ Բրիտանիան Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ի թիվ այլ տհաճ հանձնառությունների, լծվել է նաև Բագրատ Սրբազանի դեմ կեղտոտ քարոզչությանը. փաստաբան

«Եկան իշխանության և բոլոր չափորոշիչներով գերազանցեցին այն ամենը, ինչ քննադատում էին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ակնհայտ է, որ իշխանությունն ունի հանրաքվե անցկացնելու օրակարգային խնդիր, որովհետև ինչ եկել են իշխանության, օրակարգում ունեին սահմանադրական փոփոխությունների հարց: Սակայն նախորդ տարվա փետրվարից Նիկոլ Փաշինյանը մեկնարկեց հենց նոր Սահմանադրությանն անցման մասին հարցն ու օրակարգը, ինչը, ցավոք, հաջորդում էր Ադրբեջանի ղեկավարի հանրային պահանջին առ այն, որ Հայաստանը պետք է սահմանադրական փոփոխություններ անցկացնի, որը ենթադրում է նոր Սահմանադրություն: Թուրք-ադրբեջանական տանդեմի համար խնդրահարույց է մեր Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը, որով վերջինիս իրավական ուժ է տրվում, ու նախաբանի փոփոխությունը հնարավոր է միայն նոր Սահմանադրության ընդունմամբ, որովհետև այն հանդիսանում է Սահմանադրության անփոփոխելի մաս: Այստեղ ակնհայտ էր պատճառահետևանքային կապը, թե ինչու նոր Սահմանադրություն, ոչ թե սահմանադրական փոփոխություններ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը:

Նրա գնահատմամբ, հաշվի առնելով հանրային աջակցության և իրենց հանրային ընկալման արդեն փոփոխելիությունը ու համեմատաբար ցածր վարկանիշը՝ փորձեցին, այնուամենայնիվ, հանրաքվեի գործընթացը շրջանցել և գնալ այս զարտուղի իրավական ուղիով՝ Սահմանադրական դատարանի ձեռամբ գնահատական տալով և, իրենց պատկերացմամբ, ձերբազատվելով ադրբեջանաթուրքական տանդեմի համար խնդրահարույց դրույթներից: «Ի հեճուկս այդ գործընթացի, իմ գնահատմամբ՝ անթույլատրելի և հակաիրավական գործընթացի, Ադրբեջանի և Թուրքիայի համար շարունակեց օրակարգային մնալ նոր Սահմանադրության ընդունման պահանջը, բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով շարունակեցին հանրային հնչեղությամբ պահանջատիրական նկրտումներ ներկայացնել: Իմ գնահատմամբ, այս հերթական հայտարարության մեկնարկը, ինչու ոչ, նաև խնդիր ունի շոշափելու հանրային տրամադրությունները և հանրային արձագանքը, և հերթական անգամ բացելու Օվերտոնի պատուհանը՝ մարդկանց ուղղորդելու և պատրաստելու այդ հանրաքվեին, որովհետև, ըստ էության, իրենց՝ թուրք-ադրբեջանական փոխհարաբերությունների համատեքստում դա մնում է թուրք-ադրբեջանական կոալիցիայի կողմից աննահանջ պահանջ: Թեկուզ իշխանություններն այդ մեկ ժամ տևող իրավափիլիսոփայական սոփեստությունը փորձեցին «գեղեցիկ փաթեթավորմամբ» անակնկալ կերպով մատուցել հանրությանը, այնուամենայնիվ, մարդիկ էմոցիոնալ մակարդակով, թեկուզ և գուցե ոչ գիտակցված, հասկանում են, որ այդ արկղի մեջ փաթեթավորման ներքո գտնվում են Թուրքիայից և Ադրբեջանից եկող պահանջները: Այստեղ ուրիշ բովանդակություն չկա: Դրանից հետո արդարադատության նախարարը մի փոքր փակագծեր բացեց»,-նշում է մեր զրուցակիցը:

Այստեղ առաջարկում է վերհիշել՝ այս քաղաքական ուժը եկել է իշխանության 2018 թվականին: «Անցել է 7 տարի, օրակարգում ունեցել են սահմանադրական փոփոխությունների հարցը, ունեցել են երկու անգամ ձևավորված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որոնցից առաջինը կազմալուծվել է 44-օրյա պատերազմից հետո, եթե չեմ սխալվում՝ դրա կազմից իրավաբանգիտնականների դուրս գալու հիմքով։

Այնուհետև ձևավորվել է նորը, մոտ չորս տարի արդեն գործում է սահմանադրական բարեփոխումների երկրորդ հանձնաժողովը: Տարբեր մակարդակներում ասել են, այդ թվում՝ արդարադատության նախարարը հայտնեց, որ հայեցակարգի տեքստը պատրաստ է, և արդեն Սահմանադրության տեքստի վրա են աշխատում: Ընդգծենք՝ մինչ այսօր Հայաստանի Հանրապետությունում նախորդ իշխանությունների օրոք սահմանադրական բարեփոխումների որևէ հանձնաժողով երբեք այսպիսի փակ, հանրային առումով մեկուսացված ձևաչափով չի աշխատել, ինչը հակադրվում է ժողովրդավարության և իրավական պետության արժեքներին, որովհետև հանրային մասնակցելիությունն իրավական պետության ու ժողովրդավարության տարրերի մեխանիզմներից մեկն է: Իրավական ակտերի հանրային քննարկումը, կարգավորման ազդեցության գնահատումը, հանրային մասնակցելիությունն ապահովող կարգավորումները մեր միջազգային պարտավորվածություններից եկող դրույթներ են, որոնք մեր ներքին օրենսդրության մեջ արտացոլվել են: Դրանցից նահանջը հերթական ապացույցն է, որ այս իշխանությունները նահանջ են կատարում ժողովրդավարական արժեքներից և իրավական պետությանը հարիր տարրերից: Որևէ սահմանադրական բարեփոխումների գործընթաց չենք ունեցել, երբ այսքան հարատև գործող հանձնաժողովն այսքան մեկուսի աշխատի և որևէ պրոցեսում հանրային մասնակցելիությունն ու կարծիքը, գոնե մասնագիտական տիրույթի շրջանակում, չապահովի»,-ընդգծում է նա:

Գոհար Մելոյանը եղել է 2013-2015 թթ. գործող սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարության ներկայացուցիչ: «Մարդիկ շաբաթական կտրվածքով հայտարարություններ ու հաշվետվություններ էին ներկայացնում իրենց գործունեության վերաբերյալ մամուլի հաղորդագրությունների տեսքով: Մինչև հայեցակարգի հրապարակումը, հայեցակարգային դրույթները գլուխ առ գլուխ հրապարակում էին: Երբ հայեցակարգը պատրաստ էր, մինչև դրա հրապարակումը և դրանից հետո արձագանքել են ստացված քաղաքացիական առաջարկներին, հրավիրել քաղաքացիներին, լսելի են դարձրել ու քննարկել են այդ առաջարկները, մարզային այցեր են կազմակերպել ու քաղաքացիների հետ քննարկել հայեցակարգային դրույթները: Հիմա, թափանցիկության ու մասնակցելիության բացառապես զրոյական մակարդակ ունենալուց բացի, հայտնվել ենք այն անշնորհակալ կարգավիճակում, որ ինչ-որ պաշտոնյաների կամ հանձնաժողովի անդամ հանդիսացող անձանց հանրային խոսքից քաղում ենք ինչոր բառեր և փորձում դրանցից եզրահանգումներ կատարել: Թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ արդարադատության նախարարի խոսքից պարզ է դարձել, որ Սահմանադրության մեջ կառուցվածքային էական փոփոխություն չեն պատրաստվում կատարել: Իրենց կողմից այդքան քննադատված, չարչրկված կառավարման ձևն այժմ արդեն իշխանություն հանդիսացող Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի է, և չեն պատրաստվում այդ ուղիով փոփոխություններ կատարել: Գործող մարմինների լիազորությունների, պարտականությունների, գործառույթների առանցքային փոփոխություններ նախատեսված չեն: Հիմա խնդիր ունեն հիմնավորելու՝ այդ դեպքում, եթե որևէ էական փոփոխություն չեն անելու, ինչո՞ւ են գնում նոր Սահմանադրության ընդունման ճանապարհով: Արդարադատության նախարարը հայտարարեց, որ պատրաստվում են էական փոփոխություններ անել մարդու իրավունքների բնագավառում, այստեղ ընդգծենք, որ 2015 թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում ընդունված Սահմանադրության տեքստի՝ մարդու և քաղաքացու իրավունքներին նվիրված գլուխը Եվրոպայի մասշտաբով լավագույն օրինակներից մեկն է համարվել միջազգային կառույցների կողմից: Փաշինյանը փորձում էր այդ սոփեստությամբ հիմնավորել, թե ինչ գլոբալ, կտրուկ փոփոխություններ են անում: Կարծում եմ՝ հետագայում դա թեզ են դարձնելու՝ պատճառաբանելու համար նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, որն ակնհայտորեն, առաջին հայացքից այդ տեքստի բովանդակությանը ծանոթանալով, որևէ կերպ տեղին հիմնավորում չի կարող համարվել: Եթե անգամ այդ տեքստի բովանդակության մեջ խորանանք, եթե այն սկսի իրավական ինչ-որ ձևաչափ ստանալ, այդտեղ մարդու հիմնարար իրավունքների խախտումներ կարձանագրենք»,-շեշտում է կենտրոնի գործադիր տնօրենը:

Նրա հավաստմամբ, այսօր գրեթե բոլոր ոլորտներում խնդիր ունեն ամպագոռգոռ հայտարարությունների պրակտիկ կիրառելիություն ապահովել: «Սկսած մարդկանց կյանքի բարեփոխման տնտեսական ու տեխնիկական հարցերից, ավարտած ժողովրդավարության համար գլոբալ վեհ արժեքներով, գործնականում ամեն ինչ տանուլ են տալիս: Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պատճառահետևանքային կապով, հիմնավորված կերպով եկել ենք այն եզրահանգման, որ այս իշխանության օրոք բացարձակ պոպուլիզմի հետ գործ ունենք։ Ամպագոռգոռ խոստումներ են տալիս, հայտարարություններ անում, և այդ ամենը շարունակում է մնալ բանավոր ձևաչափում: Վերջին օրերին Երևանում ձնամաքրման աշխատանքները՝ որպես ամենապարզ և թարմ օրինակ: Քաղաքը տոտալ կոլապսի մեջ էր: Այդքան գովերգած տրանսպորտային միջոցների պարագայում ձեռք չէին բերել ձմեռային անվադողերր»,-ասում է մեր զրուցակիցը:

Զրույցի ավարտին Գոհար Մելոյանն անհանգստություն է հայտնում խոսքի և տեղեկատվության ազատության իրավունքի խախտման դեպքերի առթիվ, որոնք ժողովրդավարության հենասյունային, մարդու հիմնարար իրավունքներից են: «Քաղաքական ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքացիներն առերեսվում են գրեթե ամբողջ՝ թե՛ պատժիչ, թե՛ սահմանափակող գործիքակազմին: Որպես իշխանություն՝ ավելի շատ են կաշկանդված պատասխանատվության ինստիտուտով, որովհետև եկել են իշխանության նախկին իշխանության թերությունները մատնանշելու և քննադատելու հիման վրա, հետևաբար՝ իրենք ավելի շատ պետք է քննադատվեն կաշառակերության, ոչ ճիշտ կառավարման, ձնամաքրման աշխատանքները ոչ հարիր կազմակերպելու, առավել ևս՝ մարդու խոսքի և ազատ տեղեկատվության իրավունքները սահմանափակելու համար: Իրենք ավելի շատ էին կաշկանդված ժողովրդավարական արժեքներով, որովհետև ամենաշատը բարձրաձայնած ու քննադատած քաղաքական ուժն էին՝ որպես ընդդիմություն: Եկան իշխանության և բոլոր չափորոշիչներով գերազանցեցին այն ամենը, ինչ քննադատում էին: Ամենաթարմ դեպքը՝ Էդգար Ղազարյանի խոսքը սահմանափակեցին: Այս հարցի հետ կապված մի շարք օրենսդրական փաթեթներ ունեցանք, արտակարգ իրավիճակ՝ քովիդով պայմանավորված, ռազմական դրություն և այլն: Կառավարության որոշումների մեջ ամենալայնամասշտաբ սահմանափակումները խոսքի և տեղեկատվության ազատությանն են վերաբերում։ Սա հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շատ հարուստ պրակտիկային, որտեղ պետության հետ հարաբերություններում շատ մանրամասն ու մի շարք դրսևորումներով դրանք նկարագրված են, և հետագայում պետություններն են պատասխանատվության ենթարկվում նմանօրինակ սահմանափակումների համար»,-եզրափակում է Գոհար Մելոյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan