«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Գերմանիայում արձանագրվեց հերթական սենսացիան. «Այընտրանք՝ Գերմանիայի համար» աջ ուժն ստացավ պատմականորեն շատ ձայներ. Ի՞նչ է սպասվում այդ երկին

Այն կանխատեսումը, թե գերմանական ընտրություններում արձանագրվելու էր հերթական սենսացիան, իրականություն դարձավ: Իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը խայտառակ պարտություն կրեց՝ հավաքելով ձայների ընդամենը  16.4 %-ը:

Առաջին տեղում հայտնվեցին աջերը՝ Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության (ՔԴՄ) և Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) պահպանողական դաշինքը՝ ստանալով ձայների 28.5 %-ը, երկրորդ տեղում հայտնվեց աջ «Այլընտրանք՝ Գերմանիայի համար»-ը, որին հաջողվեց հավաքել 20.8 %:

Սոցիալ-դեմոկրատների դաշնակից «կանաչները» նույնպես վատ արդյունք ցույց տվեցին՝ հավաքելով ձայների ընդամենը 11.6 %-ը:

Ինչ վերաբերվում է լիբերալ-դեմոկրատներին և ձախ Սարա Վագենկնեխտի  միությանը, ապա նրանք չկարողացան հաղթահարել 5%-անոց շեմը:

Լիբերալ-դեմոկրատները հավաքել էին ընդամենը 4.3 %, իսկ Սարայի կուսակցությանը չբավականացրեց ընդամենը չնչին միավորներ, որպեսզի  կարողանար անցնել պառլամենտ: Նրա կուսակցությունը հավաքեց 4.9 %:

Հետաքրքիր դետալ, որ արժեր ուշադրության դարձնել:

Մինչ ընտրությունները, գրեթե բոլոր հարցումները ցույց էին տալիս մոտավոր արդյունքները, սակայն որոշ շեղումներով:

Ասենք, քրիստոնեա-դեմոկրատներին տրվում էր 29 %, «Ալտերնատիվային»՝ 19 %, «Կանաչներին»՝ մոտ 14 %, Լիբերալներին ավելի շատ, քան Սարայի կուսակցությանը:

Իհարկե արդյունքները մոտ էին, սակայն դա ցույց է տալիս, որ մինչ ընտրությունների հարցումները միշտ ի օգուտ «գլոբալիստների էին»  լինում:

Ի դեպ նույն պատկերը մենք տեսնում էինք նաև անցած ԱՄՆ-ի ընտրությունների ժամանակ, երբ, գրեթե բոլոր հարցումները ցույց եին, տալիս, թե իբր Թրամփի և Հարիսի ցուցանիշները շատ մոտ էին իրար: Եվ միայն արդյունքները ցույց տվեցին, թե ինչ աստիճանի էին մանիպուլացնում այդ արդյունքները:

Հետաքրքիր ևս մի քանի փաստ կարելի է արձանագրել:

Անցած գերմանական ընտրությունները ցույց տվեցին, որ այդ երկրիը բաժանված է ոչ միայն քաղաքականապես, այլև՝ տարածքային իմաստով:

Օրինակ, «Ալտերնատիվան»  հաղթել է Արևելյան Գերմանիայի բոլոր մարզերում: Այս քաղաքական ուժի վարկանիշային աճը երկրաչափական պրոգրեսիայով է և գրեթե բոլորը կանխատեսում են, որ հաջորդ ընտրություններում, «Ալտերնատիվան»  լինելու է առաջինը:

Փորձենք հասկանալ, թե ինչու է այդպես ստացվելու:

Բանն այն է, որ թեև այս ընտրություններում առաջին տեղը զբաղեցրեցին Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության (ՔԴՄ) և Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) պահպանողական դաշինքը, սակայն նա չի կարողանալու կառավարություն կազմել՝ առանց դաշնակցի:

Նա չի կարողանա կոալիցիա կազմել «Կանաչների»  հետ, քանի որ գաղափարապես անհամատեղելի են իրար: Չի կարողանա կազմել կոալիցիա այն նոր ձախ ուժի հետ, որի հետ նույնպես գաղափարական անհամատեղելիություն կա:

Արդեն հայտարարել են, որ չեն համագործակցի «Ալտերնատիվայի»  հետ, իսկ դա նշանակում է, որ միակ տարբերակը մնում է կոալիցիա կազմել արդեն պարտված և վարկաբեկված սոցիալ-դեմոկրատների հետ:

Վերջինս, ի դեպ, հավաքելով ձայների 16.4 %-ը, արձանագրել է սենսացիա: Քանզի սոցիալ-դեմոկրատները այսչափ ցածր տոկոս չէին արձանագրել, սկսած …1933 թվականից:

Իսկ դա նշանակում է, որ եթե քրիստոնյաները որոշեն կոալիցիա կազմել վարկաբերկած սոցիալ-դեմոկրատների հետ, ի վերջո  բացասական վարկանիշով կվարակվեն և գերմանական հանրությունը վերջնականապես կհիասթափվի այդ երկու գլխավոր ուժերից, հետագայում,  ճանապարհ բացելով «Ալտերնատիվայի» համար:

Իդեպ այս նույն ուղիով զարգացան  հարևան Ավստրիայի քաղաքական գործընթացները, որոնց արդյունքում այդ երկրում ամենամեծ հեղինակությունն ունի այսօր այդ երկրի իշխող ուժ «Ավստրիայի Ազատության կուսակցությունը», որն իր արմատներով, մոտ է գերմանական «Ալտերնատիվային»:

Այնպես որ, գերմանական այս ընտրությունների սենսացիոն ցուցանիշները վերջինը չեն լինելու, քանի որ այդ երկրի հանրության պատկերացումների առողջացման գործնթացն արդեն սկսվել է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>