Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց «գործերով» շինծու նիստը տեղափոխվել է
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց «գործերով» շինծու դատավարության հերթական նիստը եղանակային պայմանների պատճառով տեղափոխվել է փետրվարի 27-ին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դատարանի առաջ կանգնած է 15 հայ` նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը: Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» առանձին է քննվում։

