Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան Մի շարք քաղաքական ուժեր քիչ անց հանդես են գալու կարևոր հայտարարությամբ
15
Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ընդդիմության բողոքի ակցիան ԿԸՀ շենքի դիմաց Կա՛մ մենք միասնական ճամբարով պայքարալու ենք երկրի ու սկզբունքների համար, ունենալով տարբեր հայացքներ, կա՛մ մեզ առանձին-առանձին տարբեր եղանակներով լռեցնելու են ԲՀԿ. Կոչ ենք անում բոլորին հունիսի 14-ին ժամը 17։30-ին հավաքվել ԿԸՀ մոտ Պատերազմ Արցախում
Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունների կեղծված լինելը կարելի է հիմնավորել թվաբանական հաշվարկով Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան Բռնցքամարտիկ Իսրայել Հոկբկոխյանը ԿԸՀ-ի դիմաց հացադուլ հայտարարեց Ընդդիմությունը խորքային մեծամասնությունը է, իշխանությունը՝ թվային «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ով ասում էր՝ ժողովո՛ւրդ, խոնարհվում եմ, սիրում եմ, պաշտում եմ՝ ընտրությունից 4 օր հետո թանկացնում է գազը, բենզինը, դիզվառելիքը. Խաչատրյան Մի շարք քաղաքական ուժեր քիչ անց հանդես են գալու կարևոր հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանը անձնական բնույթի հարցերով եռօրյա այցով մեկնում է Հայաստանից «49 %-անոց» Փաշինյանի ռեժիմը ակտիվ շփումների մեջ է հակահայ Ալիևի ու նրա հայատյաց օգնական Հաջիևի հետ ՔՊ-ն որոշեց, որ ԲՀԿ-ն չի անցել Փաշինյանի «բրեժնևյան» պլակատները հանելու ժամանակը Այս պահին, ԿԸՀ-ի դիմաց (ֆոտո) «49 տոկոսանոց» Փաշինյանը ազդարարեց հարյուր հազարավոր հայ մարդկանց կալանավորելու, ունեզրկելու, ռեպրեսիաների ենթարկելու մասին Կան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման Աբովյան Ընդդիմության բողոքի ակցիան ԿԸՀ շենքի դիմաց Կա՛մ մենք միասնական ճամբարով պայքարալու ենք երկրի ու սկզբունքների համար, ունենալով տարբեր հայացքներ, կա՛մ մեզ առանձին-առանձին տարբեր եղանակներով լռեցնելու են Ավինյանը փոխել է Երևանի աշխարհագրությունը. «Բարեկամության» անցումը դարձել է Երե-Վենետիկ ԿԸՀ կողմից ակնհայտ անօրինական գործիքակազմերի իրացումը ուղիղ ազդեցություն է ունեցել քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության վրա. Ուժեղ Հայաստան «Հերոս քաղաքների» հուշարձանների ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքով ձերբակալված կա Կհանդիպենք այսօր` ժամը 18:00-ին, ԿԸՀ-ի դիմաց. Իշխան Սաղաթելյան ԿԸՀ-ն ստիպված կլինի առանձին տեղամասի վերաքվեարկություն նշանակել, թեպետ դատարանը մերժել է ԲՀԿ հայցերը ԲՀԿ. Կոչ ենք անում բոլորին հունիսի 14-ին ժամը 17։30-ին հավաքվել ԿԸՀ մոտ

«Ինչո՞ւ է ՀՀ ազգակործան իշխանությունը «լուռ»»․ Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Արցախի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական ղեկավարությունը «դատում է» ազատ ապրելու ցանկություն ունեցող, օրինական ինքնորոշված և համաժողովրդական քվե ստացած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Ո՞ւր է նայում միջազգային հանրությունը։ Ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետության ազգակործան իշխանությունը «լուռ». որտե՞ղ է նրանց օրինական, բարոյական պահանջը` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը անհապաղ ազատ արձակելու և Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։

Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ ուղղված միջազգային հանրությանը, ի նշան բողոքի՝ Բաքվում անցկացվող հակաօրինական «դատավարության» դեմ «Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը: Վերջին մեկ ամսվա ընթացքում ես ու իմ այստեղի փաստաբան Աբրահամ Բերմանը փորձել ենք դատարանին հասանելի դարձնել, որ ինձ համար չափազանց կարևոր է, որպեսզի «դատաքննությունը» լինի օբյեկտիվ, ոչ թե իմիտացիոն բնույթ կրի: Ցավոք, հենց սկզբից էլ պարզ էր, որ այս գործն ուղղված է իմ դեմ միայն նրա համար, որ ես իրացրել եմ միջազգային նորմերով սահմանված՝ կարծիքի արտահայտման ազատության և քաղաքական մասնակցության իմ իրավունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնյա հայ բնակչության իրավունքները: Չնայած, որ Ադրբեջանը հանդիսանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին անդամ, այս գործընթացն իրականացվում է բոլոր կիրառելի իրավական նորմերի և իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով՝

1. Իմ գործը քննվում է ապօրինի ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը:

2. Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն մեղադրական եզրակացությանն ու իմ դեմ ներկայացված այսպես կոչված «ապացույցներին». ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար ինձ տրամադրվել է ընդամենը 21 աշխատանքային օր:

3. Ինձ ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրված չէ մեղադրողների կողմից: Այդ «փաստաթղթի» թարգմանության մեջ անգամ թույլ են տրված այնպիսի սխալներ, որոնք հնարավորություն չեն տալիս հասկանալ ինձ ներկայացված մեղադրանքների էությունը:

4. Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբան Աբրահամ Բերմանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա: Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել ինձ հետ և հասանելիություն ունենալ գործի նյութերին:

5. Ինձ թույլ չի տրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների և բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության և դատաքննության ընթացքում:

6. Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի և փակ հանրության համար: Միջազգային լրագրողների և միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է: Այս «դատաքննությունը» միայն իմ նկատմամբ չէ: Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված մի ողջ ժողովրդի:

Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց: Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում:

Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է: Նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության նոր ալիք հրահրելով: Միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել Ռուբեն Վարդանյան 19 փետրվարի, 2025թ.»»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>