Մյասնիկյան պողոտայով մարդիկ ոտքով բարձրանում են տուն,հանրային տրանսպորը կանգնած է
Համացանցում Երևանի բնակիչները տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակում՝ Երևանում չմաքրված ձյան պատճառով առաջացած երևեկության կաթվածահար լինելու մասին։ Մի քանի ժամ է մարդիկ կանգնած են կանգառներում ՝ հանրային տրանսպորտ չլինելու պատճառով։ Շատերն արդեն ոտքով են տուն գնում։
«Մեկ էլ 90-ականներին էի Մյասնիկյանը ոտքով բարձրացողներ տեսել»,- համացանցում գրել է քաղաքացին՝ հրապարակելով լուսանկար։
Մեկ այլ քաղաքացի էլ գրել է․ «Երևանի հանրային տրանսպորտը կաթվածահար է եղել առատ ձյան պատճառով»։
«Ապագան եկել է ։Կեցցե' 150 դրամը։ Երևանի հանրային տրանսպորտը կաթվածահար է եղել առատ ձյան պատճառով»,- նշել է մյուս քաղաքացին։
Աղբյուր` Panorama.am