Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց վաղաժամ կատարել Ալիևի պահանջը և հայտարարել, որ փոխելու է Սահմանադրությունը

Նիկոլ Փաշինյանի երեկվա «գաղափարական դասախոսությանը»  գրեթե բոլոր ակտիվ շրջանակները անդրադարձան, և բոլորը միակարծիք են, որ նա փորձում է կատարել Ալիևի պահանջը: Նույնիսկ նրա թիմակիցներից ոմանք կասկածի տակ դրեցին Փաշինյանի այս որոշումը, նշելով, որ դա բացահայտում է Փաշինյանի կողմնորոշման հարցը և կարող է վնասել իր հեռանկարին:

Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց հենց այս պահին հայտարարել դրա մասին, մանավանդ, որ նախկինում արդեն հայտարարել էր, որ այդ խնդրին կվերադառնա 2026-ի ընտրություններից հետո:

Հայ քաղաքական շրջանակները բերում են բազմաթիվ ենթադրություններ այս խնդրի վերաբերյալ, սակայն չեն նշում գլխավորը:

Երկու օր առաջվա Ռուսաստան-ԱՄՆ հանդիպումը, այդ հանդիպման արդյունքները գրեթե 180 աստիճանով փոխում են ներկայիս միջազգային հարաբերություններում հաստատված կարգը:

Այս հանդիպումից հետո, գրեթե բոլորին պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը մտադիր են ընդանուր հայտարարի գալ ուկրաինական հարցում, որտեղ Զելենսկին տեղ չի ունենա, քանի որ այդ պատերազմը նաև իր պատճառով էր հրահրվել:

Բոլորի համար ակնհայտ է, որ Զելենսկուն շահավետ չէ կանգնեցնել այդ պատերազմը, որի արդյունքում սակայն Ուկրաինան էլ ավելի մեծ կորուստներ կունենա:

Նշենք նաև, որ այս պատերազմից տուժում են նաև ԵՄ երկրները և ԱՄՆ-ն, որոնք մեծ ռեսուրսներ են ծախսում Զելենսկու ռեժիմի պահպահման համար:

Իսկ նման պայմաններում ամերիկյան տնտեսությունը կարող է խորը ճգնաժամի մեջ հայտնվել, ինչը լուրջ դժգոհություններ է առաջացրել  ամերիկացիների մոտ:

Բացի այդ, այս պատերազմի շարունակությունը անխուսափելիորեն հանգեցնելու էր  երրորդ համաշխարային պատերազմի վերսկսմանը:

Իհարկե ոչ ոք չի ուզում մեծ պատերազմ, սակայն այն կլիներ անխուսափելի, եթե այս տենդենցը, շարունակվեր:

Եվ ահա Թրամփի և Պուտինի ջանքերով այն փորձ է արվում կանգնեցնել: Իսկ դրա հետևանքով անխուսափելի են   փոփոխություններ, այդ թվում՝ նաև մի շարք երկրներում:

Առաջինը այդ շարքից հենց Ուկրաինան է: Քանզի առանց այդ փոփոխության, պատերազմը չի կանգնեցվի:

Երկրորդ ալիքի փոփոխությունները պիտի լինեն մի շարք եվրոպական երկրներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում: Այդ գործնթացը արդեն ընթացքի մեջ է:

Փոփոխությունների մյուս ուղղությունը մեր տարածաշրջանում պիտի լինի՝ Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում:

Վրաստանի դեպքում պիտի կայացվի կոնսեսուսային որոշում, իսկ Հայաստանի պարագայում, պիտի փոփոխվի ոչ միայն իշխանությունը, այլև երկրի հետագա զարգացման ողջ պարադիգման:

Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի համար, իշխանության կորուստը կարող է նշանակել նաև ազատության կորուստ:

Նա, դա հասկանալով, փորձում է ամեն կերպ կառչել իշխանությունից:

Նա հասկացել է, որ Թրամփի վարչակազմի պարագայում, նրա արժեքը այլևս գրեթե զրոյական նշանակություն է ունենալու: Թերևս նա փորձելու է օգտագործել իներցիայի գործոնը, սակայն հասկանում է որ իր իշխանության փրկության համար, արմատական լուծում է անհրաժեշտ:

Այդ իսկ պատճառով, նա որոշում է  կայացրել ժամանակից շուտ  բացահայտել իր հետագա ծրագրերը:

Հանրության մեծ մասը այն մոլորության մեջ էր, թե գտնվում է արևմտյան երկրների ղեկավարների ազդեցության տակ: Սակայն, իրականությունն այն է, որ վերջիններս վաղուց էին իրեն հասկացրել, որ չունեն բավարար ռեսուրս՝ աջակցելու իրեն Մոսկվայի ազդեցությունից և խորհուրդ էին տվել հայացքը ուղղել դեպի Թուրքիա:

Փաշինյանն այդ խորհուրդն ընդունել էր և արդեն հայտնվել էր Էրդողանի հովանու տակ: Սակայն թաքցրել էր սույն փաստը նույնիսկ իր մոտակա շրջապատից:

Եվ ահա, երբ Պուտինն ու Թրամփը որոշել են լուծել ուկրաինական խնդիրը, Փաշինյանը հասկացել էր, որ այլևս պետք է շտապել: Իսկ դրա համար, նա այլևս չի կարողանա ժամանակ ձգել և որոշում է կայացրել լեգիտիմացնել իր կարգավիճակը:

Այդ իսկ պատճառով, պետք է սպասել նաև նրա մյուս քայլերին այս ուղղությամբ:

Սա արդեն պետական դավաճանության ուղիղ քայլեր են, որոնց հետևանքով կարող է կասկածի տակ դրվել Հայաստանի պետականությունը:

Իսկ թե ինչ քայլերի է պատրաստվում գնալ Փաշինյանը, կխոսենք մեր հաջորդ հոդվածներում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>