Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Զելենսկին գնահատվեց որպես քաղաքական դիակ. այս շարքում իր հերթին է սպասում նաև Փաշինյանը

Երեկվա ռուս-ամերիկյան բանակցային գործընթացի մեկնարկի ամենագլխավոր ընդհանուր հայտարարը  այն էր, որ երկու կողմն էլ ընդունում են, որ խաղաղության գործնթաց սկսելու առաջին խոչընդոտը Ուկրաինայի ներկայիս  ղեկավար Զելենսկին է:

Հիշեցնենք, որ այդ բանակցային գործընթացին Զելենսկին հրավիրված չէր: Փոխարենը նա այցելեց Թուրքիա, փորձելով Էրդողանի կողմից աջակցություն ստանալ, հիշելով, որ երեք տարի առաջ հենց այդ երկրում էին սկսվել առաջին ռուս-ուկրաինական բանակցությունները: Սակայն այն ժամանակ, այդ բանակցային գործընթացը վիժեցրեց այն ժամանակվա ՄեծԲրիտանիայի վարչապետ Ջոնսոնը: Հասկանալի է, որ նրա հետ համակարծիք էր նաև այն ժամանակվա ԱՄՆ-ի նախագահ Բայդենը:

Այն ժամանակ Ուկրինայի դիրքերը ավելի ամուր էին, և զիջումների չափն ավելի քիչ կլիներ:

Սակայն ինչպես Օդեսայում են ասում՝ «жадность фраера сгубила» («ագահությունը կործանեց հարիֆին»), և Զելենսկին որոշեց, որ պատերազմի արդյունքում նա կուժեղացնի իր դիրքերը և ավելի լավ պայմաններով բանակցային գործընթաց կսկսի Պուտինի հետ:

Սակայն իրադրությունը այլ ուղիով զարգացավ, և պատերազմում ուկրիանական կողմը լուրջ կորուստներ արձանագրեց, և արդյունքում ռուսական կողմը արդեն ավելի կոշտ դիրքերից է խոսում:

ԱՄՆ-ի նոր նախագահ Թրամփը, ով խոստացել էր իր ընտրողներին, որ այլևս չի շարունակի աջակցել Ուկրիանակին,  համաձայնվեց նստել բանակցությունների  սեղանի շուրջ՝ Մոսկվայի հետ, ակնարկելով Կիևին ու եվրոպացիներին, որ ներկա պահը իրենց համար ամենահարմարն է, քանի որ ինքը կրճատելու է հետագա օգնությունը Ուկրաինային, որի արդյունքում ապագայում Մոսկվայի դիրքերը էլ ավելի կուժեղանան, եթե հիմա Զելենսկին չհամաձայնվի կնքել համաձայնագիր Մոսկվայի հետ:

Սակայն ոչ միայն Զելենսկին պատրաստ չէ այդ քայլին, այլև Պուտինը ուղիղ հայտարարել է, որ չի նստի Զելենսկու հետ մեկ սեղանի շուրջ, քանի որ նա ներկայիս Ուկրաինայի լեգիտիմ ղեկավար չէ արդեն:

Հիշեցնենք, որ Զելենսկու նախագահական լիազորություններն ավարտվել էին նախորդ տարվա մայիսին, և նա շարունակում է կառավարել, հենվելով այն դրութի վրա, որ ռազմական գործողությունների ընթացքում չի կարելի անցկացնել նոր ընտրություններ:

Սակայն այդ դեպքում ստացվում է, որ Զելենսկուն շահավետ չէ կանգնեցնել պատերազմը, որպեսզի նա կարողանա հավերժորեն իշխել՝ առանց ընտրություններ անցկացնելու:

Եվ երբ Զելենսկին երեկ Թուրքիայում հայտարարեց, որ չի ընդունի որևէ տարածքային զիջում Ռուսաստանին, Թրամփը ի պատասխան դրա  հայտարարեց, որ համաձայն է ռուսական կողմի հետ, որ Ուկրաինայում պիտի անցկացվեն նոր նախագահական ընտրություններ: Թրամփը նաև չմոռացավ խայթել Զելենսկուն, նշելով, որ նրա վարկանիշը տատանվում է 4% տոկոսի սահմաններում: Բացի այդ, նա պահանջեց  Զելենսկուց վճարել ԱՄՆ-ին ավելի քան 300 մլրդ դոլարի օգնության դիմաց:

Այսօր Զելենսկին, պատասխանելով Թրամպին, հայտարարեց, որ ԱՄՆ-ի իրական օգնության չափը չի գերազանցում 100 մլրդ դոլարը, իսկ ինչ վերաբերում է իր վարկանիշին, ապա ըստ նրա՝ Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի կողմից անցկացված հարցման համաձայն, իր վարկանիշը ոչ թե 4, այլ 57 տոկոսի է հասնում:

Ճիշտ է, միջազգային փորձագետները նկատեցին, որ Զելենսկին այս հարցման տվյալները ներկայացրեց մի քանի ժամ անց, երբ Թրամպը խոսեց իր 4 տոկոսանոց վարկանիշի մասին:

Բոլորի համար պարզ է, որ Զելենսկին իր վարկանիշը նկարել էր իր կաբինետում, որպեսզի ցույց տա Թրամփին, որ  «ինքը՝ Զելենսկին է միայն ուզում  խաղաղություն հաստատել, սակայն ուկրաինացի ժողովուրդը չի ուզում կանգնեցնել պատերազմը»:

Ավելին, Զելենսկին հայտարարում է, որ ուկրաինացի ժողովուրդը մերժում է նաև ընտրությունների անցկացումը:

Իր հայտարարություններով Զելենսկին սկսեց նմանվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմին:

Արդեն  բոլորի համար հասկանալի է, որ եկել է Զելենսկու  քաղաքական վախճանի ժամանակը:

ԱՄՆ-ն այլևս չի ուզում իր միլիարդները ծախսել Ուկրաինայի վրա, իսկ եվրոպացիները, առանց ԱՄՆ-ի, նույնիսկ պատրաստ չեն իրենց զորքերն ուղարկել Ուկրաինա:

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ ողորմելի վիճակում են հայտնվել Զելենսկին և իր եվրոպացի տերերը:

Այն, որ Զելենսկին  համարվում է արդեն «խփված օդաչու»,  պարզ է բոլորի համար: Իրեն այլևս չեն կարող փրկել նաև իր եվրոպացի տերերը, քանի որ իրենք էլ իրենց երկրներում են սկսում դիտարկվել, որպես «խփված օդաչուներ»:

Իհարկե, խփված օդաչուների վիճակներն էլ են լինում տարբեր, և Զելենսկու վիճակը նախանձելի չէ ոչ մեկի համար, սակայն պարզ է, որ այդ շարքում են հայտնվել գրեթե բոլոր այն գործիչները, որոնք նույն ալիքով եկել են իշխանության:

Այս շարքում իր «պատվավոր»  տեղն է զբաղեցնում նաև Նիկոլ Փաշինյանը: Վերջինս ևս հասկացել է, որ իր քաղաքական վերջը նույնպես մոտենում է, և պետք է գոնե անվտանգ քաղաքական պարաշյուտի թռիչքի համար ապահով պայմաններ ստեղծի, քանի ուշ չէ:

Հակառակ դեպքում, հաշվի առնելով մեր սպեցիֆիկ իրավիճակը, քաղաքական շաբաթն ուրբաթից կարող է ավելի շուտ գալ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>