Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի
14
Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Պատերազմ Արցախում
Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել

Իլհամ Ալիևի անձնական վրեժխնդրությունը. Կոնստանտին Զատուլինը՝ Արցախի նախկին ղեկավարների դատավարության մասին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալԿոնստանտին Զատուլինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենքին, Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների ճգնաժամին,ինչպես նաև Արցախի նախկին ղեկավարների դատավարությանը, որը տեղի է ունենում Բաքվում:

Պատգամավորի խոսքով՝եթե Հայաստանը անդամակցի Եվրամիությանը, դա կնշանակի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։
«Իհարկե, չկա ոչ միայն ժամկետ, այլև պաշտոնական ձևակերպված խոստում Եվրամիության կողմից, որ նա պատրաստվումէ ընդունել Հայաստանին։ Այդ դեպքում ինչո՞ւ է պետք այդ օրինագիծը, որն այժմ արդեն դարձել է Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունվածօրենք։ Ինձ համար միանգամայն ակնհայտ է, որ դա անհրաժեշտ է հայերի, Հայաստանի քաղաքացիների գիտակցությունը վերաձևավորելու, նրանց մեջ ներարկելու այն գաղափարը, որ ընտրված է դեպիԵվրամիություն ճանապարհը։
Իսկ այն ամենը, ինչ վերաբերում է ներկա վիճակին, օրինակ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը կամ Ռուաստանի հետ ինչ-որ կապերին,այսպես ասած, գալիք բնույթ է կրում։ Իհարկե, դա վնասակար է հայ-ռուսական հարաբերությունների համար։
Ռուսաստանում դա հանգիստ ընդունեցին, սա ներքին հայկական հարց է, բայց դա չի նշանակում, որ մենք սրանից եզրակացություններ չենք անում։ Եթե տեղի ունենա այնպիսի «փառահեղ» իրադարձություն, ինչպիսին Հայաստանիանդամակցությունն Է Եվրամիությանը, դա կնշանակի միաժամանակ դուրս գալ Եվրասիական միությունից։

Հետաքրքիր է, որ Հայաստանի ղեկավարությունն այս առիթով «բերանը ջուր է առել» և լավագույն դեպքում իր բնակչությանն ասում է, որ մենք հիմա չենք գնում ԵՄ, բայց միևնույն ժամանակ ոչ մի տեղ չի հաստատում,որմեկը նշանակում է դուրս գալ մյուսից։ Մենք նույնպես պետք է ճշգրտենք մեր ծրագրերը՝ հաշվի առնելով Հայաստանի հեռանալը։ Հետագայում, եթե Եվրասիական միությունից Եվրամիությունընդունվի նման օրենք, ապա, իհարկե, մենք պարտավոր կլինենք մեր եզրակացություններն անել»,- ասել է Զատուլինը։

Ինչ վերաբերում է Մոսկվայիև Բաքվի հարաբերությունների ճգնաժամին, ապա դա, ըստ պատգամավորի, պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն այլևս չունի Ռուսաստանի կարիքն այնքան, որքան մինչև ԼՂ հիմնախնդրի լուծումը։

«Փաստորեն, ողբերգությունէ տեղի ունեցել, ինքնաթիռ է կործանվել, մարդիկ են զոհվել, հանգամանքները պարզվում են, այն չի ավարտվել։ Ադրբեջանական կողմը նախապես վստահ է, որ դա միանշանակ ռուսական հակաօդայինպաշտպանության գործն է։ Սա չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել։ Այժմ ամեն ինչ պարզվում է։ Բայց այս ամբողջ ընթացքում Ադրբեջանի նախագահն ամենուր մեղադրում է Ռուսաստանինայն բանի համար, որ նա դեռ ներողություն չի խնդրել։ Բայց իրականում Ռուսաստանը ներողություն է խնդրել։

Նախագահ Պուտինը զրուցել է Իլհամ Ալիևի հետ, ներողություն խնդրել Ռուսաստանի օդային տարածքում ադրբեջանական ինքնաթիռի հետ տեղի ունեցածի համար: Ադրբեջանի նախագահը մեղադրում Է Ռուսաստանին և մարդասիրական օգնություն ուղարկում Ուկրաինա, նա դա անումէ գիտակցաբար, դա անում է միևնույն ժամանակ՝ իր դիրքորոշումը ցույց տալու համար։

Ինչո՞ւ է պաշտոնական Ադրբեջանն այդպես վարվում։ Կարծում եմ, որ սա ուղղակի հետևանք է այն բանի, որ Ադրբեջաննայլևս Ռուսաստանի կարիքը չունի այնքան, որքան եղել է, օրինակ, մինչև Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը։ Այս փուլում մենք տեսանք Ադրբեջանի՝ բոլորովին այլ պահվածք։ Եվ եսուզում եմ ասել, որ մեր կողմից պաշտոնական մակարդակով բավական կոմպլեմենտար վերաբերմունք է եղել Ադրբեջանի հետ կապերի նկատմամբ։

Իլհամ Ալիևի անձնական վրեժխնդրությունը. Կոնստանտին Զատուլինը՝ Արցախի նախկին ղեկավարների դատավարության մասին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենքին, Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների ճգնաժամին, ինչպես նաև Արցախի նախկին ղեկավարների դատավարությանը, որը տեղի է ունենում Բաքվում:

Պատգամավորի խոսքով՝ եթե Հայաստանը անդամակցի Եվրամիությանը, դա կնշանակի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։

«Իհարկե, չկա ոչ միայն ժամկետ, այլև պաշտոնական ձևակերպված խոստում Եվրամիության կողմից, որ նա պատրաստվում է ընդունել Հայաստանին։ Այդ դեպքում ինչո՞ւ է պետք այդ օրինագիծը, որն այժմ արդեն դարձել է Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենք։ Ինձ համար միանգամայն ակնհայտ է, որ դա անհրաժեշտ է հայերի, Հայաստանի քաղաքացիների գիտակցությունը վերաձևավորելու, նրանց մեջ ներարկելու այն գաղափարը, որ ընտրված է դեպի Եվրամիություն ճանապարհը։ Իսկ այն ամենը, ինչ վերաբերում է ներկա վիճակին, օրինակ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը կամ Ռուաստանի հետ ինչ-որ կապերին, այսպես ասած, գալիք բնույթ է կրում։ Իհարկե, դա վնասակար է հայ-ռուսական հարաբերությունների համար։

Ռուսաստանում դա հանգիստ ընդունեցին, սա ներքին հայկական հարց է, բայց դա չի նշանակում, որ մենք սրանից եզրակացություններ չենք անում։ Եթե տեղի ունենա այնպիսի «փառահեղ» իրադարձություն, ինչպիսին Հայաստանի անդամակցությունն Է Եվրամիությանը, դա կնշանակի միաժամանակ դուրս գալ Եվրասիական միությունից։

Հետաքրքիր է, որ Հայաստանի ղեկավարությունն այս առիթով «բերանը ջուր է առել» և լավագույն դեպքում իր բնակչությանն ասում է, որ մենք հիմա չենք գնում ԵՄ, բայց միևնույն ժամանակ ոչ մի տեղ չի հաստատում, որմեկը նշանակում է դուրս գալ մյուսից։ Մենք նույնպես պետք է ճշգրտենք մեր ծրագրերը՝ հաշվի առնելով Հայաստանի հեռանալը։ Հետագայում, եթե Եվրասիական միությունից Եվրամիություն ընդունվի նման օրենք, ապա, իհարկե, մենք պարտավոր կլինենք մեր եզրակացություններն անել»,- ասել է Զատուլինը։

Ինչ վերաբերում է Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների ճգնաժամին, ապա դա, ըստ պատգամավորի, պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն այլևս չունի Ռուսաստանի կարիքն այնքան, որքան մինչև ԼՂ հիմնախնդրի լուծումը։

«Փաստորեն, ողբերգություն է տեղի ունեցել, ինքնաթիռ է կործանվել, մարդիկ են զոհվել, հանգամանքները պարզվում են, այն չի ավարտվել։ Ադրբեջանական կողմը նախապես վստահ է, որ դա միանշանակ ռուսական հակաօդային պաշտպանության գործն է։ Սա չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել։ Այժմ ամեն ինչ պարզվում է։ Բայց այս ամբողջ ընթացքում Ադրբեջանի նախագահն ամենուր մեղադրում է Ռուսաստանին այն բանի համար, որ նա դեռ ներողություն չի խնդրել։ Բայց իրականում Ռուսաստանը ներողություն է խնդրել։

Նախագահ Պուտինը զրուցել է Իլհամ Ալիևի հետ, ներողություն խնդրել Ռուսաստանի օդային տարածքում ադրբեջանական ինքնաթիռի հետ տեղի ունեցածի համար: Ադրբեջանի նախագահը մեղադրում Է Ռուսաստանին և մարդասիրական օգնություն ուղարկում Ուկրաինա, նա դա անում է գիտակցաբար, դա անում է միևնույն ժամանակ՝ իր դիրքորոշումը ցույց տալու համար։

Ինչո՞ւ է պաշտոնական Ադրբեջանն այդպես վարվում։ Կարծում եմ, որ սա ուղղակի հետևանք է այն բանի, որ Ադրբեջանն այլևս Ռուսաստանի կարիքը չունի այնքան, որքան եղել է, օրինակ, մինչև Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը։ Այս փուլում մենք տեսանք Ադրբեջանի՝ բոլորովին այլ պահվածք։ Եվ ես ուզում եմ ասել, որ մեր կողմից պաշտոնական մակարդակով բավական կոմպլեմենտար վերաբերմունք է եղել Ադրբեջանի հետ կապերի նկատմամբ։

Ադրբեջանը երկու անգամ (սպանված ռուս զինվորականներ — խմբ․), համենայն դեպս իմ հիշողությունում կա, այն ժամանակ ռուսական ուղղաթիռ է խոցել։ Այո, ներողություն է խնդրել։ Ինչ վերաբերում է տուժածներին օգնելուն, ինչ վերաբերում է մեղավորներին պատժելուն, ապա դրանցից ոչ մեկը տեղի չի ունեցել։ Եվ նա Ռուսաստանից պահանջում է լիակատար ապաշխարություն, պատիժ և մնացած ամեն ինչ, նույնիսկ նախաքննության ավարտից առաջ։ Այսինքն՝ Ադրբեջանը ելնում է երկակի ստանդարտներից»,- նշել է Զատուլինը։

Նա միաժամանակ ասել է, որ Ադրբեջանն, իհարկե, փորձում է օգուտ քաղել Ռուսաստանի հետ հարաբերություններից։

«Նա գործում է իր ազգային եսասիրությունից ելնելով։ Բայց դրա հետ մեկտեղ համարել, որ Ադրբեջանն ամենամոտ, հարազատ դաշնակիցն է և այլն, ակնհայտ չափազանցություն է։ Դա պարզապես ճիշտ չէ։ Ադրբեջանն այսօր սերտ ռազմադաշնակցային հարաբերություններ ունի Թուրքիայի հետ։

Հարկ է նշել, որ թուրքերն օգնում են նրանց և օգնել են Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ, նրանք նույնիսկ ղեկավարում էին այդ գործողությունները և մատակարարում ամբողջ անօդաչու տեխնիկան։ Նրանք (Ադրբեջանը) չեն մտածում մեր կողքին ապրելու մասին։ Մենք սահմանակցում ենք միմյանց հետ, և ապագայում շատ բան կարող է պատահել, որը կպահանջի Ռուսաստանի լավ վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ», — ավելացրել է Զատուլինը։

Ինչ վերաբերում է Արցախի նախկին ղեկավարության դատավարությանը և արդյոք Ռուսաստանը հնարավորություն ունի ինչ-որ կերպ օգնել այդ մարդկանց, պատգամավորն ասաց, որ Ալիևի համար դա անձնական վրեժխնդրության գործողություն է։

«Ես միշտ պահանջել եմ դա և սպասել եմ դրան։ Ես հիմա չեմ կարող միանշանակ պնդել, որ նման փորձեր չեն եղել։ Դրանք հրապարակային չէին և գուցե չպետք է հրապարակային լինեին: Իմ տեղեկություններով՝ դրանք իրականացվել են, բայց կամ բավականաչափ համառ չեն եղել, կամ պարզապես նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես ասում են, չի լսել, չի ցանկացել լսել։ Ադրբեջանի նախագահին բնորոշ է անձնական ընկալումը։ Նա վրեժ է լուծում: Դա անձնական վրեժխնդրության գործողություն է: Հակառակ դեպքում, եթե մտածում եք ապագայի մասին, ինչո՞ւ եք Ստեփանակերտ այցելելիս քայլում Լեռնային Ղարաբաղի դրոշների վրայով։ Ինչու՞ եք ինչ-որ բան քանդում:
Ինչո՞ւ 10-րդ կամ 11-րդ դարերի հայկական վանքերը հռչակել ալբանական, որովհետև այսպիսով նա մեծապես խրախուսվում է այդ ամենն անպատիժ անելու իր կարողությունից։ Դա փուշ է, որը մնում է մարմնում։ Ի վերջո, Ադրբեջանը միակը չէ մոլորակի վրա, նա պետք է մտածի նաև իր միջազգային հեղինակության մասին։ Եվ ոչ մի Մեծ Բրիտանիա, որը հեռու է՝ ծովերից այն կողմ, ի տարբերություն Ռուսաստանի, որն ավելի մոտ է, այս կերպ չի ազդի այն ամենի վրա, ինչ կարող է տեղի ունենալ Կովկասում, որքան էլ որ դա ցանկանա»,- եզրափակել է Զատուլինը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>