Օրեցօր Թուրքիա-Ադրբեջան դուետի հակահայկականությունը «արդարացնող» քարոզիչները էլ ավելի բացահայտ են իրենց գործն անում, զգո՛ն եղեք. Վարուժան Գեղամյան
Դիտել նաև
«ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան
Ո՞վ է Ջևդեթ Յըլմազը. Վարուժան Գեղամյանի անդրադարձը
Սա է ներկայիս վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս ոչինչ․ թյուրքագետ
«Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում տեսանյութ է հրապարակել,՝ կից գրելով․
«Լրագրողը Թուրքիայում փողոցում հարցնում է սովորական անցորդին.
– Ի՞նչ հանցանք կգործեիք, եթե իմանայիք, որ դրա համար պատիժ չկա»։ Անցորդը պատասխանում է.
– 20 հատ հայի գլուխ կկտրեմ։ Ու թեև հարցվողն ամենայն հավանականությամբ Ադրբեջանից է, բայց դա որևէ կերպ չի փոխում պատասխանի էությունը։
Ես նմանատիպ հոլովակներ չեմ սիրում տարածել, բայց ստիպված եմ, քանի որ օրեցօր Թուրքիա-Ադրբեջան դուետի հակահայկականությունը «արդարացնող» քարոզիչները էլ ավելի բացահայտ են իրենց հակահայկական գործն անում։
Զգո՛ն եղեք»։

