Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
19
Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Պատերազմ Արցախում
Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի

Մեր նկատմամբ իրականացվում է էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր․ Իշխան Սաղաթելյան

Նախօրեին Լիբանանում նշվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության 134-րդ ամյակը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ով հանդես է եկել ծավալուն ելույթով: Yerkir.am-ը  ներկայացրել է Իշխան Սաղաթելյանի ելույթն՝ ամբողջությամբ․

«Գերհաշնորհ Սրբազան հայր, hոգևոր հայրեր, սիրելի ընկերներ, հարգելի  հայրենակիցներ․

այսօր հայկական սփյուռքի ամենակարևոր կենտրոններից մեկում մենք տոնում ենք հայ իրականության ամենազդեցիկ կառույցներից մեկի՝ Դաշնակցության 134-րդ ամյակը։ Վերջին տարիներին Լիբանանը և  լիբանանահայությունը դիմագրավում է քաղաքական, տնտեսական, անվտանգության մի շարք դժվարություններ: Վստահ եմ, որ դուք, ինչպես մնացած պարագաներում, այս անգամ ևս պատվով կհաղթահարեք բոլոր փորձությունները։

Նախորդ 35 տարիներին լիբանանահայությունը մշտապես եղել է Հայաստանի և Արցախի կողքին՝ որպես համասփյուռ ազգային կառույցների կենտրոն, անգնահատելի ներդրում ունեցել հայկական ժառանգության պահպանման և զագմացման գործում։ Այստեղ են ապրել ու գործել Դաշնակցության մեծերից շատերը՝ Սիմոն Վրացյան, Նիկոլ Աղբալյան, Լևոն Շանթ և մեր մյուս ռահվիրաները։ Նրանք են վառ պահել Հայաստանի անկախության և պահանջատիրության գաղափարը, դպրոցով, մշակույթով ամրապնդել հայկականությունը։ Պատիվ ու խոնարհում նրանց և մեծ պարտքի ու պատասխանատվության գիտակցում։

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր 134-ամյա պատմության մեջ մենք շատ բան տեսանք, փայլուն հաղթանակներից մինչև ծանր պարտություններ, վերելքներից մինչև ցավոտ վայրէջքներ, սակայն այս 13 տասնամյակ ձգվող ճանապարհին մեզ հաջողվեց պահպանել ամենակարևորը՝ հայկական երազանքը։ Տեսլական, որ ամենամութ ժամանակներում փարոս դարձավ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի  համար։ Երազանք, որ անօրինակ քաջությունների մղեց հայ ժողովրդի հազարավոր զավակների։

Ու այսօր մենք կանգնած ենք նոր հանգրվանի առջև. հայկական Արցախը դավաճանված է, Հայաստանի ինքնիշխանությունը՝ վտանգված։ Սակայն միայն պարտությամբ ու տարածքային կորուստներով չեն ավարտվում մեր մարտահրավերները։ Մեր նկատմամբ այսօր իրականացվում է դենացիոնալիզացիայի՝ էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր։ Այսօր մեզ պարտադրում են հաշտվել Արցախի օկուպացիայի հետ, ուրանալ Հայոց ցեղասպանությունը, հրաժարվել Անկախության հռչակագրից, փոխել ՀՀ Սահմանադրությունը, ջլատում են Սփյուռքը,  մեր ակունքից փորձում են հանել Արարատը։ Եվ սա իրականացնում են Հայաստանի թշնամիները՝ Հայաստանում իշխող վարչախմբի հետ ձեռք ձեռքի տված։ Նրանք, ովքեր չեն հաշտվում ստեղծված իրավիճակի հետ,  պայքարում են Հայաստանի վերականգնման և հզորացման համար, պիտակավորվում են որպես ռևանշիստներ կամ պատերազմական ուժեր։

Այս պայմաններում մենք կրկին պարտավոր ենք ուժ ու կամք դրսևորել, հույսի և փարոսի դեր կատարել հինգհազարամյա պատմություն ունեցող, Արցախ ազատագրած, հաղթանական բանակ ստեղծած, սակայն այսօր հուսահատ և հավատը վաղվա հանդեպ կորցրած մեր ժողովրդի համար։ Սա Դաշնակցությունն է, և սա է Դաշնակցության այսօրվա առաքելությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ, հենց այս ճանապարհին է, որ մենք առաջին հերթին հանդիպում ենք Հայաստանում իշխող խմբի հակազդեցությանը։ Դաշնակցության և Հայաստանի գործող վարչախմբի հակադրության պատճառը անձնական չէ՝ խորքային, գաղափարական է։ Մենք պնդում ենք՝ նոր որակի ազգային  պետության կառուցումն այլընտրանք չունի,  նրանք ասում  են, թե մեր բոլոր ազգային նպատակներն ու ծրագրերն անիրագործելի են ու պաթոսային։  Մենք պնդում  ենք՝ Հայաստանը պետք է ոտքի կանգնի, հզորանա, չզիջելով իր ժողովրդի անժամացելի իրավունքները, նրանք ասում են՝ այդպես հնարավոր չէ։ Մենք պնդում  ենք, որ մեր հայրենիքում իրավունք և պատասխանատվություն ունեն աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերը, նրանք Հայաստանի քաղաքացուն հակադրում են Սփյուռքում ապրող հայի հետ։

Մեր նպատակն է կերտել ազգային ուժեղ  պետություն, որն ընդունակ է պաշտպանել մեր ինքնությունը, որի սահմաններն ամուր են, իսկ մարդիկ՝ անվտանգ, որտեղ պաշտպանված են մեր ազգային կառույցները, և իր առանձնահատուկ դերն ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Մեր հենց այս նպատակների համար է, որ այսօր մենք ներքին և արտաքին թշնամական հարվածների թիրախում ենք։ Սակայն սա է դաշնակցականի ճակատագիրը, սա է մեր ուղին՝ լինել ամենուր, որտեղ հայ մարդն է, անել ամեն ինչ հայկական շահը պաշտպանելու համար:

Դաշնակցությունը հայության դիմադրողականությունն է, որն ուզում են կոտրել։ Չի՛   ստացվելու, չե՛ն կարողանալու:

Սիրելի՛ հայրենակիցներ,  այսօր Հայաստանում իշխող ուժը փորձում է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից՝ առաջին հերթին անտեսելով Ցեղասպանության հետևանքով ձևավորված սփյուռքը, որը մեկ դար շարունակ պայքարել է իր իրավունքներին վերատիրանալու համար։ Վստահեցնում եմ ձեզ, սա միայն իշխող վարչախմբի տեսակետն է, ոչ երբեք հայ ժողովրդինը, ոչ Հայաստանում ապրող ձեր հայրենակիցներինը։

Այսօր Հայաստանի իշխանությունների կողմից Սփյուռք գործուղվող հանձնակատարները փորձում են իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի վաղեմի երազանքները՝  պառակտել հայկական Սփյուռքը, նվազեցնել ավանդական կառույցների դերակատարությունը։ Նրանք  Հայաստանի Հանրապետության Սփյուռքի հանձնակատարները չեն, նրանք Սփյուռքի պառակման հանձնակատարներ են, թշնամական օրակարգ սպասարկողներ։

Այսքանով հանդերձ, սիրելի՛ ներկաներ, մենք իրավունք չունենք նեղանալ կամ հիասթափվել մեր հայրենիքից, ամենածանր պահին երես թեքել նրանից։ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, մեր ընդհանուր տունը, հայրենիքը մե՛ր ծնողն է, որ ունի մեր խնամքի ու հոգածության կարիքը։

Երես թեքել Հայրենիքից, նշանակում է  հրաժարվել ծնողից։ Իշխանությունները ժամանակավոր են, մնայունը հայրենիքն է և պետությունը: Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Արցախը հայաթափված է, և Բաքվում դատում են մեզանից յուրաքանչյուրին՝ այս դահլիճում ներկաներիս, Հայաստանում ու աշխարհի ցանկացած տեղում ապրող ամեն մի հայի։ Բաց ու պարզ ասում եմ՝ սա մեր ամոթն ու խայտառակությունն է։ Եվ եթե պատիվ ու արժանապատվություն ունենք, պետք է ազատվենք այս խայտառակությունից։ Պետք է հեռացնենք Հայաստանն ու հայությունը այս կացության մատնած իշխանությանը և ձևավորենք ազգային ու կարող իշխանություն։ Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հավատալու, մեր ինքնավստահությունը նորոգելու, մեր միասնությունը վերակերտելու հրամայականի առջև ենք։ Մենք չունենք առանձին Հայաստանի, Արցախի կամ Սփյուռքի օրակարգեր։ Կա մեկ ազգ, մեկ Հայրենիք, մեկ պայքար։

Հայաստանը միայն հայրենիքում ապրող և ՀՀ քաղաքացիություն ունեցող անձնանց հայրենիքը չէ, Հայաստանը ողջ հայ ժողովրդի հայրենիքն է՝ անկախ նրանց բնակվելու վայրից և քաղաքացիությունից, նրանց, ովքեր Հայրենիքի նկատմամբ ունեն և իրավունքներ և պարտականություններ։ Հայրենիքի պաշտպանություն. սա պետք է լինի մեր ուղենիշը։ Գաղափար, որը պետք է դառնա համահայկական, պետք է մտնի յուրաքանչյուր հայի տուն, և որին պետք է զինվորագրվի յուրաքանչյուր հայ՝ անկախ աշխարհի որ ծայրում է ապրում։

Բոլոր տարաձայնությունները պետք է մի կողմ դնել և լծվել այս նպատակի իրագործմանը։ Այս պարագայում է, որ հուսալքությունը, վհատությունը չի՛ կարող տեղ ունենալ մեր կյանքում, ուժերի գերլարումը, համահայկական զորաշարժը և աննահանջ պայքարը պետք է դառնա մեր ապրելակերպը, որպեսզի ապրենք և ապրեցնենք։

Ուստի ՀՅԴ 134-ամյակը նշում ենք աննահանջ պայքարի, բոլոր ճակատներում աննահանջ կռիվ տալու խոստումով։ Այդ պայքարում մենք պատրաստ ենք գործակցել վճռական արդարի, հայի ուժեղ տեսակի, բոլոր ազգային, պետականամետ ուժերի հետ։ Բայց չարի հետ մենք չե՛նք գործակցելու, մեզ այս վիճակին բերողի հետ չենք գործակցելու։ ՀՅԴ պատմությունը չհանձնվելու, անխոնջ ու նվիրական պայքարի պատմություն է։ Մեր պատմությունը գրվել և գրվում է  ոչ թե խոսքերով, այլ գործով։

Որեմն ի գո՛րծ, սիրելի՛ ընկերներ:   Շարունակե՛նք նայել Արարատին, վճռական և ուժեղ լինենք։ Դժվարությունները մարդու,  ազգերի, պետությունների համար են։ Ուժ, պատիվ, հավատ ունենանք, որ վերականգնենք մեր արժանապատվությունը, որ հզոր Հայաստան ու համախմբված հայություն ունենանք, որ մեզ հարգեն ու մեզ հետ հաշվի նստեն։

Ա՛յս է իմ ուղերձը։ Ես դաշնակցական եմ և հավատում եմ ազգային մեր հաղթանակներին»։   

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>