Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի
14
Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Պատերազմ Արցախում
Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել

Օվերչուկը ևս ամբողջությամբ չի բացում Փաշինյանի աշխարհաքաղաքական ընտրության մանրամասները

Թուրքիան Արևմուտք չէ, ոչ էլ ԵՄ:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Զարգացման ներկա փուլում Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը նրա հետ կատարվողի թերագնահատումն է։ Ընդ որում թերագնահատվում է թե՛ Հայաստանի քաղաքական դերակատարների կողմից, թե՛ արտաքին «խաղացողների» կողմից։ Օրինա՞կ եք ուզում։

Նախօրեին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը շատ կոշտ էր արտահայտվել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը համատեղելու անհնարինության մասին։ «Նրանք, ովքեր Հայաստանում այս քննարկումների ժամանակ պնդում են, որ կարելի է լուծումներ գտնել, մեղմ ասած, մոլորեցնում են հայ ժողովրդին։ Այստեղ լուծումը շատ ակնհայտ է՝ Եվրամիության հետ մաքսատուրքերի զրոյացումը ինքնաբերաբար կբերի ԵԱՏՄ-ի հետ առևտրում մաքսային ստուգումների և տուրքերի վերադարձի։ Հայկական կողմը հիանալի հասկանում է, որ հետևանքները հենց այսպիսին են լինելու: Ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա», — ասել է Օվերչուկը:

Թվում է, թե Օվերչուկի խոսքը կառուցված էր հնարավորինս հակիրճ և տրամաբանական: Ավելին, կարելի է ասել, որ ՌԴ փոխվարչապետն արձագանքում է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հայտարարություններին, ով Մոսկվա կատարած այցի ժամանակ նշել է՝ եթե նման հարց առաջանա (ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անհամատեղելիությունը), ապա «պետք կլինի հասկանալ, թե ինչ անել»։ Ավելին, ՀՀ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ «փորձագետներն ու տեսաբաններն» են խոսում այդ ինտեգրացիոն միավորումների համատեղման անհնարինության մասին։ Հետաքրքի՞ր է՝ Օվերչուկը փորձագետ է, թե ավելի շատ տեսաբան։

Սակայն այստեղ հանգում ենք վերը նշված խնդրին. Օվերչուկի գնահատականը նույնպես ճիշտ չէ։ Կամ, գոնե, լիարժեք չէ։ Հայաստանի իշխանությունները քաջատեղյակ են ոչ միայն ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անհամատեղելիության մասին, այլև, որ եվրաինտեգրման գործընթացի բովանդակային մեկնարկը (եվրաինտեգրման գործընթացի մեկնարկի հարցով հանրաքվեի ամսաթիվը սահմանելը, կառավարության կառուցվածքում փոփոխությունները՝ եվրաինտեգրման հարցերով հատուկ պաշտոնի ստեղծմամբ և այլն) հավասար է ԵԱՏՄ-ից դուրս գալու մեկնարկին։

Սա հաստատվել է հունվարի 24-ին, երբ Հայաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովը քննարկում էր հանրապետության՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը։ Օրինագիծն ի վերջո հավանության արժանացավ հանձնաժողովի կողմից։ Բանավեճի ընթացքում քննարկումները ծավալվեցին հենց ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտության համատեքստում։ Ավելին, Փաշինյանի թիմի անդամների՝ հանրաքվեի նախաձեռնողների գիտակցության մեջ Հայաստանն արդեն իսկ դուրս է եկել ԵԱՏՄ-ից։ Փաստացի հենց դա հայտարարել է Եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ով բառացիորեն ասել է. «ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո ի՞նչ՝ Ռուսաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը պետք է զրոյանա»։

Օվերչուկի և մյուս դերակատարների խնդիրն այն է, որ նրանք կամ չեն տեսնում, կամ չեն ուզում տեսնել ակնհայտը. «եվրաինտեգրման» վերջնական նպատակը Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների միտումնավոր խզումն է։ Հիշեք «Մենք չէ, որ դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից» բանաձևը։ Նույն տրամաբանությունը գործում է նաև ԵԱՏՄ-ի դեպքում՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են հարաբերություններում ճգնաժամ առաջացնել, որպեսզի ԵԱՏՄ-ն նախաձեռնի Երևանի «դուրսգրումը» Միությունից, ինչն իր հերթին երկրի միակ հնարավոր զարգացման ուղին կդարձնի թյուրքական աշխարհին ինտեգրումը:

Պատահական չէ, որ Հայաստանում գտնվող «թուրքական դեսանտը»՝ Գարո Փայլանի գլխավորությամբ, արդեն հայտարարել է, որ «Թուրքիան կարող է Հայաստանին ցորեն վաճառել, եթե Ռուսաստանը պատժամիջոցներ կիրառի Երևանի դեմ»։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>