45,3 մլն եվրո․ Կառավարությունը օրը սկսում է պարտք վերցնելով
Դիտել նաև
Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը
Ո՞ր եկամուտները հայտարարագրման ենթակա չեն. Կառավարությունը սահմանեց դրանց տեսակներն ու շեմերը
Կառավարությունը մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխեց ապրիլի 18
Կառավարությունն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում է օտարերկրյա կազմակերպությունների հետ
Կառավարությունը 600 հազար դրամ է տրամադրում ՔՊ-ական մարզպետի ավտոմեքենայի լիցքավորմանը
Կառավարությունը այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում ներառված է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման հարցը։
Դրանով նախատեսվում է վերցնել 45.3 մլն եվրո արժողությամբ վարկ, որն ուղղվելու է՝
- Առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը,
- Առողջապահական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացմանը և ինստիտուցիոնալացմանը,
- Բժշկական հաստատությունների լիցենզավորմանը,
- Առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը,
- Հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը,
- Էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը:

