Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով
11
ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել Պատերազմ Արցախում
Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ժողովուրդը «ոչ» է ասել Նիկոլի՝ Հայաստանի ադրբեջանաgման քաղաքականությանը. Շարմազանով Սա ընտրողի մեղքը չէ. ԲՀԿ-ն նոր վերապահումներ է ներկայացրել ԿԸՀ Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց. Աբովյան Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» գիտաժողովի մասին «Ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիներից ապօրինի գանձված գումարների համար»․ Սոնա Աղեկյան Արտաքին միջամտություն, անհավասար պայմաններ, քաղաքական հետապնդումներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Շատ վատ ծառայություն է մատուցում նա, ով նման հանձնարարություններ է տալիս ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Խնդիրը մանդատ վերցնել կամ չվերցնելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է. Սերժ Սարգսյան Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Վանդալիզմ Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում Լավրովի կոշտ ակնարկը՝ Փաշինյանին․ Լավրովը հիշեցրեց՝ ինչպես է Փաշինյանը մտել է մեծ քաղաքականություն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Նա կմնա «Ինտերում», և դուք արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը. հայը, ով սլանում է գնացքի պես, իսկապես այլ հարթության մեջ է. «Ինտերի» տնօրենը՝ Մխիթարյանի մասին «Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ «Ուժեղ Հայաստան»-ից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում տարեց կանայք. Գոհար Մելոյան Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը Փաշինյա՞նն է մնալու, դե ուրեմն ավելի շատ կտուգանվեք. Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է նոր տեսախցիկ․ կգործարկվի հունիսի 15-ից «Քաղաքական ուժերը պետք է հստակ քաղաքական գնահատական տան»․ Դերենիկ Մալխասյան Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Հայաստանում ընտրություններն անցկացվել են աննախադեպ ճնշումների ներքո. Զախարովա Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը. «Հայաքվե»

«Պուտինի պրոյեկտ» Փաշինյանը Հայաստանը հանձնեց ԱՄՆ-ին

Ալիևը ծանո՞թ էր հայ-ամերիկյան համաձայնագրի տեքստին նախքան դրա ստորագրումը:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հունվարի 14-ին Վաշինգտոնում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը: Փաստաթուղթը պարունակում է 5 բաժին և նվիրված է Երևան-Վաշինգտոն համագործակցության լայն շրջանակին։ Փաստաթղթի հետ կարելի է ծանոթանալ ինչպես Հայաստանի և ԱՄՆ-ի պաշտոնական կառույցների կայքերում, այնպես էլ լրատվամիջոցներում։ Իսկ մենք առանձնացնենք փաստաթղթի, ինչպես նաև Միրզոյան և Բլինկեն հայտարարությունների մի քանի կետերը, որոնք հնչեցին փաստաթղթի ստորագրման հանդիսավոր արարողության ընթացքում․

Ա. Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի ջանքերը՝ խորացնելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգության և սոցիալական կապերը եվրաատլանտյան համայնքի այլ երկրների և ժողովրդավարական լայն համայնքի հետ:

Բ. Արարատ Միրոզյանը հայտարարեց ռազմավարական գործընկերության հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին, որը կհսկի երկրների միջև տնտեսական, անվտանգության և ժողովրդավարության ոլորտում համագործակցության ընդլայնումը։

Գ. Նա նաև նշել է, որ ՀՀ-ն մտադիր է միանալ «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող երկրների գլոբալ կոալիցիային, որը ղեկավարում է ԱՄՆ-ը։

Դ. Բլինքենը հաղորդել է, որ կողմերը բանակցություններ են վարում «խաղաղ միջուկային անվտանգության բանակցություններ են վարում «խաղաղ միջուկային անվտանգության և ատոմային էներգիայի զարգացման ուղղությամբ» համագործակցության մասին։

Ե. Պետքարտուղարը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից մաքսային և սահմանային վերահսկողության հարցերով թիմ է մեկնելու Հայաստան՝ աշխատելու տեղի գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ:

Հայկական «փորձագիտական համայնքում» երկար ժամանակ տարածվում էր այն թեզը, որ «Փաշինյանը պուտինյան պրոյեկտ է»: Այսպիսով, այս «պուտինյան պրոյեկտը» հունվարի 14-ին հանձնեց ԱՄՆ-ին մաքսային և սահմանային հսկողության, միջուկային էներգետիկայի, ինչպես նաև էներգետիկ համակարգի ոլորտները, ինչպես նաև մեկ անգամ ևս հաստատեց պաշտոնական Երևանի եվրոատլանտյան ինտեգրման (կարճ ասած՝ ՆԱՏՕ-ին անդամակցության) ձգտումը։

Բոլորին հայտնի էր, որ Երևանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ էին ընթանում այդպիսի փաստաթղթի ստորագրման հարցով, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարությանը։ Ենթադրաբար, հենց դրա վրա էր «աշխարհաքաղաքական խաղադրույք» անում Իլհամ Ալիևը, երբ ռուսական ԶԼՄ-ներին տված իր վերջին հարցազրույցի ժամանակ ազդանշաններ էր ուղարկում Մոսկվային և Թեհրանին, որ ՀՀ-ի դեմ հնարավոր ռազմական գործողությունն ուղղված չի լինելու Մոսկվայի և Թեհրանի շահերի դեմ։ Դարձյալ նկատում ենք Փաշինյանի և Ալիևի գործողությունների սինխրոնությունը…

Մինչդեռ Փաշինյանն ուրախությամբ հաղորդում է, որ իրեն հաջողվում է «հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել», իսկ նրա «խոսացող գլուխները» համոզում են հասարակությանը, որ փաստաթուղթը «պատմական և աննախադեպ» է, մնում է հիշեցնել, որ նմանատիպ պայմանագրեր ԱՄՆ-ն արդեն ստորագրել է Ուկրաինայի, Վրաստանի և նույնիսկ Աֆղանստանի հետ, ինչպես նաև նշել, որ հունվարի 14-ն «ունի բոլոր շանսերը»՝ Հայաստանի համար դառնալու այնպիսի օր, ինչպիսին դարձավ 2022թ. հոկտեմբերի 6-ը Արցախի համար, երբ «պրահյան դավադրությունը» խաչ քաշեց Արցախի պետականության վրա՝ հանուն հակառուսական ուժերի։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>