Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
16
Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր

Բարորակ և չարորոկ նորագոյացությունների, միզաքարերի փշրման եզակի մոտեցումը արդեն Հայաստանում է

Այսուհետ ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև արտերկրի մեր հայրենակիցները, ովքեր ունեն ուրոլոգիական լուրջ խնդիրներ, «Իզմիրլյան» ԲԿ-ում կստանան միջազգային նորագույն չափանիշներով սահմանված և տեխնոլոգիաների կիրառմամբ բուժում` շատ ավելի մատչելի գնով, ի տարբերություն Եվրոպայում նույն բուժման դիմաց սահմանված գների։ Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները ստիպված չեն լինի բուժման նպատակով արտերկիր մեկնելու համար լրացուցիչ ծախսեր կատարել։ Մոտ երկու ամիս առաջ «Իզմիրլյան» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքը համալրվեց 1 միլիոն դոլար արժողությամբ նորագույն սարքավորումով։ Ինչը լուրջ ձեռքբերում է ոչ միայն նշված ԲԿ-ի, այլև ՀՀ-ի առողջապահության, ասել է թե՝ բնակչության առողջության բարելավման տեսակետից։ Նկատենք, որ այս պահին միզային քարերի ոչ ինվազիվ քարափշրման, ինչպես նաև ուրոլոգիական տարբեր բարդությունների լուրջ հիվանդությունների բուժման հարցով Հայաստանը նշված ոլորտում տարածաշրջանում եզակի դերակատարություն է ստանձնում՝ դառնալով խոշոր կենտրոն։ Ինչ խոսք, նման մեծ ներդրումը առողջապահության ոլորտում կարևոր առաջընթաց է` մենք փորձեցինք հասկանալ թե Ի՞նչ արդյունքներ են գրանցվել նորագույն սարքավորումների ներդրումից հետո և ինչ՞ սարքեր են դրանք։ Այս և հանրությանը հետաքրքրող մի քանի հարցերի շուրջ զրուցեցինք  բ․գ․դ․ պրոֆեսոր, «Իզմիրլյան» ԲԿ- ի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ ուրոլոգիայի գծով խորհրդատու Արթուր Գրաբսկու հետ։ 

-  Նորագույն բուժսարքավորումների ներդրումից հետո, առավել ջանասիրությամբ ենք շարունակում մեր աշխատանքները բոլոր այն ոլորտներում, որտեղ մինչև այդ էլ մատուցվում էր ուրոլոգիական որակյալ բուժական օգնության ծառայություններ։ Գործնական բժշկության մեջ 2 ամիսը շատ կարճ ժամանակահատված է շոշափելի արդյունքներ ստանալու համար, սակայն կարելի է փաստել, որ նորագույն բուժսարքավորումների ներդրումից հետո, բուժական օգնության որակն ու արդյունավետությունը շատ ավելի բարձր է ու ոգևորիչ, և բժիշկների, և բուժառուների համար։  Ներդրվել են ամենաժամանակակից սարքավորումներ, մասնավորապես Storz Medical-ի հեռահար քարի մանրացման վերջին սարքը, էլիտար էնդոսկոպիկ սարքավորումներ Olympus-ից, ունիվերսալ հոլմիումի լազեր իտալական Quanta System ապրանքանիշից։

- Բացի միզաքարային հիվանդությունից, ուրոլոգիական ինչ՞ հիվանդությունների դեպքում են այդ տեխնոլոգիաները կիրառելի։

-  Միզասեռական համակարգի բարորակ և չարորակ նորագոյացությունների, օրինակ շականակագեղձի բարորակ գերաճի կամ քաղցկեղի, երիկամների բշտերի, չարորակ ուռուցքների, բնածին արատների, ձերքբերովի հիվանդությունների դեպքում, երբ անհրաժեշտ է վերականգնել մեզի արտահոսքի խանգարման պատճառները։

- 1 մլն դոլարի ներդրում է արվել, սա խոշոր գումար է և բնականաբար այն ուղղակի ազդեցություն կունենա ցուցաբերվող ուրոլոգիական ծառայության արժեքի վրա՝ որքանո՞վ է այն հասանելի սոցիալապես անապահով խավի համար։

-  Այս ներդրումով ձեռք բերած բուժսարքավորումներով ցուցաբերվող բուժօգնությունը չի նախատեսում բուժման գնային քաղաքականության որևէ փոփոխություն, հետևապես այն չի բերելու որևէ սոցիալական խմբի այս, ժամանակակից տեխնոլոգիաներով բուժման մեթոդներով բուժման անհասանելիությանը, այդ թվում պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության խմբերում ընդգրկված բուժառուներին, եթե այդ միջամտությունները ներգրավված են ՀՀ առողջապահության հաստատած ցանկերում: Այնպես, որ այս ներդրումը նպատակաուղղված է միայն մի նպատակի՝ Հայաստանի Հանրապետության բնակչությանը միջազգային մակարդակի ուրոլոգիական որակյալ բուժսպասարկում մատուցելուն,  այլ ոչ թե շահույթաբերությանը։ Բուժման այս նորագույն սարքավորումների օգտագործումը հակացուցում ունի։ Այս նոր, ինչպես նաև նախորդ սերնդի սարքավորումների օգտագործման մեթոդաբանությունը երբեք չի փոխվում, բուժօգնությունը ցուցաբերվում է ելնելով բուժառուի անհատական ցուցումներից և հակացուցումներից, այս կամ այն մեթոդով բուժօգնության իրականացման համար, միջազգային հեղինակավոր ուղեցույցների հիման վրա, ընտրվում է նրանց համար անհրաժեշտ և ցուցված բուժման մեթոդը, հաշվի առնելով բժշկագիտության վերջին միտումները, այսինքն՝ մատուցվում է անձնավորված բուժական օգնություն:

-  Մանկահասակ բուժառուները ևս կարող են ձեզ մոտ բուժվել։

- Մեր կենտրոնում բուժվում են 18 տարեկանից բարձր բուժառուները։ Մինչև 18 տարեկան բուժառուները նախապես հետազոտվում են մանկական ուրոլոգիական ստացիոնար ունեցող բուժ հաստատություններում, միզաքարային հիվանդության ախտորոշումը հաստատելուց հետո, ուղեգրվում են մեր կլինիկա, որտեղ կատարվում է միայն միզային քարերի հեռահար քարափշրում, այդ թվում նոր սարքավորումով, որից հետո բուժառուն վերադառնում է մանկական կլինիկա։

-  Ի՞նչը Դուք կկաևորեիք ընդհանուր առմամբ առողջապահական ոլորտում:

-  Ժամանանակակից բուժօգնություն իրականացնելու համար անհրաժեշտ է անձնավորված մոտեցում, մասնագետների մասնագիտական որակյալ պատրաստվածություն, բուժօգնության ցուցաբերման միջմասնագիտական մոտեցում, բժշկական էթիկայի և էստեթիկայի սկզբունքների պահպանում, բուժօգնության հասանելիություն, որակյալ և անվտանգ բուժօգնություն, ցուցաբերվող բուժօգնության տեխնոլոգիական ապահովում, բուժառուների հետ հետադարձ կապի և ծառայությունների որակի մոնիտորինգ,  առողջապահության կանխարգելիչ ուղղվածություն, արդյունավետ կառավարում և կազմակերպում։ Այս բոլոր բաղադրիչների համակցված կերպով իրականացումը հնարավորություն է տալու ստեղծել մի համակարգ, որը հիվանդներին ժամանակին կտրամադրի որակյալ և արդյունավետ բժշկական օգնություն:

 Ժասմեն Վիլյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>