Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի
14
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Պատերազմ Արցախում
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան

Հայկական պետականությունն Ալիևի թիրախում

Փաշինյանը բավարար հմտություններ ունի՞ սպառնալիքը չեզոքացնելու համար:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Կրկնելով Stratfor ամերիկյան վերլուծական կենտրոնի վերլուծությունը (կենտրոն, որը հաճախ ուղղակի «օրինականացնում է» հետախուզական տվյալները), որի փորձագետները կարծում են՝ 2025 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագիր չի ստորագրվի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնալիքների նոր «խմբաքանակով» հարձակվեց պաշտոնական Երևանի վրա։

Ալիևը, մասնավորապես, նշել է, որ եթե Հայաստանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա այն պետք չէ նաև Բաքվին: Միաժամանակ նա հավելել է, որ, իր կարծիքով, «Հայաստանը «ֆաշիստական պետություն» է ու փաստացի «սպառնալիքի աղբյուր» տարածաշրջանի համար»։ Նա նաև հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» բացման «անխուսափելիության» մասին և կոչ արել Երևանին «աշխարհագրական պատնեշներ» չդնել իր երկրի և Թուրքիայի միջև։

Երբ Հայաստանում ակտիվորեն ընթանում էին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրից հրաժարվելու ադրբեջանական պահանջի հետ կապված գործընթացներ, բազմիցս նշել էինք, որ Ադրբեջանում հիանալի հասկանում են՝ Հայաստանը պայքարել է ԼՂՀ-ի համար ոչ այն պատճառով, որ ՀՀ Անկախության հռչակագրում հիշատակվում էր հայկական Արցախը, այլ հակառակը՝ Հայաստանը պայքարում էր հանուն ԼՂՀ-ի, արցախահայության՝ իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքի համար, ու այս պատճառով է, որ Արցախը մաս դարձավ Հայաստանի Անկախության Հռչակագրին։ Ի սկզբանե պարզ էր, որ Բաքուն դա հասկանում էր և հասկանում էր, որ իրենց պայքարը պետք է ուղղված լինի ոչ թե այս կամ այն փաստաթղթի դեմ, այլ այն սուբյեկտի, որի տնտեսական, ռազմական, քաղաքական և աշխարհաքաղաքական աջակցությունը թույլ էին տվել Արցախին ձևավորել ու կայանալ որպես անկախ պետություն: Անկախ հայկական պետության գոյության անընդունելիության վերաբերյալ Ալիևի սպառնալիքները հենց սրա մասին էին։

Երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների առաջիկա հանդիպման մասին Ալիևի զուգահեռ հայտարարությունն իր հերթին հուշում է, որ Բաքուն մտադիր է 2025 թվականը սկսել Հայաստանի հաշվին նոր տարացքային ձեռքբերումով, որը կկոչվի «սահմանազատում»։

Այժմ կարևոր է հասկանալ, թե ինչպես է Հայաստանը հայեցակարգային պատասխան տալու Ալիևի սպառնալիքներին։ Եթե ամեն ինչ սահմանափակվի Նիկոլ Փաշինյանի հարցազրույցով (որում նա արդարացնում էր Ալիևի թեզը, թե Հայաստանը «ֆաշիստական պետություն» է՝ նշելով, որ Ադրբեջանի մասին նմանատիպ ընկալում կա նաև Հայաստանում, և որ հենց այդ ընկալումներն են հանգեցրել երկարաժամկետ հակամարտությանը), կամ Արարատ Միրզոյանի ասուլիսով, ով ներկա պայմաններում ավելի լավ բան չգտավ, քան հայտարարել, որ Հայաստանը ցանկանում է կապող օղակ լինել Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև հայտարարեցին հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների հնարավոր դուրսբերման մասին, կամ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ փաստաթղթերի ողջ փաթեթի հրապարակումով (ինչի մասին արդեն հայտնել է փաշինյանական լրատվամիջոցներից մեկը), ապա պարզ կդառնա, որ Նիկոլ Փաշինյանի կողմից բովանդակալից պատասխան չի լինելու։ Ու պարզ կդառնա, որ Փաշինյանը հերթական քաղաքական ալիբի է պատրաստում առաջիկա զիջումների կամ պոտենցիալ ռազմական հակամարտության համար։

Եթե ենթադրենք, որ Փաշինյանն իսկապես փորձում է առարկայական պատասխան տալ և վերականգնել ռազմաքաղաքական հավասարակշռությունը Երևանի և Բաքվի միջև (միայն դա այսօր կարող է խանգարել Բաքվին հարձակվել Հայաստանի վրա), ապա արդյոք նա բավարար կոմպետենտություն ունի դա անելու համար։

Բոլոր տարիները՝ սկսած 2018 թվականից, վկայում են այն մասին, որ ոչ Փաշինյանը, ոչ նրա թիմակիցները բավարար կոմպետենտություն չունեն և երբեք չեն էլ ունեցել…

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>