Նիկոլ Փաշինյանը հակառուսական սպառված գործիք է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան
14
Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Իսրայելը հարվածել է Բեյրութի հայաբնակ Բուջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին Պատերազմ Արցախում
Ուտե՜լ, ուտե՜լ մինչև վերջ (տեսանյութ) Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նիկոլ Փաշինյանը հակառուսական սպառված գործիք է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին Իմ նախազգացումով ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում. Լևոն Տեր-Պետրոսյան Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Ռուսական լրատվականները լայնորեն լուսաբանել են Երևանում Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի անվանակոչությունը Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում» Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի Սուրեն Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում «Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Հ․Հովհաննիսյան 4-րդ փողոցում երկրորդ օրն է՝ կոյուղաջրերը ողողել են ասֆալտը (տեսանյութ) Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում կա. «Ժողովուրդ» Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ինչո՞ւ հենց հիմա սկսվեց Իրանի դեմ պատերազմը, ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Շուտով ի՞նչ նախընտրական անակնկալներ կարելի է սպասել. Երվանդ Բոզոյան֊Արման Ղուկասյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Ալեն Սիմոնյանը կմեկնի Թուրքիա Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով

Ի՞նչ նոր շոու է բեմադրում Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոր տարվա առաջին ժամերից սկսած, իսկ նախօրեից՝ էլ ավելի բազմապատկված ջանքերով՝ Ալիևը նորանոր պահանջներ ու սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի ու հայության հասցեին: Մեծ հաշվով, Փաշինյանի զիջողական, անդեմ, թուրքական քամիներից շորորացող «քաղաքականության» պայմաններում Ադրբեջանի էլ ավելի ագրեսիվ ու ռազմատենչ դիրքավորվելը մի առանձնահատուկ կամ անսպասելի բան չէ: Դա ոչ միայն կանխատեսելի է, այլև բազմիցս կանխատեսված, մեկնաբանված, ներկայացված, այդ թվում՝ մեր թերթի էջերում:

Դրան զուգահեռ, և ինչը հատկանշական է, Հայաստանի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի պահվածքն առնվազն անհամարժեք է: Նա մեկ սաղմոս է կարդում, մեկ՝ իրեն «պոլիգլոտ» է երևակայում ու ներկայացնում (օտար լեզուներ է սովորում, իբր), կամ էլ՝ որոշում է, որ անպայման պիտի իրենց կեցավայրի ձվածեղի թավայով մխրճվի լրահոսի ու հայ ժողովրդի հետամանորյա խոսքուզրույցի մեջ: Երեկ էլ իբր անդրադարձավ Ալիևի հնչեցրած սպառնալիքներին, բայց գործնականում ավելի շուտ լրացրեց դրանք, քան թե հակադարձեց: Ինչը, խոստովանենք, նույնպես անակնկալ մի դրսևորում չէ:

Բայց սաղմոսի ու ձվածեղի միջակայքում Փաշինյանը որոշեց, որ անպայման պիտի ձերբակալի ու կալանավորի պաշտոնաթող գեներալլեյտենանտ, ՀՀ Ազգային հերոս Տիրան Խաչատրյանին: Հարց է ծագում՝ ինչո՞ւ: Այդ ի՞նչ էր պատահել, ո՞րն էր Տիրան Խաչատրյանին Նոր տարվա առաջին օրերին, Սուրբ ծննդյան տոնի նախօրեին ձերբակալելու, ապա կալանավորելու հրատապությունը: Սա իսկապես հետաքրքիր է: Իսկ փաշինյանական Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ արծարծվող հանգամանքներն ավելի են ուժգնացնում այդ հետաքրքրականությունը:

Նախ՝ ի՞նչ մեղադրանք է ներկայացվել նախկին բարձրաստիճան զինվորականին: Պաշտոնական վարկածը այս է. «...2020 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ հայտարարված ռազմական դրության ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մարտական կարգադրության համաձայն, նշանակված լինելով որպես Զորքերի հարավային խմբավորման հրամանատար, 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, այն է՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:

Ապա նկարագրվում են ծանր հետևանքները, որոնց հանրագումարային շեշտադրումն այն է, որ պատերազմը տանուլ է տրվել գերազանցապես ու բացառապես Տիրան Խաչատրյանի մեղքով:

Եվ այստեղ է, որ ծագում են բազմաթիվ հարցեր, որոնցից կշեշտենք մի քանի, մեր կարծիքով՝ առավել էականները:

Այսինքն, ստացվում է, որ ՀՀ Քննչական կոմիտեն ավելի քան 4 տարի՝ 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած մինչև 2025 թ. հունվարի 3-ը, երբ Տիրան Խաչատրյանի դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քննել է 44-օրյա պատերազմում Արցախի ու Հայաստանի պարտության պատճառները, բայց միայն «երեկ չէ առաջին օրն» է տեղեկացել այն մասին, որ Տիրան Խաչատրյանը ինչ-որ շատ կարևոր բան չի արել, ինչը ծանր հետևանքների է հանգեցրել: Այսինքն, 4 տարի չգիտեին, միայն երե՞կ իմացան:

Երկրորդ, և սա առանցքային պահ է: Նիկոլ Փաշինյանը, որի մասին նրա զինակիցներից Արարատ Միրզոյանը պատերազմի սկզբին շեշտում էր, թե «հանկարծ չշշկռեք, մեր գերագույն գլխավոր հրամանատարն է», ՔԿ քննած «գործի» մեջ նշված 2020 թ. հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածի (ու ոչ միայն) Տիրան Խաչատրյանի գործունեության վերաբերյալ բառացիորեն գրել է. «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալլեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալմայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում մարտի դաշտում փառքով պսակեցին իրեն անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման»։

Տեղին կլիներ՝ «այ քեզ բա՜ն» արտահայտությունը, բայց՝ ավելի լուրջ: Ստացվում է, որ Քննչական կոմիտեն, հասկանալի է, թե ում պահանջով, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին մեղադրում ու հետապնդում է մի բանի համար, ինչի համար նա դեռ 4 տարի ու երկու ամիս առաջ նույն «գերագույն-գլխավորի» կողմից արժանացել է մեծ դրվատանքի ու... Ազգային հերոսի կոչման:

Ի դեպ, հատկանշական է, որ Փաշինյանի գրառման մեջ հիշատակված Անդրանիկ Փիլոյանը, որ նույնպես արժանացել է Ազգային հերոսի կոչման, իսկ պատերազմից հետո էլ նշանակվել էր ԱԻՆ ղեկավար, մոտ մեկ տարի առաջ դատապարտվեց 5 տարվա ազատազրկման... «խոշոր չափերով կաշառքի», խարդախության և մի քանի այլ մեղադրանքներով՝ այն ժամանակ աղմուկ հանած «ջեռուցման կաթսայի» գործով:

Սա, միջանկյալ նկատենք, որպես դաս բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե Փաշինյանի հետ կարելի է կամ կարող են անհետևանք համագործակցել: Փաշինյանին սատարած, նրան ենթարկված, նրա իշխանությանը ծառայած ոչ մի գործող անձ անպատիժ չի մնալու և, որպես ճակատագրի դառը հեգնանք, նախ՝ հենց Փաշինյանի կողմից է պախարակվելու ու պատժվելու: Ու պատժվում են...
Դե, իսկ Տիրան Խաչատրյանի դեմ էլ երևի այլ բան չեն կարողացել գտնել, որոշել են պատժել այն բանի համար, ինչի համար նրան Ազգային հերոսի կոչում են շնորհել: Ու այստեղ անխուսափելի հարց է ծագում առ այն, թե Տիրան Խաչատրյանի «գործով» երբ է ներգրավվելու Նիկոլ Փաշինյանը, առնվազն՝ որպես վկա: Չէ՞ որ Փաշինյանը հայտարարել է, որ գեներալը, ավելի ճիշտ՝ գեներալները մարտի դաշտում փառքով են պսակել իրենց անունները: Հիմա փառքո՞վ են պսակել, թե՞ թերացել են իրենց պարտականություններում, ինչը ծանր հետևանքներ է ունեցել: Ինչի՞ց ելնելով է Փաշինյանը խոսել «փառքով պսակելու» մասին: Մի՞թե հերոսի կոչում տալուց առաջ չեն ստուգել, ճշտել, հավաստիացել, թե ով ինչ է արել: Ինչպես էլ նայում ես, նա առանցքային վկա է այս «գործով»:

Նաև հարց է ծագում, թե արդյո՞ք նույն մեղադրանքները վերաուղղվելու են նաև այլ գործով արդեն դատապարտված Փիլոյանին: Բայց կա շատ ավելի հետաքրքիր հարց:

2021-ի փետրվարից Զինված ուժերից դուրս եկած պաշտոնաթող գեներալլեյտենանտ Տիրան Խաչատրյանն այդ ի՞նչ էր արել կամ ասել, որ հենց հունվարի 4-ին նրան ձերբակալելու, ապա կալանավորելու օրախնդիր անհրաժեշտություն ծագեց: Նախ՝ նշենք, որ նա «Հայաքվե» նախաձեռնության կազմում է: Պարզ է, որ նրա նկատմամբ թիրախային հետապնդում է իրականացվում, որը քաղաքական աստառ ունի: Բայց ինչո՞ւ հենց այս օրերին դա այդպես դրսևորվեց:

Կա վարկած, որ Տիրան Խաչատրյանի կալանավորումը նախատեսված էր՝ որպես «ձևավորման տարր»՝ նույն օրը հերոսների ու հերոսության մասին Փաշինյանի երկնած հերթական «փիլիսոփայական» «փայլատակման» համար: Այսինքն, իրական հերոսներին վարկաբեկելու փաշինյանական «ճանապարհի» համար: Բայց չի կարելի նաև բացառել, որ ահագնացող պատերազմական սպառնալիքների պայմաններում Փաշինյանը ցուցադրաբար նման կալանավորման է դիմում, այն էլ՝ իր կողմից Ազգային հերոսի կոչման արժանացված ռազմական գործչի նկատմամբ, որպեսզի էլ ավելի «դուխաթափ անի» դեռևս բանակում մնացած գեներալներին, բարձրաստիճան սպաներին, առհասարակ՝ ավելի ու ավելի վարկաբեկի զինվորականներին՝ ինչպես հասարակության, այնպես էլ՝ միմյանց աչքերում: Դե, գումարած, առաջիկա նոր զիջումներին ընդառաջ նոր շոու բեմադրելու տարբերակը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>